Սվետլանա Ալեքսեևնա Ռոմաշինա (ռուս.՝ Светлана Алексеевна Ромашина, սեպտեմբերի 21, 1989(1989-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ։ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, 21 անգամ դարձել է աշխարհի և 10 անգամ՝ ԵՎրոպայի չեմպիոն։ Զույգերի ծրագրերում հանդես է եկել Նատալյա Իշչենկոյի (2009-2012 և 2015-2016 թվականներին) և Սվետլանա Կոլեսնիչենկոյի (2013-2014 թվականների և 2019 թվականից) հետ, ինչպես նաև մասնակցել է անհատական ու խմբերի մրցություններին։ Ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզուհիներից մեկն է գեղալողի պատմության մեջ։ Ռուսաստանի Դաշնության հավաքականի անդամ է դարձել 2005 թվականին։

Սվետլանա Ռոմաշինա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 21, 1989(1989-09-21) (34 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Տատյանա Դանչենկո և Տատյանա Պոկրովսկայա
173 սմ
Քաշ՝57 կգ

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի Լոնդոնի XXX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[1]
  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի XXXI Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[2]
  • Բարեկամության շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[3].
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[4]
  • «Արծաթե եղնիկ» (ռուս.՝ «Серебряная лань») – Տարվա լավագույն մարզիկ (Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա, 18 դեկտեմբերի, 2013 թվական)[5]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Բրազիլիայում անցկացված Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անդամներից միայն Սվետլանա Ռոմաշինան, Նատալյա Իշչենկոն և սուսերամատիկ Յանա Եգորյանն են նվաճել երկուական ոսկե մեդալ։
  • Սվետլանա Ռոմաշինան կարող է շունչը պահել 4,5 րոպե[6]։
  • Սվետլանա Ռոմաշինան եղել է 2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության դեսպան։
  • Զբաղվում առագաստանավային սպորտով, մասնակցել է միջազգային ռեգատների[7]։
  • 2017 թվականի նոյեմբերի 4-ին ունեցել է դուստր։
  • 2021 թվականի օգոստոսի 4-ին դարձել է սինխրոն լողում առաջին վեցակի օլիմպիական չեմպիոնը համաշխարհային պատմության մեջ։
  • 2021 թվականի օգոստոսի 7-ին դարձել է սինխրոն լողում առաջին յոթակի օլիմպիական չեմպիոնը համաշխարհային պատմության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Указ Президента Российской Федерации от 13.08.2012 № 1165 "О награждении государственными наградами Российской Федерации"». Официальный интернет-портал правовой информации. 15 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  2. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. Указ Президента Российской Федерации от 2 августа 2009 года № 885 «О награждении государственными наградами Российской Федерации» Արխիվացված 2013-04-26 Wayback Machine
  4. Распоряжение Президента Российской Федерации от 19 июля 2013 года № 277-рп «О поощрении» Արխիվացված 2013-09-21 Wayback Machine
  5. Лучшие российские спортсмены 2013 года
  6. Интервью Натальи Ищенко телеканалу Москва 24, 23 августа 2012
  7. Ромашина: отпуск я провожу под парусом. 2015 Արխիվացված 2017-03-24 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Ռոմաշինա» հոդվածին։