Աննա Մաքսովնա Բիրշտեյն (ռուս.՝ Анна Максовна Бирштейн, 1947, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարչուհի, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ[1], ՌԳԱ արծաթե մեդալի դափնեկիր:

Աննա Բիրշտեյն
Ծնվել է1947
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն

Աննա Մաքսովնա Բիրշտեյնը ծնվել է 1947 թվականին Մոսկվայում՝ նկարիչներ Մաքս Բիրշտեյնի և Նինա Վատոլինայի ընտանիքում[2]։

1973 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան արվեստի ինստիտուտը, որտեղ սովորել է Ա. Մ. Գրիցայի և Դ. Դ. Ժիլինսկու մոտ[3]։ Բիրշտեյնի խոսքով՝ ինստիտուտում «շատ ձանձրալի էր, քանի որ այն ամենը, ինչ հնարավոր էր մեր տարիքում, մենք սովորեցինք դպրոցում»[4]։ Երկու տարի անց ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։

Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, այդ թվում՝ արտերկրում: Առաջին նշանակալի անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2003 թվականին («Школа жи…» «Նոր Մանեժում»)[5]։ Կտավները պահվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Գերմանիայի տարբեր թանգարաններում և այլուրref>Живопись и графика художников СССР. Шестидесятые-восьмидесятые годы : Кат. кол. фирмы «Маркон» / Сост. Н. Андриевич и др.; Авт. вступ. ст. Г. Ельшевская. — М. : Ассоц. «Четыре искусства», 1994</ref>։

Աննա Բիրշտեյնի աշխատանքները պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսական պետական թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ այլ թանգարաններում և հավաքածուներում[6]։

Անձնական կյանք

  • Ամուսինը՝ Ալեքսանդր Ցիգալ, քանդակագործ,
    • Դուստրը՝ Մարիա Ցիալ, մոդելավորող։

Ծանոթագրություններ

  1. Бирштейн Анна Максовна Արխիվացված է Հունիս 14, 2021 Wayback Machine-ի միջոցով:, Российская академия художеств — rah.ru
  2. «Похвала клановости // Н. Климонтович, gazeta.ru». Արխիվացված է օրիգինալից 2019-05-24-ին. Վերցված է 2019-05-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Молодые живописцы 70-х годов: Альбом / Сост. и авт. вступ. статьи А. Дехтярь. — Москва : Сов. художник, 1979
  4. «Маша Цигаль: Как моя мама стала художником // Сноб». Արխիվացված է օրիգինալից 2019-03-31-ին. Վերցված է 2019-03-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Выставка же… // И. Кулик, «Коммерсантъ», № 40 от 07.03.2003». Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին. Վերցված է 2019-05-31-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. К юбилею А. М. Бирштейн, Российская академия художеств — rah.ru

Գրականություն

  • В. Поликаров. Анна Бирштейн // Советская живопись : сборник статей / Сост. О. Р. Никулина. — М. : Советский художник, 1986 — Вып. 7. — С.44-51

Արտաքին հղումներ