Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաջին սեր (այլ կիրառումներ)

Առաջին սեր (ռուս.՝ Первая любовь), Իվան Տուրգենևի վիպակը, որ պատմում է երիտասարդ հերոսի զգացմունքների ու դրանց հետ կապված հոգեկան ապրումների մասին. նրա կիսամանկական սիրահարվածությունը հանգեցնում է հասուն սիրուն հատուկ անձնազոհության ու դրամատիզմի[1]։ Առաջին անգամ հրատարակվել է 1860 թվականին Ռուսական կայսրությունում։

Առաջին սեր
ռուս.՝ Первая любовь
ՀեղինակԻվան Տուրգենև
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Վլադիմիր Պետրովիչ
Զինաիդա Զասեկինա
Պյոտր Վասիլևիչ
Ստեղծման տարեթիվ1830
Նկարագրում էՌուսական կայսրություն
ԵրկիրՌուսական կայսրություն
Հրատարակված էLa Jeunesse?
Հրատարակման տարեթիվ1860
 First Love Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

«Առաջին սեր» վիպակն Իվան Տուրգենևը գրել է 1860 թվականի հունվար-մարտ ամիսներին Սանկտ Պետերբուրգում։ Վիպակն ստեղծվել է գրողի անձնական փորձի ու նրա ընտանիքում տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա։ Տուրգենևն ինքն իր ստեղծագործության մասին ասել է.

Նկարագրված է իրական դեպքն առանց փոքր-ինչ չափազանցության, ...ես պատկերել եմ իմ հորը։ Ինձ շատերն են քննադատել, և մասնավորապես քննադատել են նրա համար, որ ես դա երբեք չեմ թաքցրել։ Բայց ես կարծում եմ, որ դրանում դատապարտելի ոչինչ չկա։ Ես ոչինչ չունեմ թաքցնելու։

Սյուժե խմբագրել

Վիպակը ներկայացվում է տարեց մարդու հիշողություններ, ով պատմում է իր առաջին սիրո մասին։ Ստեղծագործության գլխավոր հերոսը՝ տասնվեցամյա Վլադիմիրը, իր ընտանիքի հետ գնում է քաղաքից դուրս գտնվող կալվածք, որտեղ հանդիպում է գեղեցիկ մի աղջկա՝ քսանմեկամյա Զինաիդա Ալեքսանդրովնա Զասեկինային։ Վլադիմիրը սիրահարվում է Զինաիդային, սակայն նրանից բացի գեղեցկուհի Զինաիդայի ուշադրության արժանանալու համար պայքարում են նաև այլ երիտասարդներ։ Վլադիմիրի զգացմունքները փոխադարձ չեն, սակայն Զինաիդան, որ աչքի է ընկնում կամակոր ու չարաճճի բնավորությամբ, խաղում է երիտասարդի զգացմունքների հետ, ծաղրում նրան ու երբեմն ծիծաղում նրա վրա համեմատաբար երիտասարդ տարիքի համար։ Ավելի ուշ Վլադիմիրն իմանում է, որ Զինաիդան սիրում է իր հորը՝ Պյոտր Վասիլևիչին։ Գաղտնի հետևելով նրանց՝ Վլադիմիրն իմանում է, որ հայրը լքում է Զինաիդային ու հեռանում կալվածքից։ Որոշ ժամանակ անց Պյոտր Վասիլևիչը մահանում է կաթվածից։ Հետագայում Վլադիմիրն իմանում է, որ Զինաիդան ամուսնացել է պարոն Դոլսկիի հետ և մահացել ծննդաբերության ժամանակ։

Հերոսներն ու նրանց նախատիպերը խմբագրել

  • Վլադիմիր Պետրովիչ - նախատիպն հենց հեղինակը է՝ Իվան Տուրգենևը,
  • Զինաիդա Ալեքսանդրովնա - նախատիպը իշխանուհի Եկատերինա Լվովնա Շախովսկայան է, ով եղել է գրողի առաջին սերն ու նրա հոր սիրուհին։ 1835 թվականի սեպտեմբերին՝ Ս. Տուրգենևի մահից մեկ տարի անց, Եկատերինա Շախովսկայան ամուսնանում է Լև Խարիտոնովիչ Վլադիմիրովի հետ։ 1836 թվականի հունիսի 22-ին նա տղա է ունեցել և մահացել վեց օր անց[2],
  • Պյոտր Վասիլևիչ - նախատիպը գրողի հայրն է՝ Սերգեյ Նիկոլաևիչ Տուրգենևը։ Վերջինս հաշվարկով ամուսնացել էր մի կնոջ հետ, ով տարիքով բավականին մեծ էր իրենից (գրողի մայրը՝ Վարվառա Պետրովնա Լուտովինովա)։ Դուր է եկել կանանց։ Սիրավեպ է ունեցել Եկատերինա Լվովնա Շախովսկայայի հետ[3], ումից բաժանվելուց կարճ ժամանակ հետո մահացել է։

Էկրանավորումներ խմբագրել

  • Առաջին սեր (1968) - ռեժիսոր՝ Վասիլի Օրդինսկի, դերերում՝ Վադիմ Վլասով, Իրինա Պեչերնիկովա, Ինոկենտի Սմոկտունովսկի,
  • Առաջին սեր (1995) - ռեժիսոր՝ Ռոման Բալայան, դերերում՝ Աննա Միխալկովա, Անդրեյ Իշչենկո, Մարինա Նեյոլովա,
  • Առաջին սեր (1er amour, 2013) - ռեժիսոր՝ Գիյոմ Սիլվեստր (Guillaume Sylvestre)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Н. В. Богословский. Жизнь замечательных людей. Тургенев. — Москва: ЦК ВЛКСМ «Молодая Гвардия», 1964.