Սվալա Բյորգվինսդոտիր (փետրվարի 8, 1977(1977-02-08), Ռեյկյավիկ, Իսլանդիա),նաև հայտնի է որպես Սվալա, Սվալա Բյորգվինս կամ Կալի, իսլանդացի երգիչ և երգահան։ Նա ավելի հայտնի դարձավ իր 2001 թվականի թողարկված "The Real Me" երգից հետո որը իր նույնանուն ալբոմից էր։ Երգչուհին ստացավ "Կալի" բեմական անունը, Steed Lord խմբին միանալուց հետո։ Նա ներկայացրել է Իսլանդիան Եվրատեսիլ Երգի մրցույթում 2017, Կիևում, սակայն չի անցել եզրափակիչ։

Սվալա
Svala (singer) Red Carpet4 Kyiv 2017.jpg
Բնօրինակ անունիսլ.՝ Svala Björgvinsdóttir
Ի ծնե անունՍվալա Բյորգվինսդոտիր
Նաև հայտնի է որպես
  • Սվալա Բյորգվինս
  • Կալի
Ծնվել էփետրվարի 8, 1977(1977-02-08) (44 տարեկան)
Ռեյկյավիկ, Իսլանդիա
ԵրկիրFlag of Iceland.svg Իսլանդիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Գործունեություն1984–այժմ
ԼեյբլPriority Records?
ԿապվածBlissful
Svala Վիքիպահեստում

Սվալան հայտնի իսլանդացի երգիչ Բյորվին Հոլլդորսոնի դուստրն է։ Սվալան 7 տարի սովորել է բալետ, Իսլանդիայի Ազգային բալետի թատրոնում։ Բալետ սովորելու ընթացքում նա նաև գրում է երաժշտություն իր դպրոցական խմբի հետ։ Մարտի 11-ին 2017 թվականի իսլանդիայի ազգային ընտրությունում գրավում է առաջին հորիզոնականը և հայտնի է դառնում, որ Սվալան կներկայացնի Իսլանդիան Եվրատեսիլ 2017 թ․ մրցույթում «Paper» երգով որը նա գրել է Էյնար Էգիլսոնի, Լեսթեր Մենդսոնի և Լիլի Էլիզի հետ։ Նա հանդես է եկել 1-ին կիսաեզրափակիչում որը տեղի է ունեցել մայիսի 9-ին, սակայն չի անցել եզրափակիչ։