Zotter
Zotter, ավստրիական շոկոլադ արտադրող, որը մասնագիտացած է օրգանական և արդար առևտրի (Fairtrade) շոկոլադի արտադրության մեջ՝ Bean-to-bar (հատիկից-սալիկ) հիմքով: Ընկերությունը հիմնադրել է Յոզեֆ Զոտերը, 1999 թվականին: Այն գտնվում է Ռիգերսբուրգում, Շտիրիա[1][2]։ Zotter-ը հիմնականում ակտիվ է գերմանախոս Եվրոպայում, որի վաճառակետերի 90 տոկոսը գտնվում է Գերմանիայում, Շվեյցարիայում և Ավստրիայում: Zotter-ը, լինելով Ավստրիայի ամենահայտնի ապրանքանիշերից մեկը, համարվում է ազգային հեղինակություն ունեցող բրենդ[3][4][5]։
![]() | |
Ապրանքի տեսակ | բիզնես ձեռնարկություն |
---|---|
Տնտեսության ճյուղ | chocolatier? |
Օգտագոտծման սկիզբ | 1999 |
Երկիր | ![]() |
Կայք | zotter.at |
Zotter-ը մի շարք լրատվամիջոցների կողմից ճանաչվել է որպես Եվրոպայի առաջատար շոկոլադ արտադրողներից մեկը[6][7][8], իսկ «Շոկոլադե Խանութ Թատրոնը» (Schoko-Laden-Theater) և «Շոկոլադե արկածային աշխարհը» (Schokoladen-Erlebniswelt) Ռիգերսբուրգում և Շանհայում բազմիցս ներկայացվել է միջազգային լրատվամիջոցներում որպես մանրածախ առևտրի ինտերակտիվ և հաճախորդին ուղղված կայուն զարգացման մոտեցման օրինակ[9][7][10][11]։
Պատմություն
Zotter շոկոլադի գործարանը հիմնադրվել է 1999 թվականին Յոզեֆ Զոտերի կողմից Ռիգերսբուրգում: Մինչ այդ Զոտերը և նրա կինը արդեն զբաղվում էին շոկոլադի արտադրությամբ՝ որպես Գրացում հրուշակեղենի խանութի մենեջերներ, սակայն 1996 թվականին նրանք սնանկացան՝ չափազանց արագ ընդլայնվելու պատճառով: Վերադառնալով Ռիգերսբուրգում գտնվող իր ծնողների ֆերմա՝ Զոտերը որոշել է կենտրոնանալ շոկոլադի վրա և ձիանոցը վերածել է փոքրիկ գործարանի[12][13]։ Փորձարարական արտադրանքների լայն տեսականու շնորհիվ Զոտերին հաջողվել է իր դիրքերը գրավել ավստրիական և գերմանական շուկաներում [13] [14] ։ 2002 թվականին Zotter-ը բացեմ է իր առաջին փորձարարական մանրածախ բաժինը՝ «համտեսման կայան» գործարանի այցելուների համար[12]:
2004 թվականից 2006 թվականներին Zotter-ն ամբողջությամբ անցել է բացառապես էկոլոգիապես մաքուր շոկոլադի արտադրությանը: Այդ ժամանակից ի վեր Zotter-ը համագործակցում է Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի փոքր ֆերմաների հետ՝ գնելով արդար առևտրի կակաոյի հատիկներ անմիջապես արտադրողից[15][16]։
2007 թվականին Ռիգերսբուրգում շոկոլադի գործարանն ընդլայնվել է՝ Bean-to-bar (հատիկից-սալիկ) ստեղծելու համար։ Ընդլայնված գործարանը ներառել է նոր փորձարարական մանրածախ բաժին, որը ներառել է, ի թիվս այլ բաների, հատուկ կառուցված կինոթատրոն, արտադրամասի վերևի միջանցքներից արտադրական գործընթացը դիտելու հնարավորություն, և մի քանի «համտեսի կետեր»[17][18]։ 2011 թվականին Զոտերը շոկոլադի գործարանի կողքին բացել է «Շոկոլադե Խանութ Թատրոնը» (Schoko-Laden-Theater)՝ մատուցելով իր տարածքում աճեցված բերքի և անասունների վրա հիմնված արտադրանք[19][20]: Ռիգերսբուրգի Շոկո-Լադեն-Թատրոն և Շոկոլադեն-Էրլեբնիսվելտ` «Շոկոլադե արկածային աշխարհը» (Schokoladen-Erlebniswelt) տարեկան այցելում է մոտ 220,000 զբոսաշրջիկ:
2014 թվականից ի վեր Zotter-ը ընդլայնվել է Եվրոպայից դուրս՝ դեպի չինական շուկա՝ բացելով երկրորդ «Շոկոլադեն-Էրլեբնիսվելտը» Շանհայում 2014 թվականին[21], ինչպես նաև ամերիկյան շուկան 2015 թվականին։ Ռիգերսբուրգում Schokoladen-Erlebniswelt-ը հետագայում ընդլայնվել է՝ ներառելով վիրտուալ իրականության ատրակցիոններ, պրալին փոքրածավալ ամերիկյան բլուրներ և «ատամնաբույժի գրասենյակ», որտեղ առաջարկում են բացառապես առանց շաքարի արտադրանք:
Արտադրություն
Ամեն տարի Zotter-ը մշակում է մոտ 250 տոննա կակաոյի հատիկներ՝ արտադրելով մոտ 500 տեսակի շոկոլադ։ Zotter-ը Bean-to-bar (հատիկից-սալիկ) արտադրող ընկերություն է, որը մշակում է իր սեփական կակաոյի հատիկները` պատրաստի շոկոլադ օգտագործելու փոխարեն: Զոտերը Արդար Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ է և ունի ԵՄ օրգանական արտադրության կանոնակարգ[22]։
Zotter-ը արտադրում է մոտ 370 տարբեր լցոնած շոկոլադ: 1998 թվականին տեսականին ընդլայնվել է՝ ներառելով խմելու շոկոլադի տարբեր տեսակներ։ 2007/2008 թվականներին ավելացվել են մաքուր կուվերտուրներ 130 գ սալիկների կամ մեծ տարաների մեջ BASiC անվանումով, իսկ 2009 թվականից՝ շոկոլադներ: 2012 թվականին Zotter-ը բացել է սուրճի բովման գործարան՝ օրգանական և արդար առևտրի սուրճի համար:
Վաճառքի կետեր
Zotter շոկոլադը վաճառվում է ամբողջ աշխարհում մանրածախ առևտրի կետերի ցանցի միջոցով, որը ներկայացված է հիմնականում փոքր մասնագիտացված խանութներով, ինչպես նաև որոշ սուպերմարկետներում: վաճառակետերի 90 տոկոսը գտնվում է գերմանախոս եվրոպական երկրներում[23][24]։ 2020 թվականի դրությամբ Zotter-ի արտադրանքի առցանց վաճառքը նույնպես հիմնականում կենտրոնացած է գերմանախոս Եվրոպայում՝ 93 տոկոսով Ավստրիայում և Գերմանիայում, իսկ 7 տոկոսը՝ ԵՄ այլ երկրներում, Չինաստանում և Միացյալ Նահանգներում[25]:
Ընկերությունը 2021 թվականին հասել է շուրջ 29 միլիոն եվրոյի վաճառքի և գրանցել գրեթե 200,000 այցելու «Շոկոլադե Խանութ Թատրոնը», Շոկոլադեն-Էրլեբնիսվելտ` «Շոկոլադե արկածային աշխարհը» Բերգլում, Ռիգերսբուրգի մոտակայքում[26]:
Մրցանակներ
- 2013 թվականին Zotter-ը արժանացել է Եվրոպական բիզնես մրցանակի ազգային մակարդակով կայունության անվանակարգում՝ որպես Ruban d’Honneur 2012/2013[27]:
- Գուրման Falstaff ամսագիրը Zotter-ին անվանել է աշխարհի լավագույն շոկոլադ արտադրողներից մեկը 2021 թվականին[28]:
- 2022 թվականին ընկերության հիմնադիր Յոզեֆ Զոտերը Համբուրգում Sweets Global Network-ի կողմից պարգևատրվել է «Ոսկե ժամացույցով»՝ իր կյանքի աշխատանքի համար: Նա նաև չորս ոսկի և երկու արծաթ է նվաճել հրուշակեղենի միջազգային մրցույթում[29]։
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
- ↑ Revolution in der Edel-Schoko-Produktion Der Standard, 22.03.2014
- ↑ Zotter: Mauern bringen nichts. Wer verhungert, wird jede übersteigen Der Standard, 12.05.2019
- ↑ «Rotes Kreuz» ist die stärkste Marke in Österreich Kurier, 09.05.2018
- ↑ Österreich vor Google: Österreicher lieben österreichische und digitale Marken Der Standard, 09.05.2019
- ↑ Die stärkste Marke in Österreich ist das Land Österreich Der Standard, 27.05.2021
- ↑ Picasso der Schokolade Süddeutsche Zeitung, 27.12.2016
- ↑ 7,0 7,1 Austria’s one-stop shop for chocolate, animals, and sustainability Christian Science Monitor, 07.06.2011
- ↑ Josef Zotter: «Den Saubartl hab ich gleich!» Der Standard, 22.03.2014
- ↑ Meet the real-life Willy Wonka in Austria’s happy valley The Daily Telegraph, 18.12.2017
- ↑ Avant-Garde Chocolatier Lures Visitors With Unique Flavors Forbes, 18.01.2023
- ↑ Shanghai Chocolate Factory Looks a Lot Like Willy Wonka’s The Wall Street Journal, 22.08.2014
- ↑ 12,0 12,1 Julia und die Schokoladenfabrik Forbes, 30.11.2020
- ↑ 13,0 13,1 50 Jahre Josef Zotter: Konkurs, Harvard und Bioschoko Die Presse, 16.01.2019
- ↑ Josef Zotter: «Der Markt war mir schon immer egal» Die Presse, 01.03.2017
- ↑ Julia und die Schokoladenfabrik Forbes, 30.11.2020
- ↑ 50 Jahre Josef Zotter: Konkurs, Harvard und Bioschoko Die Presse, 16.01.2019
- ↑ Meet the real-life Willy Wonka in Austria’s happy valley The Daily Telegraph, 18.12.2017
- ↑ 50 Jahre Josef Zotter: Konkurs, Harvard und Bioschoko Die Presse, 16.01.2019
- ↑ Süß und saftig Die Zeit, 26.05.2011
- ↑ Austria’s one-stop shop for chocolate, animals, and sustainability Christian Science Monitor, 07.06.2011
- ↑ Schokolade mit Stäbchen: Was Zotter in China kredenzt Der Standard, 11.11.2018
- ↑ Bio + Fair + Green Zotter Schokolade GmbH, accessed 14.08.2023
- ↑ Wo bekomme ich Zotter Schokolade? Zotter Schokolade GmbH, accessed 14.08.2023
- ↑ Josef Zotter: «Der Markt war mir schon immer egal» Die Presse, 01.03.2017
- ↑ Julia und die Schokoladenfabrik Forbes, 30.11.2020
- ↑ «BIOgrafie». Zotter Schokolade (գերմաներեն). Վերցված է 2024-05-19-ին.
- ↑ «The European Business Awards». www.businessawardseurope.com. Վերցված է 2024-05-19-ին.
- ↑ «Die besten Schokoladenmacher der Welt - Falstaff». www.falstaff.com (գերմաներեն). Վերցված է 2024-05-19-ին.
- ↑ «Goldene Uhr und Medaillen: Chocolatier Josef Zotter in Hamburg für sein Lebenswerk ausgezeichnet». www.kleinezeitung.at (գերմաներեն). 2022-03-31. Վերցված է 2024-05-19-ին.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Zotter» հոդվածին։ |