Սվետլանա Գուլյանովա
Սվետլանա Անտոնի Գուլյանովա (Գուլյան, ապրիլի 3, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոգետ։ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1976)[1]։
Սվետլանա Գուլյանովա | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 3, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր՝ | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | ԽՍՀՄ Հայաստան |
Մասնագիտություն՝ | կինոգետ |
Կենսագրություն
խմբագրելՍվետլանա Գուլյանովան ծնվել է 1938 թվականին, Թբիլիսիում։ 1948 թվականին տեղափոխվել է Երևան։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բանասիրության բաժինը։ 1971 թվականին հեռակա ավարտելով Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտը (ՎԳԻԿ), ստացել է կինոգետ-խմբագրի դիպլոմ։
1965-1972 թվականներին Երևանի հեռուստատեսության ստուդիայում աշխատել է որպես խմբագիր, 1972-1974 թվականներին եղել նույն ինստիտուտի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտ։ 1976 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի «Հայկական սփյուռքի արվեստ» բաժնի ավագ գիտաշխատող է[2][3]։
1964 թվականից սկսել է հրատարակվել։ 1970-1980-ական թվականներին կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում։ Գուլյանովայի կինոյի և հեռուստատեսության մասին հեղինակային բազմաթիվ հոդվածներ լույս են տեսել Լեհաստանում և Գերմանիայում։ Համահեղինակել է «Հայկական կինո» (1924-1999) լիակատար կատալոգը (խաղարկային կինո), «Մամուլյանի նշանը» մենագրությունը (2017)[4]։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1976 թ.[1]
- FIPRESCI-ի անդամ
Պարգևներ
խմբագրել- ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիր, 2008 թ.