Ենթաէթնոս (կամ ենթաէթնիկ խումբ), խտաբար բնակվող և մեծ էթնոսին պատկանող մարդկանց մի խումբ, որը ունի մի շարք մշակութային յուրահատկություններ և գիտակցում է այդ տարբերությունը։ Ենթաէթնոսը ունի իր ինքնավանումը, իսկ նրա անդամները ընդունում են իրենց երկակի պատկանելիությունը՝ միաժամանակ էթնոսին և ենթաէթնոսին (օրինակ՝ չերքեզահայերը հայ ժողովրդի կազմում, նագայբակները թաթար ժողովրդի կազմում, դիգորները օս ժողովրդի մեջ, կազակները ռուս ժողովրդի կազմում և այլն)։

Եզրի առաջացումը խմբագրել

«Ենթաէթնիկ խումբ» (ֆր.՝ sous-groupe ethnique, անգլ.՝ sub-ethnic group) եզրը օգտագործվում է ֆրանսալեզու գրականության մեջ սկսած 19-րդ դարից[1], անգլալեզու՝ 20-րդ դարի սկզբից[2], երբեմն մատնանշելով ռասայի մեջ մտնող էթնիկ խմբերը։

«Ենթաէթնոս» եզրը մտցրել է Լև Գումիլյովը էթնոգենեզի պասիոնար տեսության շրջանակներում, էթնոսի կառուցվածքի տարր հանդիսացող՝ էթնիկ համակարգը նշելու համար։ Ենթաէթնոսի մեջ Գումիլյովը առանձնացնում է կոնսորցիան և կոնվիքսիան։

Համաձայն Գումիլյովի, էթնոսի կայունության հատկանիշն է տարբեր էնթաէթնոսների գոյությունը, որոնք լինելով սիմբիոզի հարաբերության շրջանակներում բաժանում են իրար մեջ ֆունկցիաները։ Ոչ անտագոնիստական մրցակցության եղանակով ենթաէթնոսները չխախտելով էթնոսի ներքին միասնականությունը ավելի ճկուն են դարձնում նրա ներքին կառուցվածքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Adhémard Leclère. Le buddhisme au Cambodge. E. Leroux, 1899. էջ 1.
  2. Jacob Robert Kantor. An outline of social psychology. Follett, 1929. էջ 23.