Սպիտակ կին (ուրվական)

ուրվական

Սպիտակ կին, սպիտակ հագուստով կին ուրվական, որի կերպարը հանդիպվում է անգլո-սաքսոնական, գերմանական, սլավոնական և այլ ժողովրդական ավանդույթներում[1]։ Սպիտակ կնոջ պատմությունն ու կերպարը մեծամասամբ կապ ունեն ինչ-որ տեղական ողբերգական լեգենդի հետ, որը հաճախ կապված է ամուսնու, սիրեկանի կամ փեսայի կողմից կնոջ կորստի կամ դավաճանության հետ[2]։

Apparition DB.JPG
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպեոիդ ռասա

Սպիտակ կնոջ կերպարը գերմանական բանահյուսության մեջ ունի որոշակի տարբերություններ։ Եթե կելտական, ​​իսկ հետագայում անգլիական, շվեյցարական լեգենդներում, սպիտակ կինը հաճախ հայտնվել է լքված գյուղում և կարող էր ունենալ հասարակ ծագում, իսկ նրա կերպարը հաճախ նույնացվել է իռլանդական բանահյուսության կերպար Բանշիի հետ, ապա գերմանական լեգենդներում, որոնք զարգացել են շատ ավելի ուշ՝ 15-րդ դարից ոչ շուտ, այս ուրվականը միշտ կապված է եղել ազնվական ընտանիքների հետ և հայտնվել է միայն ընտանեկան ամրոցներում[3]։ Նման պատմություններում Սպիտակ կնոջ հայտնվելը հաճախ նկարագրվել է որպես ընտանիքի անդամներից մեկի մահվան նախանշում, բայց միևնույն ժամանակ, այն դիտվել է որպես ընտանիքի նախնիների ուրվական, որի հայտնվելը ինքնին վտանգավոր չէր, այլ նախազգուշացում էր ինչ-որ բանի մասին։ Նմանատիպ սյուժեով լեգենդներ առկա են նաև ֆրանսիական բանահյուսության մեջ[4]։

Գերմանիայում ամենահայտնի լեգենդները Պլասենբուրգից Հոհենցոլերնների (նախանշել է այս ընտանիքի անդամների մահը և ենթադրաբար հայտնվել է մինչև 1940 թվականը ոչ միայն Պլասենբուրգում, այլ նաև ընտանիքի այլ ամրոցներում, ինչպիսիք են Անսբախը և Բայրոյթը) և Բեռլինի քաղաքային պալատի Սպիտակ տիկնոջ մասին են[5]։ Արդեն 16-րդ դարում Բերտա ֆոն Ռոզենբերգ (գերմ.՝ Bertha von Rosenberg) անունով հայտնի էր Բոհեմիայում ֆոն Նեյհաուսի և Ռոզենբերգի բարոնների ընտանիքի նախամայրն ու «սպիտակ տիկինը»։ Ենթադրաբար, Բեռլինի ամրոցում նրան տեսել են 1625-1628 թվականներին, այնուհետև բազմիցս մինչև 1790 թվականը, իսկ ԲԵՀԲ-ի համաձայն՝ 1840-1850-ական թվականներին։ «Սպիտակ տիկինը» հայտնվել է նաև Ռուսաստանի կայսրուհի Աննա Յոհանովնային մահից առաջ[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել