Էրզիայի ազգային հագուստ (տարազ) ( էրզ.՝ Эрзянь раськень оршамопельть ), ավանդական ժողովրդական զգեստների հավաքածու, որն արտացոլում է էրզյան ժողովրդի մշակութային և ազգային առանձնահատկությունները։

Հարսնացուի հանդերձանք. Կրծքավանդակի զարդեր. Մորդվինս-մոկշա, Տամբովի մարզ, Տեմնիկովի գուբերնյա 19- րդ դարի վերջից 20-րդ դարի սկիզբ

Ընդհանուր հատկանիշներ

Էրզյան ժողովրդական հագուստի պատմությունը սերտորեն կապված է այլ ժողովուրդների, առաջին հերթին հարևանությամբ ապրող մոկշանների (մորդվաների ենթաէթնոս), ուդմուրտների և մարիների ավանդույթների հետ, որոնցում նկատվում են բազմաթիվ նմանատիպ տարրեր մշակութային բոլոր մակարդակներում։

Ֆինո-ուգրիկ ժողովուրդների միջև ընդհանուր ծագման առկայությունը, ինչպես նաև նրանց մշակույթների, հատկապես էրզյանների և մոկշանների մոտ լինելը, պատճառ են հանդիսանում ազգային հանդերձանքի մի շարք ընդհանուր մանրամասների և դրա ձևավորման մեթոդների ցուցադրման համար, որի արմատները հասնում են 1-ին - 2-րդ հազարամյակի սկզբին։ Ազգային հանդերձանքն իր ավարտված գեղարվեստական և արտահայտչական ձևին հասել է միայն 19-րդ դարի կեսերին[1]:

Ասեղնագործությունը համարվում է էրզյա հագուստի տարբերակիչ հատկանիշ՝ նրա զարդանախշությունը, տեխնիկան և գունային սխեման: Ասեղնագործությունն ունի չորս հիմնական գույն՝ սև կապույտ երանգով, մուգ կարմիր, դեղին և կանաչ։ Դեկորատիվ ձևավորումներն արտացոլում են էրզյանների փիլիսոփայական տեսակետը շրջապատող աշխարհի վերաբերյալ, և տեխնիկան ունի խորհրդանշական նշանակություն (զարդանախշեր «օձի գլուխ», «հավի թևեր», «այծի սմբակներ», «թևեր», «եղևնու ճյուղեր», «արևային հանգույցներ», «աստղեր» և այլն):

Տղամարդու հագուստ

 
Էրզյա տղամարդու ավանդական տարազ 8-10րդ դարեր

Էրզիայի տղամարդկանց տարազի հիմնական բաղադրիչները պատմականորեն եղել է վերնաշապիկը ( էրզ.՝ панар ) և տաբատը ( էրզ.՝ понскт ), կարված տնական կոպիտ գործվածքից[2]: Սովորաբար վերնաշապիկները հագել են «վերևից»:

Գարնանը և աշնանը «վերևից» հագել են վերարկու ( էրզ.՝ сумань ), ձմռանը` ոչխարի մորթուց քուրք կամ մուշտակ:

Գլխազարդերը սպիտակ և սև գույներով թաղիքե գլխարկներ են եղել: Ամռանը դաշտերում աշխատելու համար կտավից թասակ են դրել։ Ձմռանը նրանք կրել են ուշանկա գլխարկ կամ մալախայ (մորթե գլխարկ)։

Ավանդական կոշիկները լապտեր (չարանման) ( էրզ.՝ карт ) են` պատրաստված լորենուց կամ թեղիից: Կոշիկի տոնական տեսակը կովի կամ երիտասարդ հորթի կաշվից պատրաստված կոշիկներն ( էրզ.՝ кемть ) են: Ձմռանը հագնում էին մոխրագույն և սև (երբեմն սպիտակ) ֆետրե կոշիկներ։ Կոշիկ հագնելուց առաջ ոտքերը փաթաթել են ոտքերի փաթաթաններով` ներքևի ( էրզ.՝ пильгалга э), որոնք ծածկել են ոտնաթաթերը, վերևի ( էրզ.՝ верьга пракста ) , որոնք ծածկել են սրնքամկանը[3]։

Տղամարդկանց ժողովրդական հագուստը գործածությունից դուրս է եկել 18-19-րդ դարերում[4]։ Առօրյա կյանքում չի կիրառվում։

Կանացի հագուստ

 
Էզրիայի կանայք ավանդական տարազներով

Ծանոթագրություններ

  1. «Мордовский национальный костюм». Зубова Поляна (Республика Мордовия). Արխիվացված է օրիգինալից 2020-04-30-ին. Վերցված է 2020-04-14-ին.
  2. Этнография и праздничная культура народов Самарского края / Т.И. Ведерникова. — Самара: СНМЦНТ, 1991. at Google Books
  3. «Эрзянский костюм». Эрзянь ки. Культурно-образовательный портал. Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2020-04-01-ին.
  4. «Эрзянский костюм». Эрзянь ки. Культурно-образовательный портал. Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2020-04-01-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրզիայի ազգային տարազ» հոդվածին։