Ժոզեֆին Ժապի

ֆրանսիացի դերասանուհի

Ժոզեֆին Ժապի (ֆր.՝ Joséphine Japy; հուլիսի 12, 1994(1994-07-12)[1][2], Փարիզի 17-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի դերասանուհի, առաջադրվել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների համար`«Ես շնչում եմ» ֆիլմում կատարած Չարլիի դերով։

Ժոզեֆին Ժապի
Ծնվել էհուլիսի 12, 1994(1994-07-12)[1][2] (29 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Փարիզ[3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ժոզեֆին Ժապին ծնվել է 1994 թվականին Փարիզում։ 2005 թվականին՝ 10 տարեկան հասակում, նորամուտ է կատարել կինոյում «Մոխրագույն հոգիներ» ֆիլմով։

2012 թվականին նկարահանվել է Կլոդ Ֆրանսուայի կյանքի մասին պատմող «Իմ ուղին» կենսագրական ֆիլմում, որտեղ կատարել Է Ֆրանս Գալլի դերը։ 2014 թվականին Լու դե Լաաժի հետ միասին հայտնվել է Մելանի Լորանի «Ես շնչում եմ» ֆիլմի գլխավոր դերերում։ Այս աշխատանքը կատարողներին բերել է «Սեզար» և «Լյումիեր» մրցանակների «ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում, ինչպես նաև քննադատների կողմից բարձր գնահատականների[4][5]։

Ժապին սովորել է Լիոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Հանդիպում է շեֆ-խոհարար Ժան Իմբերտի հետ, ով մինչ այդ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդրա Ռոզենֆելդի հետ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ֆ Մոխրագույն հոգիներ Les âmes grises дневная красотка
2009 ֆ Նեյն, նրա մայրը! Neuilly sa mère! Մարիա
2011 ֆ Վանականը Le moine Անտոնինա
2012 ֆ Իմ ուղին Cloclo Ֆրանս Գալլմում
2014 ֆ Ես շնչում եմ Respire Չարլի
2014 ֆ Ճանապարհորդություն Փարիզից Paris-Willouby Լյուսի
2016 ֆ Անթերի Irréprochable Օդրի
2018 ֆ Սպտակ Spitak
2019 ֆ Փոխել տեղերը Mon inconnue Օլիվիա

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակաբաշխություն Տարի Կատեգորիա Արդյունք
Սեզար 2015 Առավել խոստումնալից դերասանուհի
«Ես շնչում եմ» ֆիլմի համար
Առաջադրված
Լյումիեր 2015 Առավել խոստումնալից դերասանուհիbr>«Ես շնչում եմ» ֆիլմի համար Առաջադրված
FEST International Film Festival 2015 Լավագույն դերասանուհի
«Ես շնչում եմ» ֆիլմի համար
Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 Les gens du cinéma
  4. Holden S. (10.09.2015). «Review: 'Breathe,' the Story of a Scary Teenage Romance». The New York Times.
  5. Foundas S. (10.09.2015). «Film Review: 'Breathe'». Variety.
  6. Lutaud L. (19.02.2015). «Jean Imbert fait son cinéma». le Figaro.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆին Ժապի» հոդվածին։