Քրիստոֆեր Պատրիկ (Քրիս) Բերդ (անգլ.՝ Christopher Patrick "Chris" Baird,փետրվարի 25, 1982(1982-02-25)[1][2], Ballymoney, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հյուսիսիռլանդացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում։ Հանդես է եկել Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականում։ Անցկացրած հանդիպումների քանակով ընդգրկվել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի պատմության առաջատարների տասնյակում։

Քրիս Բերդ
անգլ.՝ Chris Baird
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1982(1982-02-25)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Ballymoney, Անտրիմ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 179 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Բերդը կարիերան սկսել է հյուսիսիռլանդական «Բալլիմեն Յունայթեդ» ակումբում, իսկ 1998 թվականին տեղափոխվել է «Սաութհեմփթոն»[3]։

Նրա նորամուտը «սրբերի» հիմնական կազմում կայացել է 2003 թվականի մարտի 22-ին «Աստոն Վիլլայի» դեմ խաղում։ Մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Քրիսն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ 2002/03 մրցաշրջանի վերջին տուրի խաղում։ Մեկ շաբաթ անց խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի գավաթի եզրափակչում, որում «Սաութհեմփթոնը» 0:1 հաշվով զիջել է «Արսենալին», սակայն Բերդը ճանաչվել է այդ խաղում «սրբերի» կազմում լավագույն խաղացող[4]։

2003 և 2004 թվականներին վարձավճարով հանդես է եկել համապատասխանաբար «Ուոլսոլում» և «Ուոթֆորդում»։

2006 թվականի նոյեմբերի 25-ին «Սաութհեմփթոնի» կազմում իր 50-րդ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ կարիերայի առաջին գոլն է խփել «Լուտոն Թաունի» դարպասը[5]։

Ողջ 2006/07 մրցաշրջանն անցկացրել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Նա նաև ճանաչվել է «Սաութեմփթոնի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[6]։

2007 թվականի հուլիսի 12-ին Քրիսը տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Ֆուլհեմ» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 3,025 միլիոն ֆունտ ստերլինգ[7]։ Ի սկզբանե ստացել էր «34» համարի մարզաշապիկը, սակայն 2009/10 մրցաշրջանի մեկնարկից առաջ սկսել է հանդես գալ «6» համարի մարզաշապիկով։ Դիքսոն Էտուհուի և Դենի Մերֆիի վնասվածքների պատճառով 2009/10 մրցաշրջանում նա հաճախ է հանդես եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, սակայն վերջիններիս շարք վերադառնալուց հետո վերադարձել է իր սիրելի դիրքը պաշտպանության աջ եզրում։ 2010 թվականի մայիսի 12-ին Քրիսը խաղադաշտ է դուրս եկել Եվրոպայի լիգայի եզրափակչում, որում «դաչնիկները» 2:1 հաշվով զիջել են Մադրիդի «Ատլետիկոյին»։

2010 թվականի սեպտեմբերի 14-ին Քրիսը նոր պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ մինչև 2013 թվականը։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2003 թվականի հունիսին։ Այդ ժամանակից ի վեր պարբերաբար հրավիրվել է նրա կազմ՝ անցկացնելով ավելի քան 70 հանդիպում։

Անձնական կյանք

խմբագրել

2010 թվականի սեպտեմբերին Ռաշարկինում Քրիսի մոր տան պատուհանին մոլոտովի կոկտեյլ է նետվել։ Հաղորդվում է, որ դա ուլստերի լոյալիստների ձեռքի գործն է (Քրիսի մայրը կաթոլիկ է)[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Baird signs new Fulham contract» (անգլերեն). BBC Sport. 2010 թ․ սեպտեմբերի 14.
  4. «FA Cup final player ratings» (անգլերեն). BBC Sport. 2003 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Baird off the mark» (անգլերեն). SaintsFC.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. «Chris Baird» (անգլերեն). Fulham Football Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին.
  7. «Fulham complete capture of Baird» (անգլերեն). BBC Sport. 2007 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
  8. «Home of Chris Baird's mum is attacked in Rasharkin» (անգլերեն). BBC News. 2010 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Բերդ» հոդվածին։