Յանա Կարապետի Եգորյան (ռուս.՝ Яна Карапетовна Егорян, դեկտեմբերի 20, 1993(1993-12-20), Երևան, Հայաստան)[1]՝ ռուսաստանաբնակ հայ սուսերամարտիկ։ 2016 թվականի Օլիմպիական չեմպիոն[2], 2015 թվականի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014)։ 2010 թվականին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը[3]։ ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012)[4]։

Յանա Եգորյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 20, 1993(1993-12-20) (30 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
1,75 մետր
Քաշ՝64 կիլոգրամ

Կենսագրություն խմբագրել

Յանա Եգորյանը ծնվել է 1993 թվականին Թբիլիսիում[5]։ Մինչև վեց տարեկանը նա ապրել է Երևանում, այնուհետև մոր հետ տեղափոխվել է Ռուսաստանի Խիմկի քաղաք, որտեղ Սերգեյ Սյոմինայի ղեկավարությամբ զբաղվել է սուսերամարտով։ Հետագայում նրան մարզել է նաև Էլենա Ժեմաևան։ Որպես մասնագիտություն ընտրել է թրասուսերը[6]։

2010-2012 թվականներին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ[7]։

2012 թվականին Յանա Եգորյանը հաղթել է Ռուսաստանի առաջնությանը մեծահասակների պայքարում և ներգրավվել Ռուսաստանի հավաքականի կազմում։ 2013 թվականին թրասուսերակիրների մրցապայքարում դարձել է աշխարհի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր[8]։

2016 թվականի Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն է[9]։ Թրամարտի կանանց անհատական պայքարի եզրափակիչում Յանա Եգորյանը 15:14 հաշվով պարտության է մատնել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սոֆյա Վելիկայային։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Յանա Եգորյանը հայտնի դերասան և օպերային երգիչ Հենրիկ Ալավերդյանի թոռնուհին է[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Двукратная чемпионка Игр Яна Егорян: Мама, я не слабачка! – Интервью Interview with Yana Egorian
  2. Torosyan, Vardan. «Ռիո-2016. Յանա Եգորյան. «14-14 հաշվի ժամանակ հաջողության գործոնը որոշիչ էր» | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...». armfootball.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. «Привет Нанкин!». uniorsport.ru. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Приказ о присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса» (20 апреля 2012 г.)(չաշխատող հղում)
  5. «Яна Егорян держала удар!». 2010 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 14-ին.
  6. «MediaMax - Նորություններ - - Յանա Եգորյան. «Իմ հաջողությունների մասին Հայաստանում այնքան էլ տեղյակ չեն»». m.mediamax.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.(չաշխատող հղում)
  7. Яна Егорян: «Второе место для меня – проигрыш»
  8. Российские саблистки выиграли бронзовые медали Универсиады
  9. «Յանա Եգորյան. Անսահման երջանիկ եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին». sport.news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  10. Կարապետ Ալավերդյան. Սպորտից հեռու հասարակ մարդ եմ, ում աղջիկը դարձել է Ռիոյի օլիմպիական չեմպիոն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանա Եգորյան» հոդվածին։