Սպիտակաբերան խխունջ
Սպիտակաբերան խխունջ
Սպիտակաբերան խխունջ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Փափկամարմիններ (Mollusca)
Ենթատիպ Conchifera
Դաս Փորոտանիներ (Gastropoda)
Ընտանիք Տափակ խխունջներ (Planorbidae)
Տրիբա Planorbini
Ցեղ Anisus
Տեսակ Սպիտակաբերան խխունջ (A. leucostoma)
Միջազգային անվանում
Anisus leucostoma
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Սպիտակաբերան խխունջ (լատին․՝ Anisus leucostomus), տափակ խխունջների ընտանիքին պատկանող փափկամարմին կենդանի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սկավառակաձև խեցին 6 դանդաղ աճող պտույտներով է։ Վերջին պտույտը 1,5 անգամ նախավերջինից լայն է և գտնվում է ելանցքի մոտ` ներքևում։ Խեցին ունի 1,2 մմ բարձրություն և 7 մմ լայնություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սիբիրում, Բայկալում և Լենա գետի ավազանում։ Հայաստանում հայտնի է Փարաքար գյուղի մոտակայքում (Արմավիրի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում է ժամանակավոր, ամռանը չորացող, մանր ջրամբարներում։ Կենսաբանական առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Տեսակը, որի վերջին հավաքը եղել 1925 թվականին, բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։ Հայաստանից հավաքված է միայն մեկ նմուշ։

Տեսակին սպառանացող հիմնական վտանգներից է՝ լանդշաֆտի գյուղատնտեսական յուրացմամբ պայմանավորված ապրելավայրերի ոչնչացումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաբերան խխունջ» հոդվածին։