Նատալյա Սերգեևնա Իշչենկո (ռուս.՝ Наталья Серге́евна Ищенко, ապրիլի 8, 1986(1986-04-08), Սմոլենսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ։

Նատալյա Իշչենկո
աջից առաջինը
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝գեղալողորդ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 8, 1986 (38 տարեկան)
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սմոլենսկ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Տատյանա Դանչենկո և Տատյանա Պոկրովսկայա

Նատալյա Իշչենկոն 5 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի, 19 անգամ Աշխարհի առաջնության և 12 անգամ Եվրոպայի առաջնության չեմպիոն։

2010 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ 4 անգամ արժանացել է ոսկե մեդալի, և դարձել պատմության մեջ առաջին լողորդը ով հաղթել է բոլոր 4 մրցասպարեզներում։

Կենսագրություն խմբագրել

Նատալյա Իշչենկոն ծնվել է 1986 թվականի ապրիլի 8-ին՝ Սմոլենսկ քաղաքում։ Միացել է Ռուսաստանի ազգային հավաքականին 2002 թվականին։

Ունի Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

Նատալյան առաջին անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին 2008 թվականին։ 2012 թվականին Նատալիա Իշչենկո և Սվետլանա Ռոմանշինա զույգը Ռուսաստանի հավաքականի համար նվաճել են 2 ոսկե մեդալ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Russians resist pressure, claim fourth duets gold(չաշխատող հղում)
  2. «"Interview with Natalia Ishchenko:Russia's synchronised swimming star aiming for London 2012 glory"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Իշչենկո» հոդվածին։