Սպիտակ խխունջ
Սպիտակ խխունջ
Սպիտակ խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Վերնաընտանիք Lymnaeoidea
Ընտանիք Տափակ խխունջներ (Planorbidae)
Ցեղ Gyraulus
Տեսակ Սպիտակ խխունջ (G. albus)
Միջազգային անվանում
Gyraulus albus
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սպիտակ խխունջ (լատին․՝ Gyraulus albus), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սկավառակաձև, 4,5 արագ աճող պտույտներով խեցին բաց գունավորված է։ Ելանցքի մոտ գտնվող վերջին պտույտը երկու անգամ լայն է նախավերջինից։ Խեցու մակերեսը պարույրաձև կողերից կազմված ավելի բարակ պարզ ցանցաձև նախշով է և դասավորված գծերով։ Խեցին ունի մինչև 6 մմ լայնություն և 2 մմ բարձրություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Ալթայում և Հարավային Կովկասում։ Հայաստանում հայտնի է Գեղարքունիքի (Սևանա լճի Սևան քաղաքի մոտ և նախկին Գիլլի լճի տեղում գտնվող ջրանցքներ) և Լոռու (Ստեփանավան քաղաքի շրջակայքում գտնվող լճակ) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է խոշոր լճակներում, լճերում և գետերում, հանդիպում են ջրասույզ բուսականության վրա։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված և հազվագյուտ տեսակ։ Փոքրաքանակ է, հանդիպում է եզակի առանձնյակներով։ Թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման սպառնալիքները հանդիսանում են Սևանա լճի բացթողումը և տեսակի գոյատևման պայմանների փոփոխությունը։ Այլ ջրամբարներում, որտեղ հանդիպում է կենդանին հանդիսանում է հիդրոլոգիական ռեժիմի փոփոխության։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խխունջ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակ խխունջ» հոդվածին։