Էպամինոնդաս
Էպամինոնդաս, Եպամինոնդաս (հուն․՝ Ἐπαμεινώνδας, մ. թ. ա. մոտ 420–362), Հին Հունաստանում զորավար և քաղաքական գործիչ։
Էպամինոնդաս հին հունարեն՝ Ἐπαμεινώνδας | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 420 և ոչ ուշ քան մ. թ. ա. 415 |
Ծննդավայր | Թեբե, Բեոթիական համադաշնություն[1] |
Մահացել է | մ. թ. ա. 362[1] |
Մահվան վայր | Mantineia, Tripoli Municipality, Արկադիա, Պելոպոնես, Հունաստան[1] կամ Pelagos forest, Mantineia, Tripoli Municipality, Արկադիա, Պելոպոնես, Հունաստան[2] |
Քաղաքացիություն | Թեբե |
Կրոն | հին հունական դիցաբանություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ռազմական գործիչ, զորավար, պետական գործիչ և բանակի սպա |
Ծնողներ | հայր՝ Polymnis? |
Զբաղեցրած պաշտոններ | ստրատեգոս, Boeotarch?, Boeotarch?, Boeotarch?, Boeotarch? և Boeotarch? |
![]() |
Մ. թ. ա. 371-ին Լևկտրայի ճակատամարտում առաջին անգամ կիրառել է «թեք սեպի» մարտավարությունը։ Էպամինոնդասը իր զորքերի ձախ թևում ստեղծել է հարվածային ջոկատ, որի սեպաձև շեշտակի հարձակումը սպարտացիների աջ թևի վրա վճռել է ճակատամարտի ելքը։ Էպամինոնդասի այդ հաղթանակը և հետագա երեք (մ. թ. ա. 370, 369, 367) արշավանքները Պելոպոնես թուլացրել են Սպարտան. գերիշխանությունը ժամանակավորապես անցել է Թեբեին։ Մ. թ. ա. 362-ի Մանտինեայի ճակատամարտում Էպամինոնդասը դարձյալ հաղթեք է սպարտացիներին, սակայն մահացու վիրավորվել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Эпаминонд (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
- ↑ Παυσανίας 8.11.5 // Հունաստանի նկարագրություն (հին հունարեն.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 61)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպամինոնդաս» հոդվածին։ |