Էյփրիլ Էշլի (անգլ.՝ April Ashley, ապրիլի 29, 1935(1935-04-29)[1][2], Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2] - դեկտեմբերի 27, 2021(2021-12-27)[3][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի մոդել, գրող, ԼԳԲՏ իրավունքների շարժման ակտիվիստ և ռեստորանի ադմինիստրատոր, առավել հայտնի է առաջին բրիտանուհին, որը կատարել է սեռափոխություն։ Տրանսգենդերների իրավունքների պահպանման գործում ունեցած վաստակի համար 2012 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով։

Էյփրիլ Էշլի
անգլ.՝ April Ashley
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1935(1935-04-29)[1][2]
ԾննդավայրԼիվերպուլ, Միացյալ Թագավորություն[2]
Մահացել էդեկտեմբերի 27, 2021(2021-12-27)[3][2] (86 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունմոդել և կինոդերասան
ԱմուսինԱրթուր Քորբեթ և Ջեֆրի Ուեսթ
Ծնողներհայր՝ Ֆրեդերիկ Ջեքսոն[1]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Կայքaprilashley.org
 April Ashley Վիքիպահեստում

Կենսագրություն

Վաղ տարիներ

Ջորջ Ջեյմիսոնը ծնվել է 1935 թվականի ապրիլի 29-ին, Լիվերպուլի Սեֆթոն հիվանդանոցում[4]։ Նա եղել է ընտանիքի վեց ողջ մնացած երեխաներից մեկ։ Նրա հայրը եղել է հռոմեական կաթոլիկ, իսկ մայրը՝ բողոքական։

Մանկության տարիներին տղան տառապել է կալցիումի պակասից, ինչի պատճառով նրան անհրաժեշտ են եղել կանոնավոր ներարկումներ և անկողնային թրջոցներ[5]։

1950-1970 թվականներ

1951 թվականին միացել է Առևտրական նավատորմին, որտեղ ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ պատճառով նրան հեռացրել են աշխատանքից։ Ինքնասպանության երկրորդ փորձից հետո Ջորջին 17 տարեկանում ուղարկել են Օրմսկիրկի հոգեբուժարան։ Իր «Առաջին տիկին» գրքում Էշլին պատմել է երիտասարդ տարիքում բռնաբարվելու մասին․ հարևանը բռնաբարել է նրան, ինչի հետևանքով նա ծանր վիրավորվել է[6]։

Սեռափոխություն

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ջորջը տեղափոխվել է Լոնդոն։ Ինչ-որ պահի նա հայտարարել, որ ապրել է այն ժամանակ նավի կառավարիչ Ջոն Պրեսկոտի հետ, որը հետագայում դարձել է Միացյալ Թագավորության փոխվարչապետ։

1950-ականների վերջին նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ օգտագործել է Թոնի Էյփրիլ կեղծանունը։ Փարիզում նա ընդգրկվել է ֆրանսիացի հայտնի արտիստուհի Կոնկսինեի կաբարեի կազմում և և ելույթներ է ունեցել «Կարուսել» թատրոնում[7][8]։

25 տարեկանում նա խնայել է 3000 ֆունտ, որը վճարել է սեռը փոխելու գաղտնի վիրահատության համար։ 7 ժամ տևողությամբ վիրահատությունը կատարվել է Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում, 1960 թվականի մայիսի 12-ին՝ ֆրանսիացի բժիշկ Ժորժ Բուրունի կողմից։

Մոդելի կարիերա և սկանդալ

Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո Ջորջը սկսել է օգտագործել Էյփրիլ Էշլի անունը և դարձել հաջողակ մոդել՝ հայտնվելով այնպիսի հրատարակությունում, ինչպիսին է Վոգ կանացի ամսագիր[9]։ Նա փոքր դեր է ունեցել «Ճանապարհ դեպի Հոնկոնգ» ֆիլմում[10]։

Էյփրիլ Էշլիի ընկերը 1961 թվականին նրա պատմությունը վաճառել է զլմներին, ինչից հետո նրա գաղտնիքը բացահայտվել է։ Նրան «The Sunday People» թերթն անվանել է տրանսգենդեր կին։ Այդ ամենից հետո նա հայտնվել է սկանդալի կենտրոնում, և նրան դադարել են կինո հրավիրել։

1960 թվականի նոյեմբերին Էշլին հանդիպել է Արթուր Քորբեթին, որը եղել է լորդ Ռովալանի ժառանգը։ Նրանք ամուսնացել են 1963 թվականին, բայց նրանց ամուսնությունն արագ փլուզվել է։ Ամուսնությունը չեղյալ հայտարարվել 1970 թվականին այն հիմքով, որ Էշլին տղամարդ էր, չնայած Քորբեթն այդ մասին գիտեր ամուսնությունից առաջ։

Հետագա կյանք

Լոնդոնում սրտի կաթվածից հետո Էշլին մի քանի տարի անցկացրել Ուելսի սահմանին գտնվող Հեյ-օն-Ուայ քաղաքում։ Իր «April Ashley 's Odyssey» գրքում նա նշել է, որ Ամանդա Լիրը ծնվել է որպես Ալեն Թափ, և նրանք միասին աշխատել են «Կարուսել» թատրոնում, որտեղ Լիրը օգտագործել է Պեկի դ' Օսլո կեղծանունը։ Էշլին և Լիրը երկար ժամանակ ընկերություն են արել, սակայն այդ հայտարարությունից հետո նրանք դադարել են ընկերություն անել։,

1980-ականներին Էշլին ամուսնացել է Ջեֆրի Ուեսթի հետ, սակայն 1990-ականներին նրանք բաժանվել են։ 2004 թվականի գենդերային օրենքի ընդունումից հետո Էշլին վերջապես իրավաբանորեն ճանաչվել է որպես կին և 2005 թվականին նրան տրվել է նոր ծննդյան վկայական։ Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա փոխվարչապետ Ջոն Պրեսկոտը, որը նախկինում ճանաչել է Էշլիին, օգնել է նրան փաստաթղթերի հարցում։

2008 թվականի նոյեմբերի 15-ին Լիվերպուլի Գեորգիևյան սրահում, «Homotopia» քաղաքային փառատոնի շրջանակներում Էշլին պատմել է իր կյանքի մասին:

Էյփրիլ Էշլին մահացել է 86 տարեկանում, 2021 թվականի դեկտեմբերի 27-ին, Լոնդոնի իր տանը[11][12]։

Կենսագրականներ

Նրա «Էյփրիլ Էշլի ոդիսականը», «Դունկան Ֆոլոուելի կենսագրությունը» հրատարակվել է 1982 թվականին։ 2006 թվականին Էշլին թողարկել է իր ինքնակենսագրությունը՝ «Առաջին տիկինը» և հանդես եկել հեռուստատեսությամբ։ Հարցազրույցներից մեկոում նա ասել է. «Սա իրական պատմություն է և պարունակում է շատ բաներ, որոնք ես պարզապես չէի կարող ասել 1982 թվականին»[13]։

2012 թվականին «Pacific Films» և «Limey Yank Productions» ընկերությունները հայտարարել են Էյփրիլ Էշլի կյանքի մասին պատմող Ֆիլմի մասին[14]։

2013 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2015 թվականի մարտի 1-ը Լիվերպուլի թանգարանում տեղի է ունեցել «Էյփրիլ Էշլի․ տիկնոջ դիմանկարը» ցուցահանդեսը[15]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

  • Բրիտանական կայսրության շքանշանակիր (MBE)՝ Տրանսգենդերների իրավունքների պահպանման գործում ունեցած վաստակի համար[16]
  • Եվրոպական բազմազանության մրցանակաբաշխություն՝ «Կյանքի նվաճումների մրցանակ» (2014)[17]
  • Լիվերպուլի համալսարանի պատվավոր դոկտոր (2016)[18]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Risen C. April Ashley, London Socialite and Transgender Pioneer, Dies at 86 / J. KahnManhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 2022. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  3. 3,0 3,1 3,2 April Ashley, model and actress who became one of the first transwomen to undergo reassignment surgery – obituary
  4. Corbett v Corbett (High Court of Justice 1970).Text
  5. Fallowell, Duncan; Ashley, April April Ashley's Odyssey. — Կաղապար:Нп3, 1982. — ISBN 978-0224018494
  6. Thompson, Douglas; Ashley, April First Lady. — Blake Publishing, 2006. — ISBN 1-84454-231-9
  7. Gilmore, Stephen; Herring, Jonathan; Probert, Rebecca Landmark Cases in Family Law. — Bloomsbury Publishing, 2011. — ISBN 978-1849461016
  8. Johnston, Jenny (2006-06-03). «How Prescott made a woman out of me». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2011-05-25-ին. Վերցված է 2010-05-23-ին.
  9. «Sex and the single grande dame». The Sydney Morning Herald. 2005-06-04. Արխիվացված օրիգինալից 2011-01-14-ին. Վերցված է 2015-03-28-ին.
  10. «April Ashley». IMDB. Արխիվացված օրիգինալից 2017-02-15-ին. Վերցված է 2017-07-27-ին.
  11. «Умерла первая британская актриса-трансгендер Эйприл Эшли». Российская газета (ռուսերեն). 2021-12-29. Վերցված է 2024-06-15-ին.
  12. https://glossymag.ru/celebrity/april-ashley/page-15 ОБСТОЯТЕЛЬСТВА СМЕРТИ
  13. «Discriminating Beauty». Out Northwest. էջ 23. Արխիվացված օրիգինալից 2012-10-08-ին. Վերցված է 2015-03-28-ին.
  14. «Pioneering Trans Model April Ashley Gets Movie Deal, Honor From Queen Elizabeth». Queerty. Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին. Վերցված է 2015-03-28-ին.
  15. «Museum of Liverpool». Արխիվացված օրիգինալից 6 July 2015-ին. Վերցված է 6 July 2015-ին.
  16. «Kenneth Branagh knighted in Queen's Birthday Honours». BBC News. 16 June 2012. Արխիվացված օրիգինալից 21 April 2019-ին. Վերցված է 20 June 2018-ին.
  17. «Evan Davis and April Ashley Triumph at European Diversity Awards». www.EQView.com. Արխիվացված է օրիգինալից 8 January 2016-ին. Վերցված է 28 March 2015-ին.
  18. «April Ashley awarded honorary degree». www.liverpool.ac.uk. University of Liverpool. Արխիվացված օրիգինալից 29 December 2021-ին. Վերցված է 29 December 2021-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյփրիլ Էշլի» հոդվածին։