Հեդեր Ֆրենչ Հենրի
Հեդեր Ռենե Ֆրենչ Հենրի (անգլ.՝ Heather Renee French Henry, դեկտեմբերի 29, 1974, Maysville, Կենտուկի, ԱՄՆ և Augusta, Բրաքեն շրջան, Կենտուկի, ԱՄՆ )[1] Միսս Ամերիկա տիտղոսակիր է, նորաձևության դիզայներ և վետերանների պաշտպան։ Նա ամուսնացած է Կենտուկիի նախկին փոխնահանգապետ Սթիվ Հենրիի հետ[2]։
Հեդեր Ֆրենչ Հենրի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1974 (49 տարեկան) |
Ծննդավայր | Maysville, Կենտուկի, ԱՄՆ կամ Augusta, Բրաքեն շրջան, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | University of Cincinnati College of Design, Architecture, Art, and Planning? |
Մասնագիտություն | մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից |
Ամուսին | Steve Henry? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Երեխաներ | Harper Renee Henry? և Taylor Augusta Henry? |
![]() |
Կենսագրություն
Մեծացել է Օգոստայում, Կենտուկիում։ Հեդեր Ֆրենչ Հենրին ավարտել է Սինցինատիի համալսարանի դիզայնի, ճարտարապետության, արվեստի և պլանավորման քոլեջը: Նա դեռահաս տարիքում մասնակցել է գեղեցկության մրցույթների, ներառյալ «Միսս Օհայո» մրցույթին: Նա չորս անգամ մասնակցել է «Միսս Կենտուկի» գեղեցկության մրցույթին, նախքան 1999 թվականին իր հինգերորդ փորձի ժամանակ նահանգային տիտղոսը նվաճելը: 1999 թվականի սեպտեմբերին Հեդերը հաղթեց «Միսս Ամերիկա» մրցույթում` դառնալով առաջին Միսս Կենտուկին, որը դա արեց։ Նա Կենտուկիի երկրորդ բնակչուհին էր, ով արժանացավ «Միսս Ամերիկա» տիտղոսին այն բանից հետո, երբ Վինուս Ռեյմին հաղթեց 1944 թվականին` մասնակցելով Կոլումբիայի «Միսս շրջան»: Հեդերը` որպես «Միսս Ամերիկա 2000», տարին անցկացրեց` խթանելով կրթաթոշակային մրցույթի ծրագիրը, և պաշտպանեց ամերիկացի վետերաններին աջակցելու իր գործը:
Հեդերը իր հարթակը օգտագործեց անօթևան վետերանների մասին իրազեկումներ անելով. նրա հայրը Վիետնամի պատերազմի վիրավոր վետերան էր: Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել վետերանների հետ աշխատանքի համար, այդ թվում` «Տարվա Կենտուկացի»` «Կենտուկի ամսական» ամսագրի կողմից[3]։
2000 թվականի հոկտեմբերի 27-ին Հեդերը Լուիսվիլում ամուսնացավ իրենից 21 տարով մեծ ` Սթիվ Հենրիի հետ[4], ով Կենտուկիի նախկին փոխնահանգապետ էր։ Հարսանիքը տարաձայնությունների պատճառ դարձավ, այն մասով, որ հարսանիքի պլանավորման շրջանակներում պետական միջոցների են ծախսվել։ Հենրիները պետությանը վճարեցին 3200 դոլար ` պետական աշխատողների կողմից իրենց մատուցած հարսանիքի հետ կապված ծառայությունների դիմաց[5]։ Զույգն ունի երկու դուստր` Հարփեր Ռենեին (ծնված 2001թ.) և Թեյլոր Օգուստան (ծնված 2003թ.)[6]:
2003 թվականի հոկտեմբերին Հեդերը ավտովթարի է ենթարկել է 44-ամյա Կարոլա Ստեդեին, ով չորս երեխաների մայր էր, վերջինս անցնում էր Լուիսվիլի խաչմերուկում լուսացույցի դիմաց: Հեդերը ասաց, որ վթարը խորապես ազդել է իր վրա, և նա հետագայում պատմել է իր պատմությունը այնպիսի վայրերում, ինչպիսին է Օփրա Ուինֆրիի շոուն[7]։
2007 թվականի նոյեմբերին նա նշանակվեց Կենտուկիի նորընտիր նահանգապետ ` Սթիվ Բեշիրի անցումային թիմում[8]: 2014 թվականի հուլիսի 1-ին Բեշիրը Հեդերին նշանակեց Կենտուկիի վետերանների գործերի դեպարտամենտի հանձնակատար[9]: 2016 թվականի մարտի 15-ին նահանգապետ Մեթ Բևինը նրան փոխարինեց պաշտոնաթող բրիգադային գեներալ Նորման Է. Արֆլաքով, իսկ Հեդերը այնուհետև նշանակվեց Կենտուկիի վետերանների գործերի դեպարտամենտի հանձնակատարի տեղակալ[10]:
Հեդերը 2019 թվականին Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր Կենտուկիի պետքարտուղարի պաշտոնում[11]: Նա ընդհանուր ընտրություններում պարտվեց Մայքլ Ադամսին[12]։
Ծանոթագրություններ
- ↑ «Kentucky Birth Index, 1911-1999». Ancestry.com. Վերցված է December 17, 2010-ին.
- ↑ Contributor, Tops Louisville. «There She Is». www.topslouisville.com (անգլերեն). Վերցված է 2018-10-13-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Miss America : 2000». Արխիվացված է օրիգինալից 2008-09-20-ին.
- ↑ Ex-Miss America becomes Mrs. Steve Henry today
- ↑ Cheves, John (2009-12-23). «Plea agreement reached in Henry fund-raising case». Kentucky.com. Արխիվացված է օրիգինալից 2019-10-17-ին.
- ↑ «Louisville Wedding-Weddings in Louisville-Louisville-Kentucky». Արխիվացված է օրիգինալից 2008-12-04-ին.
- ↑ «Heather French Henry relives pain on 'Oprah'». Cincinnati Enquirer. November 15, 2003. Վերցված է September 17, 2019-ին.
- ↑ «Richmond Businessman Lee Murphy to Serve on Governor's Transition Team» (Press release). Richmond, Kentucky: Chapel Communications. November 16, 2007. Վերցված է January 30, 2019-ին.
- ↑ «Veterans Affairs : KDVA Commissioner». Արխիվացված է օրիգինալից 2019-01-29-ին. Վերցված է 2014-08-25-ին.
- ↑ wmadministrator (2016-03-15). «Gov. Bevin appoints commissioner of the Kentucky Department of Veterans Affairs». Lane Report | Kentucky Business & Economic News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-05-22-ին.
- ↑ WKYT: Heather French Henry wins Democratic nod for Secretary of State
- ↑ «Republican Michael Adams wins KY secretary of state race | Lexington Herald Leader». Արխիվացված է օրիգինալից 2019-11-06-ին.