Ֆրանսիսկո Գալյեգո

իսպանացի ֆուտբոլիստ
17:17, 21 Ապրիլի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆրանսիսկո Ֆերնանդես Ռոդրիգես (իսպ.՝ Francisco Fernández Rodríguez, մարտի 4, 1944(1944-03-04)[1], Պուերտո Ռեալ, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), հայտնի է նաև որպես Գալեգո, իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում։ 1964 թվականի Եվրոպայի չեմպիոն, Իսպանիայի հավաքականի կազմում 1966 թվականի աշխարհի առաջնության մասնակից։ Ֆրանցիսկո Գալեգոն «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի սան է, որտեղ սկսել և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան: Սակայն առավել մեծ ճանաչում է ստացել «Բարսելոնայում» հանդես գալու շնորհիվ։ Նրա կազմում դարձել Է Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի գավաթակիր, ինչպես նաև նվաճել Տոնավաճառների գավաթը։

Ֆրանսիսկո Գալյեգո
իսպ.՝ Gallego
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Gallego
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1944(1944-03-04)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Պուերտո Ռեալ, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 1,77 մետր
Դիրք պաշտպան

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Ֆրանցիսկո Ֆերնանդես Ռոդրիգեսը 14 տարեկանում դարձել է «Սևիլիայի» երիտասարդական ակադեմիայի խաղացող: «Սևիլիայի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 17 տարեկանում՝ 1961 թվականի հոկտեմբերի 15-ին, «Օսասունայի» դեմ Պրիմերայի խաղում։ 1961/62 մրցաշրջանում չորս հանդիպում է անցկացրել Անդալուզիայի թիմի կազմում[2][3]։ Իր մարզական կարիերայի համար Ֆրանցիսկոն ընտրել է Գալեգո կեղծանունը (թարգմանաբար՝ «Գալիսիացի»), քանի որ հենց այդ ազգանունով են հանդես եկել նրա հայրն ու պապը[3]։ 1962 թվականին «Սևիլիայի» երիտասարդական թիմի հետ դարձել է Գեներալիսիմուսի գավաթակիր իր տարիքային խմբում՝ եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով « Աթլետիկ Բիլբաոյին» (Բիլբաո), որից հետո աստիճանաբար սկսել է ամրապնդվել իր ակումբի մեծահասակների կազմում[3]։ 1965 թվականին Գալեգոյին 8 միլիոն պեսետայով ձեռք է բերել «Բարսելոնան», որտեղ 10 մրցաշրջանով դարձել է հիմնական կազմի խաղացող։ «Բարսելոնայի» հետ պաշտպանը 1968 և 1971 թվականներին նվաճել է Գեներալիսիմուսի գավաթը, իսկ 1974 թվականին կարիերայի ընթացքում միակ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: Բացի այդ, Գալեգոն օգնել է «կապտանռնագույններին» նվաճել երկու Եվրագավաթ: 1965/66 մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճել է Տոնավաճառների գավաթը, իսկ 1971-ին հաղթել է տոնավաճառների գավաթի Սուպերֆինալում, որում հանդիպեցին այս գավաթի առաջին և վերջին հաղթողները՝ «Բարսելոնան» և «Լիդս Յունայթեդը»[3]։ 1975 թվականին, երբ Գալեգոն դարձել է 31 տարեկան, վերադարձել է «Սևիլիա», որը նոր էր վերադարձել Պրիմերա։ Գալեգոն ևս չորս տարի տվել է հարազատ թիմին։ 1979 թվականի օգոստոսի 30-ին «Էստադիո Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում «Սևիլյան» և «Բարսելոնան» միմյանց հետ խաղացել են Պակո Գալյեգոյի հրաժեշտի խաղում։ Սակայն Միգել Մունյոսի խնդրանքով 1979/80 մրցաշրջանում Գալեգոն Իսպանիայի առաջնությունում ևս երեք հանդիպում է անցկացրել «Սևիլյայի» կազմում, որից հետո վերջնականապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[4]։ Եվս մեկ մրցաշրջան Ֆրանցիսկո Գալեգոն խաղացել է երրորդ դիվիզիոնում «Ալկալայի» սիրողական թիմի կազմում[4]։

Ելույթներ ազգային հավաքականում

1964 թվականին Պակո Գալեգոն հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որն ի վերջո նրա թիմը հաղթել է։ Գալեգոն մրցաշարում ոչ մի հանդիպում չի անցկացրել, բայց նաև համարվում է Եվրոպայի չեմպիոն: Միայն երկու տարի անց իր նորամուտը նշել է «կարմիր ֆուրիայի» կազմում, և դա տեղի է ունեցել անմիջապես Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում: 1966 թվականի հուլիսի 13-ին Իսպանիան Բիրմինգհեմում 1:2 հաշվով պարտվել է Արգենտինային: Արդյունքում իսպանացիները չեն կարողացել դուրս գալ խմբից, սակայն Գալեգոն անցկացրել է իր թիմի բոլոր երեք հանդիպումները: Գալեգոն կարմիր խաղաշապիկով վերջին հանդիպումն անցկացրել է Մալագայում 1973 թվականի փետրվարի 21-ին: 1974 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Իսպանիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել է Հունաստանին: Ընդհանուր առմամբ, Պակո Գալեգոն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 36 հանդիպում, որոնցից 18-ում Իսպանիան հաղթել է, 8-ում պարտվել և 10 անգամ ոչ-ոքի խաղացել[5]։ 1968 և 1973 թվականներին Ֆրանցիսկո Գալեգոն նաև երկու ընկերական հանդիպում է անցկացրել Կատալոնիայի հավաքականի կազմում[6]։

Կոչումներ և նվաճումներ

  •   Իսպանիայի չեմպիոն (1)՝ 1973/74
  •   Իսպանիայի գավաթակիր (2)՝1967/68, 1970/71
  • Տոնավաճառների գավաթակիր (2)՝ 1965/66, 1971
  • Եվրոպայի չեմպիոն (1)՝ 1964

Գրականություն

  • Toni Closa; Josep Pablo, José Alberto Salas, Jordi Mas Gran diccionari de jugadors del Barça. — Editorial Base, 2015. — ISBN 978-84-16166-62-6

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. «Gallego» (իսպաներեն). andalupedia.es. 2020-06-13. Արխիվացված է օրիգինալից 2020-06-13-ին. Վերցված է 2020-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Francisco Correal (2014-11-30). «Serrat canta Rifé, Gallego, Eladio» (իսպաներեն). diariodesevilla.es. Արխիվացված է օրիգինալից 2020-06-13-ին. Վերցված է 2020-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Paco Gallego» (իսպաներեն). blaugranas.com. 2015-03-21. Արխիվացված է օրիգինալից 2015-03-21-ին. Վերցված է 2020-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Emilio Pla Diaz (2002-12-07). «Francisco Fernández Rodríguez, 'Gallego' - International Appearances» (անգլերեն). Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007-07-08-ին. Վերցված է 2020-06-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Antoni Closa, Jaume Rius Selecció Catalana de Fútbol: nou dècades d'història. — Editorial Jaume Rius, 1999. — ISBN 8492294434

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Գալյեգո» հոդվածին։