Կրամպուս (ֆիլմ)
Կրամպուս(անգլ.՝ Krampus), սցենարիստ և ռեժիսոր Մայքլ Դոգերտիի, Տոդ Քեյսիի և Զեկա Շիլդսի ամերիկյան կատակերգությունը։ Ֆիլմում նկարահանվել են Ադամ Սքոթը, Տոնի Կոլետը, Դեվիդ Կոկները, Էլիսոն Տոլմանը, Կոնչատա Ֆերելը, Էմջեյ Էնտոնին, Սթեֆանիա Օուենը և Կրիստա Շտադլերը։ Ռելիզը ԱՄՆ-ում նախատեսված էր 2015 թվականի դեկտեմբերի 4-ին Universal Studios կինոընկերության կողմից[1]։ Ռուսաստանում այն սպասվում էր 2016 թվականի հունվարի 1-ին։
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | կատակերգություն սարսափ թրիլլեր միստիկա |
Թեմա | Ամանոր |
Թվական | 2015 թվական |
Պրեմիերա | Դեկտեմբերի 4 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Մայքլ Դոգերտի |
Պրոդյուսեր | Թոմաս Տուլ Ջոն Ջաշնի Ալեքս Գարսիա |
Սցենարի հեղինակ | Տոդ Կեյսի Զեկ Շիլդս Մայքլ Դոգերտի |
Դերակատարներ | Ադամ Սքոթ Տոնի Կոլետ Դեվիդ Կոկներ Էլիսոն Տոլման |
Օպերատոր | Ջուլս Օ'Լաֆլին |
Երաժշտություն | Ջոն Օտման Դուգլաս Փայպս |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 98 րոպե |
Բյուջե | 15 մլն․ դոլլար |
Շահույթ | 59 691 611 դոլլար |
IMDb | ID 3850590 |
Պաշտոնական կայքէջ |
Բովանդակություն
ՍյուժեԽմբագրել
Ամանորի նախօրե։ Շուտով դուռը կթակի Սանտա Կլաուսը․․․․Բայց ոչ այս անգամ։ Մաքսի ոչ այնքան օրինակելի ընտանիքը խախտել է սրբազան կանոնը՝ կռվել է Ամանորի նախօրեին։ Շուտով նրանց մոտ կհայտնվի Կրամպուսը իր հրեշների խմբով, որը պատժում է քմահաճ ու չենթարկվող երեխաներին։ Եվ կսկսվի քաոս։
ԴերերումԽմբագրել
Դերասան | Հերոս |
---|---|
Ադամ Սքոթ | Թոմի Էնջել |
Տոնի Կոլետ | Սառա Էնջել |
Դեվիդ Կոկներ | Հովարդ |
Էլիսոն Տոլման | Լինդա |
Կոնչատա Ֆերել | հորաքույր Դորոտի |
Էմջեյ Էնտոնի | Մաքս Էնջել |
Լյուկ Հոկեր | Կրամպուս |
Սթեֆանիա Օուեն | Բեթ Էնջել |
Սեթ Գրին | Լամպի |
ԱրտադրությունԽմբագրել
Ֆիլմի ռեժիսորը՝ Մայքլ Դոգերտին, նաև 2007 թվականին նկարահանված «Դրամապանակ կամ կյանք» մուլտֆիլմի հեղինակն է։ Ֆիլմի համասցենարիստներն են Տոդ Կեյսին և Զեկ Շիլդսը, իսկ պրոդյուսերի դերում հանդես են եկել Թոմաս Տուլը, Ջոն Ջանշին և «Legendary Pictures»-ից Ալեքս Գարսիան[2]։ Սկզբնապես ֆիլմի թողարկումը նախատեսել էին 2015 թվականի նոյեմբերի 25-ին[3], բայց հետո տեղափոխեցին 2015 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ինչպես հայտնում է DreadCentral.com կայքը, «Կրամպուս»-ը նկարահանվել է նույն ոճով, ինչ «Դրամապանակ կամ կյանք»-ը, իսկ թեմատիկան ամանորյա է։ 2014 թվականի նոյեմբերի 21-ին իրենց մասնակցությունը ֆիլմում հաստատել են Էլիսոն Տոլմաը և Էմջեյ Էնթոնին։ 2015 թվականի մարտի 3-ին նրանց են միացել նաև Ադամ Սքոթը և Տոնի Կոլետը[4]։ Հիմանկան նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 12-ին[5]։
Լրացուցիչ փաստերԽմբագրել
- Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած է ալպիական տարածաշրջանի հնագույն լեգենդ, ըստ որի՝ գոյություն ունի Սանտա Կլաուսի հակապատկերը, Ամանորի չար ոգի Կրամպուսը, որը ուղեկցում է Սանտային և պատասխանատու է չարաճճի երեխաներին պատժելու համար։ Հատուկ դրա համար նա կրում է կեչափայտից պատրաստված փոքրիկ ճիպոտներ։ Առանց Կրամպուսի ալպիական ոչ մի շրջանում ամանորյա միջոցառումներն ու փառատոններ չեն անցկացվում։
- Մայքլ Դոգերտին բնութագրում է ֆիլմը որպես ամանորյա, սարսափելի ու սենտիմենտալ միաժամանակ։
- Ֆիլմի հատուկ էֆեկտները պատրաստել են «Weta Workshop» և «Weta Digital» ստուդիաները, որոնք աշխատել են նաև «Հոբիթ» և «Մատանիների տիրակալը» ֆիլմերի վրա։
ԱղբյուրներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Steve Barton (հոկտեմբերի 30, 2014)։ «Legendary’s Krampus Coming December 2015» (անգլերեն)։ Dread Central Media, LLC.։ Վերցված է 2015-11-16
- ↑ Rebecca Ford (հոկտեմբերի 30, 2014)։ «Legendary and Universal's 'Krampus' Avoids Showdown with Seth Rogen Christmas Movie» (անգլերեն)։ Hollywood Reporter։ Վերցված է 2015-11-16
- ↑ Pamela McClintock (օգոստոսի 19, 2014)։ «Legendary and Universal's 'Krampus,' 'Spectral' Nab Release Dates»։ Hollywood Reporter
- ↑ «Adam Scott, Toni Collette Join Christmas Horror Movie 'Krampus' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ 2015-03-03։ Վերցված է 2015-03-16
- ↑ Max Evry (մարտի 12, 2015)։ «Legendary Begins Principal Photography on Horror Comedy Krampus»։ ComingSoon.net։ Վերցված է մարտի 16, 2015