Իսասիո Կալյեխա

իսպանացի ֆուտբոլիստ
13:00, 29 Ապրիլի 2024 տարբերակ, Bella Hovhannisyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Իսասիո Կալեխա Գարսիա (իսպ.՝ Isacio Calleja García, դեկտեմբերի 6, 1936(1936-12-06)[1], Վալյե դե Սեռատո, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - փետրվարի 4, 2019(2019-02-04)[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որը խաղացել է պաշտպանի դիրքում: 1964 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Իսասիո Կալյեխա
իսպ.՝ Isacio Calleja
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1936(1936-12-06)[1]
Ծննդավայր Վալյե դե Սեռատո, Պալենսիա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 4, 2019(2019-02-04)[2] (82 տարեկան)
Մահվան վայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 1,72 մետր
Դիրք պաշտպան

Կարիերա

Մադրիդի «Ատլետիկոյում» իր կարիերայի սկզբում Կալեխան վարձավճարով տեղափոխվել է «Գվադալախարա», որը հանդես էր գալիս Երրորդ դիվիզիոնում: Լա Լիգայում իր նորամուտը նշել է 1959 թվականի հունվարի 4-ին Օվիեդոյի «Ռեալի» դեմ խաղում։ Իր առաջին մրցաշրջանում խաղացել է ընդամենը 9 խաղ[3]։ Կալեխան դարձել է թիմի կարևոր անդամ և օգնել է նրան հաղթել «Կոպա դել Ռեյում» 1959-1961 թվականներին: 1961/62 մրցաշրջանում «Ատլետիկոն» նվաճել է Գավաթների գավաթը, իսկ Կալյեխան մասնակցել է 9 հանդիպման:

1970 թվականի ապրիլի 19-ին Կալյեխան խփել է «Սաբադելի» մրցաշրջանի միակ գոլը։ Ֆուտբոլից հեռացել է 1972 թվականի հուլիսին՝ 35 տարեկան հասակում նվաճելով իր չորրորդ Իսպանիայի գավաթը[3]։

Կալեխան հավաքականում խաղացել է ավելի քան 10 տարի։ Իր նորամուտը նշել է 1961 թվականի ապրիլի 19-ին Ուելսի դեմ խաղում[4]։

Կալյեխան օգնել է հավաքականին հաղթել Եվրոպայի առաջնությունում 1964 թվականին՝ մասնակցելով խմբային փուլի 4 խաղի և եզրափակչին։ Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում մասնակցել է 13 հանդիպման[5]։

Ձեռքբերումներ

Թոշակի անցնելուց հետո

Կարիերան ավարտելուց հետո Կալեխան աշխատել է որպես փաստաբան[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Muere Isacio Calleja, una de las grandes leyendas del Atlético de Madrid (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 El 'Chato', el escudo en el corazón ('Chato', emblem in heart)
  4. L. Jimeno, Emilio (20 April 1961). «País de Gales, 1 – España, 2» [Wales, 1 – Spain, 2]. Mundo Deportivo (Spanish). Վերցված է 5 February 2019-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Fallece Isacio Calleja, el quinto jugador con más partidos oficiales con el Atlético» (Spanish). Europa Press. 4 February 2019. Վերցված է 5 February 2019-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսասիո Կալյեխա» հոդվածին։