Մայքլ Դոգերտի (հոկտեմբերի 28, 1974(1974-10-28)[1], Կոլումբուս), ամերիկական կինոռեժիսոր և սցաներիստ, հայտնի իր՝ Դեն Հարրիսի հետ Բրայն Սինգերի «Իքս մարդիկ 2» և «Սուպերմենի վերադարձը» ֆիլմերի սցենարի վրա աշխատանքով: Նա նաև հայտնի է որպես «Դրամապանակ կամ կյանք» կուլտային սարսափ ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ[2]։ 2013 թվականի հոկտեմբերի 28-ին, հատուկ ցուցադրության ժամանակ, ի զարմանս հանդիսատեսի, հայտարարվեց, որ «Legendary Pictures»-ը կնկարահանի շարունակությունը[3]։

Մայքլ Դոգերտի
անգլ.՝ Michael Dougherty
Ծնվել էհոկտեմբերի 28, 1974(1974-10-28)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԿոլումբուս
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոռեժիսոր, գրող, դերասան, մոնտաժող, ռեժիսոր և կինոպրոդյուսեր
IMDbID ID 1002424
mikedougherty.com

Կարիերա

Նրա ռեժիսորական դեբյուտ, «Դրամապանակ կամ կյանք» ֆիլմը, հիմնված է իր սցենարի և Բրայան Սինգերի պրոդյուսինգի վրա[4]: Նա ցուցադրվել է մի քանի կինոփառատոններում, նախքան 2009 թվականի հոկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում և Կանադայում DVD-ով թողարկվելը[5]։ 2014 թվականի դեկտեմբերին նա սկսեց աշխատել «Կրամպուս» սարսափ ֆիլմի վրա, որը թողարկվեց 2015 թվականի դեկտեմբերին[6],՝ սցենարը գրելով Սինգերի, Դեն Հարիսի (Սուպերմենը վերադառնում է) և Սայմոն Քինբերգի (Իքս Մարդիկ: Վերջին ճակատամարտ) հետ միասին։ «Առաջին դաս» և «Ապագա անցյալի օրեր») հաջորդ «Իքս մարդիկ» ֆիլմի՝ «Ապոկալիպսիսի» համար, որը կրկին նկարահանվել է Սինգերի կողմից, որը թողարկվել է 2016 թվականին[7]

Վաղ կյանք

Նրա մայրը՝ վիետնամուհի է: Դոգերթին նկարիչ է, և նրա որոշ աշխատանքներ հրապարակված են նրա պաշտոնական կայքում[8]։

Կինեմատոգրաֆիա

Ֆիլմեր

Տարի Անվանում Իրական անվանում Նշումներ
1996 Սեզոնի ողջույնները Season’s Greetings Նաև մոնտաժող
2003 Իքս մարդիկ 2 X2
2005 Քաղաքային լեգենդներ 3. Արյունոտ Մերի Urban Legends: Bloody Mary
2006 Սուպերմենի վերադարձը Superman Returns
2007 Դրամապանակ կամ կյանք Trick 'r Treat Նաև գործադիր պրոդյուսեր
2015 Կրամպուս Krampus
2016 Իքս մարդիկ. Ապոկալիպսիս X-Men: Apocalypse
2019 Գոդզիլլա 2: Հրեշների արքան Godzilla: King of the Monsters

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
  2. «The New York Times». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին. Վերցված է 2012-01-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Trick 'r Treat 2 Announced». Արխիվացված է օրիգինալից 2015-09-16-ին. Վերցված է 2015-07-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Michael Dougherty talks ''Trick 'r Treat'' at FEARnet». Fearnet.com. 2015-01-05. Արխիվացված է օրիգինալից 2009-08-05-ին. Վերցված է 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Stax (2003-04-16). «''10 Questions: Mike Dougherty & Dan Harris''». Movies.ign.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Steve Barton (2014-12-19). «Mike Dougherty and Legendary Spread Some Christmas Fear». Dreadcentral.com. Արխիվացված է օրիգինալից 2014-12-27-ին. Վերցված է 2015-01-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Silas Lesnick (2014-09-22). «Bryan Singer Confirmed to Direct X-Men: Apocalypse». Արխիվացված է օրիգինալից 2014-09-25-ին. Վերցված է 2014-09-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. TRICK 'R TREATing with Michael Dougherty Արխիվացված 2009-10-28 Wayback Machine