Պելոպոնեսյան միություն, Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների (բացի Արգոսից և մասամբ Աքայայից) միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ։ Սկսել է ձևավորվել մ․թ․ա․ 6-րդ դարից՝ Սպարտայի և մյուս պոլիսների միջև համաձայնություններ կնքելու միջոցով։ Սպարտան ստեղծելով Պելոպոնեսյան միություն՝ ձգտել է հեգեմոնիա հաստատել հելլենական աշխարհում և դաշնակից ապահովել հեչոտների ապստամբությունները ճնշելու ժամանակ։ Իրենց հերթին, Պելոպոնեսի մյուս պոլիսները հույս ունեին ստանալ Սպարտայի ռազմական, օգնությունը Պելոպոնեսյան միությունյան մեջ չմտնող հունական, մյուս պոլիսների դեմ պայքարում։ Պելոպոնեսյան միությունը աջակցել է Հին Հունաստանի պոլիսների օլիգարխիական խմբավորումներին, իսկ Պելոպոնեսյան պատերազմում հաղթելուց հետո դարձել է համահունական կազմակերպություն՝ ամեն տեղ պարտադրելով օլիգարխիական կառավարում։ Թեբեի դեմ պատերազմուՍպարտա]]յի պարտվելուց (մ․թ․ա․ 362) հետո Պելոպոնեսյան միություն կազմալուծվել է։ Մ․թ․ա․ 4-րդ դարի 30-ական թթ․ Պելոպոնեսյան միությունը վերականգնելու փորձն ավարտվել է անհաջողությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 225