Առաջին սեր (ֆիլմ, 1995)
«Առաջին սեր» (ռուս.՝ «Первая любовь»), 1994 թվականի գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռոման Բալայանը Իվան Տուրգենևի համանուն վիպակի հիման վրա[1]:
Առաջին սեր |
---|
Սյուժե
Ֆիլմը ներկայացնում է պատմություն սիրահարվելու առաջին, երկչոտ, բայց ուժեղ պատանեկան ռոմանտիկ զգացողության մասին:
Դերերում
- Անդրեյ Իշչենկո - Վոլդեմար
- Աննա Միխալկովա - Զինաիդա Ալեքսանդրովնա Զասեկինա
- Օլեգ Յանկովսկի - Պյոտր Վասիլևիչ, Վոլդեմարի հայրը
- Մարինա Նեյոլովա - Մարիա Նիկոլաևնա, Վոլդեմարի մայրը
- Իրինա Մուրավյովա - իշխանուհի Զասեկինա, Զինաիդայի մայրը
- Ալեքսանդր Աբդուլով - Բելովզորով
- Պավել Բելոզյորով - բանաստեղծ Մայդանով
- Անդրեյ Դուբովսկի - կոմս Մալևսկի
- Գեորգի Մարտիրոսյան - ծառա Պյոտր Վասիլևիչի և Մարիա Նիկոլաևնայի տանը
- Նիկոլայ Դրոզդովսկի - դոկտոր Լուշին
- Լյուբով Ռուդնևա - ծառա Զասեկինների տանը
Տեքստը կադրից դուրս կարդում է Ալեքսեյ Բատալովը։
Նկարահանող խումբ
- Ռեժիսոր՝ Ռոման Բալայան
- Սցենարի հեղինակներ՝ Ռոման Բալայան, Իվան Տուրգենև
- Պրոդյուսեր՝ Վասիլի Կառլովսկի
- Օպերատոր՝ Պավել Լեբեշև
- Կոմպոզիտոր՝ Վադիմ Խրապաչով
- Նկարիչ՝ Վլադիմիր Ֆիլիպով[2]
Փառատոններ և մրցանակներ
- Ֆիլմը ներկայացվել է «Կինոտավրի» կինոփառատոնի (1995)
- «Ոսկե խոյ» մրցանակի դափնեկիր (1996) «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում (Ռոման Բալայան)
- «Նիկա» մրցանակի դափնեկիր (1996) «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում (Պավել Լեբեշև)
Ծանոթագրություններ
- ↑ «Առաջին սեր» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Առաջին սեր» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Գրախոսական
- Оксана Мусiенко — Чари лiтньго дня // Культура і життя, № 22 (3687), 7 черв. 1995. — стр. 3
Գրականություն
- Первая любовь // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 320