Քրիստոֆեր Պատրիկ (Քրիս) Բերդ (անգլ.՝ Christopher Patrick "Chris" Baird,փետրվարի 25, 1982(1982-02-25)[1][2], Ballymoney, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում: Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականում։ Անցկացրած հանդիպումների քանակով ընդգրկվել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի պատմության առաջատարների տասնյակում։

Քրիս Բերդ
անգլ.՝ Chris Baird
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1982(1982-02-25)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Ballymoney, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

Բերդը կարիերան սկսել է հյուսիսիռլանդական «Բալլիմեն Յունայթեդ» ակումբում, իսկ 1998 թվականին տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[3]։

Նրա նորամուտը «սրբերի» հիմնական կազմում կայացել է 2003 թվականի մարտի 22-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղում։ Մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Քրիսն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2002/03 մրցաշրջանի վերջին տուրի խաղում: Մեկ շաբաթ անց խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի գավաթի եզրափակչում, որում «Սաութհեմփթոնը» 0:1 հաշվով զիջել է «Արսենալին», սակայն Բերդը ճանաչվել է այդ խաղում «սրբերի» կազմում լավագույն խաղացող[4]։

2003 և 2004 թվականներին վարձավճարով հանդես է եկել համապատասխանաբար «Ուոլսոլում» և «Ուոթֆորդում»:

2006 թվականի նոյեմբերի 25-ին «Սաութհեմփթոնի» կազմում իր 50-րդ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլն է խփել «Լուտոն Թաունի» դարպասը[5]։

Ողջ 2006/07 մրցաշրջանն անցկացրել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա նաև ճանաչվել է «Սաութեմփթոնի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[6]։

2007 թվականի հուլիսի 12-ին Քրիսը տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Ֆուլհեմ» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 3,025 միլիոն ֆունտ ստերլինգ[7]։ Ի սկզբանե ստացել էր «34» համարի մարզաշապիկը, սակայն 2009/10 մրցաշրջանի մեկնարկից առաջ սկսել է հանդես գալ «6» համարի մարզաշապիկով: Դիքսոն Էտուհուի և Դենի Մերֆիի վնասվածքների պատճառով 2009/10 մրցաշրջանում նա հաճախ է հանդես եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն վերջիններիս շարք վերադառնալուց հետո վերադարձել է իր սիրելի դիրքը պաշտպանության աջ եզրում։ 2010 թվականի մայիսի 12-ին Քրիսը խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակչում, որում «դաչնիկները» 2:1 հաշվով զիջել են Մադրիդի «Ատլետիկոյին»:

2010 թվականի սեպտեմբերի 14-ին Քրիսը նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ մինչև 2013 թվականը։

Կարիերա հավաքականում

Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր պարբերաբար հրավիրվել է նրա կազմ՝ անցկացնելով ավելի քան 70 հանդիպում։

Անձնական կյանք

2010 թվականի սեպտեմբերին Ռաշարկինում Քրիսի մոր տան պատուհանին մոլոտովի կոկտեյլ է նետվել։ Հաղորդվում է, որ դա ուլստերի լոյալիստների ձեռքի գործն է (Քրիսի մայրը կաթոլիկ է)[8]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Baird signs new Fulham contract» (անգլերեն). BBC Sport. 2010-09-14.
  4. «FA Cup final player ratings» (անգլերեն). BBC Sport. 2003-05-17. Արխիվացված է օրիգինալից 2006-06-28-ին. Վերցված է 2012-10-14-ին.
  5. «Baird off the mark» (անգլերեն). SaintsFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին. Վերցված է 2012-10-14-ին.
  6. «Chris Baird» (անգլերեն). Fulham Football Club. Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին.
  7. «Fulham complete capture of Baird» (անգլերեն). BBC Sport. 2007-07-12. Արխիվացված է օրիգինալից 2008-03-31-ին. Վերցված է 2012-10-14-ին.
  8. «Home of Chris Baird's mum is attacked in Rasharkin» (անգլերեն). BBC News. 2010-09-20. Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին. Վերցված է 2012-10-14-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Բերդ» հոդվածին։