Սվետլանա Կոնովալովա

Սվետլանա Իգորևնա Կոնովալովա (ռուս.՝ Светла́на И́горевна Конова́лова, փետրվարի 10, 1990(1990-02-10), Շիլովո (քաղաքատիպ ավան, Շիլովսկի շրջան), Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պարալիմպիկ բիաթլոնիստ, դահուկավազորդ, 2014 թվականի Սոչիի ձմեռային պարալիմպիկ խաղերի բիաթլոնի և դահուկավազքի չեմպիոն (12,5 կմ, նստած)[1]։ Ընդհանուր առմամբ տնային խաղերում նվաճել է հինգ մրցանակ` երկու ոսկի, երկու արծաթ և մեկ բրոնզ[2], 5 կմ մրցավազքում եղել է 5-րդը։ Շվեդիայի Սոլեֆտեո քաղաքում 2013 թվականին բիաթլոնի 10 կմ մրցավազքում արժանացել է բրոնզե մեդալի։ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի բիաթլոնի աշխարհի գավաթի կրկնակի դափնեկիր (2011/2012, 2013/2014): Միջազգային դասի Ռուսաստանի սպորտի վարպետ։

Սվետլանա Կոնովալովա
Konovalova Svetlana 1.JPG
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 10, 1990(1990-02-10) (31 տարեկան)
Ծննդավայր՝Շիլովո (քաղաքատիպ ավան, Շիլովսկի շրջան), Ռյազանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

ՊարգևներԽմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (մարտի 17 2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[3]։

Աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներԽմբագրել

ԲիաթլոնԽմբագրել

  • 2011/2012՝ 1-ին տեղ (545 միավոր), 8 մրցավազք, 5 պոդիում
  • 2012/2013՝ 4-րդ տեղ (481 միավոր), 5 մրցավազք, 2 պոդիում
  • 2013/2014՝ 1-ին տեղ (635 միավոր), 8 մրցավազք, 6 պոդիում

ՀաղթանակներԽմբագրել

Ամսաթիվ Անցկացման վայր Տարածքություն Վրիպումներ Ժամանակ Հաշիվ
28.01.2012   Քեյբլ սպրինտ (բիաթլոն) (6 կմ) ? 27:52,0 Մրցանակակիրներ Archived 2014-03-26 at the Wayback Machine.
20.03.2013   Սոչի (վերջնական փու) սպրինտ 1 20:21,9 Մրցանակակիրներ
21.03.2013   Սոչի (վերջնական փու) երկար (12,5 կմ) 0 51:24,1 Մրցանակակիրներ
17.12.2013   Կենմոր երկար 3 41:53,4 Արձանագրություն
12.01.2014   Վուոկատի պասյուտ (10 կմ) 0 39:31,3 Արձանագրություն
26.01.2014   Օբերիդ (վերջնական փուլ) սպրինտ (10 կմ) 0 38:08,8 Արձանագրություն

ԴահուկավազքԽմբագրել

Մինչև 2014 թվականի պարալիմպիկ խաղերի էստաֆետը միջազգային մրցաշարերում երբեք չի հաղթել։

ԸնտանիքԽմբագրել

Սվետան ծնվել է ողնաշարի ծանր վնասվածքով. նրան թողել են մանկատանը։ 23 տարեկանում պատահաբար իմացել է, որ քույր ունի՝ Եվգենիա, և նրանք հանդիպել են։ Եվգենյա Կուլիկովան եղել է Սոչիի պարալիմպիկ խաղերի կամավոր[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Профиль на сайте Международного паралимпийского комитета