Սսի մատենադարան (Կիլիկիայի թագավորական գրադարան)։ Մատենադարանում հավաքվել ու պահվել են հայկական Կիլիկիայի դպրոցներում ու գրչության կենտրոններում ստեղծված մշակութային արժեքները, համալրվել է նաև նվիրատվություններով։ Առաջին ձեռագիրը 1222 թվականի մի Ավետարան է։ Սսի մատենադարանի ձեռագիր մատյաններ, այդ թվում «Ութ նկարիչների ավետարան» կոչվող մատյանը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (№7651)։ Սսի Մատենադարանի ձեռագրեր են պահպանվում նաև Երուսաղեմի, Վենետիկի և Վիեննայի մատենադարաններում։

Գրականություն խմբագրել

Ա լ ի շ ա ն Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Ա․ Մաթնոսյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 84