Արյունարբու Մերի (անգլ.՝ Bloody Mary), անգլիական քաղաքային լեգենդ, համաձայն որի, եթե մութ սենյակում հայելու առջև երեք անգամ բարձրաձայն արտասանես «Արյունարբու Մերի», ապա կհայտնվի նրա հոգին։ Մերիի մասին լեգենդը կարելի է դասել թե հոգիների, և թե վհուկների մասին լեգենդների դասին[1]։

Հելոուինի շնորհավորական քարտ, որի վրա պատկերված է Արյունարբու Մերիի օգնությամբ գուշակություն անելու ձևը: Քարտի վրա գրված է, որ «եթե Հելոուինի գիշերը նայես հայելու մեջ, կտեսնես քո ապագա ամուսնուն»

Անվան տարբերակներ խմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ «Արյունարբու Մերի» արտահայտությունը մտել է անգլերենի մեջ և ծանոթ է անգլախոս ցանկացած մարդու, գոյություն ունեն վհուկի անվան տարբերակներ։ Տարբեր աղբյուրներում կարելի է հանդիպել տարբեր անվանումների՝ Արյունարբու ոսկորներ, Դժոխային Մերի, Մերի Ուորթ, Մերի Ուորթինգթոն, Մերի Ուոլես, Մերի Լյու, Մերի Ջեյն, Սալլի, Քեթթի, Ագնես, Սև Ագնես։ Սկանդինավյան աղբյուրներում հանդիպում է Մադամ Սվարթ անունով։ Սվարթը սկանդինավյան լեզուներում նշանակում է «սև»։ Հետաքրքրական է, որ այս անունները և ազգանունները բավականին տարածված են Մեծ Բրիտանիայում[2]։

Լեգենդի աղբյուրներ խմբագրել

Ավանդաբար Արյունարբու Մերիին ասոցացնում են Մարիա Անգլիացու հետ, ով նույնպես ունեցել է «Արյունարբու Մերի» մականունը։ Դրա պատճառը կառավարման խիստ մեթոդները և քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնի ճնշումներն էին։ Կառավարման տարիներին Մարի Թյուդորը մի քանի անգամ կորցրել է երեխային[2][3]։ Դրա հետ կապված, անգլիական ֆոլկլյորի որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Արյունարբու Մերին և նրա տենչը՝ գողանալու ուրիշների երեխաներին, մատնանշում է անգլիական թագուհուն, ով խելագարվել էր՝ իր երեխաներին կորցնելու պատճառով[4]։

Բացի լեգենդից, Մեծ Բրիտանիայում տարածված է նաև Հելոուինի գիշերն Արյունարբու Մերիի օգնությամբ գուշակություններ անելը։ Համաձայն հավատալիքի, երիտասարդ աղջիկները պետք է մութ տանը բարձրանան աստիճաններով, մեջքով դեպի առաջ քայլեն և մոմը պահեն հայելու առաջ։ Դրանից հետո նրանք պետք է հայելու մեջ տեսնեն փեսացուի դեմքը։ Հավանական է նաև, որ նա հայելու մեջ կտեսնի կմախք, ինչը նշանակում է, որ աղջիկը կմահանա մինչև իր ամուսնությունը[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ellis, Bill (2004). Lucifer Ascending: The Occult in Folklore and Popular Culture. University of Kentucky Press. ISBN 0-8131-2289-9.
  2. 2,0 2,1 «Urban Legends Reference Pages: Bloody Mary». Snopes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Bloody Mary, Mary Worth and other variants of a modern legend». MythologyWeb. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  4. «Bloody Mary». Obiwan's UFO-Free Paranormal Page. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 18-ին.
  5. Hutton, Ronald (2001). Stations of the Sun: A History of the Ritual Year in Britain. Oxford University Press. ISBN 0-19-285448-8.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել