Մերկությունը մարդու մարմնի վիճակն է՝ առանց հագուստի կամ ծածկոցի[1]: Հագուստ կրելը հիմնականում բխում է մարմնի ֆունկցիոնալ կարիքներից, ինչպիսիք են՝ պաշտպանությունը բնական տարրերից և ցածր ջերմաստիճանից[2]: Որոշ իրավիճակներում նվազագույն հագուստը կամ մերկությունը կարող է համարվել սոցիալապես ընդունելի, սակայն հիմնականում ավելի շատ պահանջվում է հագուստ կամ հագոստի որոշ տարրեր կրելը: Հիմնականում հագուստի տարրերը կրում են ֆունկցիոնալ նպատակներով, օրինակ, ցրտից պաշտպանվելու,անձրևից պաշտպանվելու համար: Կան նաև ազգային տարազներ կամ հագուստի տարրեր, որոնք խիստ պարտադիր են որոշ ազգերի համար:

Հովվերգություն, Ջոն Վեգելին, 1905
Հովվերգություն, Ջոն Վեգելին, 1905

Մերկություն հասարակական վայրերում

 
Պատահական մի կին Ֆիջի կղզում, 1908

Մեր օրերում (21-րդ դարում) որոշ եվրոպական երկրներ, օրինակ՝ Գերմանիան, կարող է հանդուրժել մերկությունը հանրային վայրերում[3], սակայն շատ երկրներում դա խիստ անընդունելի է, նույնիսկ տվյալ երկրի ազգաբնակչության համար կարող է համարվել խիստ վիրավորական (անգլ.՝ indecent exposure):

2012 թվականին ​​Սան Ֆրանցիսկո քաղաքի հայտնի ազատական քաղաքային խորհուրդն առաջարկեց արգելել մերկությունը քաղաքի ներսում, հանրային վայրերում: Սակայն նախաձեռնությունը ընդիմադիրների կողմից արժանացավ խիստ քննադատության[4][5]: Նմանատիպ իրավիճակ ստեղծվեց Սան Օնոֆրե նահանգի լողափներից մեկում՝ հանրային մերկության երկարամյա ավանդույթ ունեցող լողափում, որին կից զբոսայգիներում 2010 թվականից սկսեցին տուգանքներ նշանակել նուդիստներին[6]:

Որոշ մշակույթներում կիսամերկ լինելը համարվում է մասնակի մերկություն, սակայն կրծքերի ի մերկացումը կարող է համարվել «անպարկեշտ մերկություն»: Այնուամենայնիվ, շատ արևմտյան երկրների համապատասխան միջավայրերում, ինչպիսիք են լողափները, կիսամերկ լինելը սոցիալապես ընդունելի է:

 
«Bare breasts are our weapons» («Մերկ կուրծքը մեր զենքն է։»)

Մերկությունը երբեմն օգտագործվում է որպես մարտավարություն հանրային բողոքի ակցիաների ժամանակ՝ հանրության ուշադրությունը նրանց պահանջների վրա գրավելու համար: Երբեմն նման միջոցառումներ են իրականացվում՝ նպատակ ունենալով նպաստել հանրային մերկության տարածմանը[7]:

Հանրային շփման վայրերում

 
Հենրի Սկոտ ՏուկԼողացողը (1890)

Միացյալ Նահանգներում և Կանադայի հիմնականում անգլիախոս որոշ շրջաններում հանրակրթական դպրոցների աշակերտները ավանդաբար ստիպված են եղել մարզասրահում մարզվելուց հետո լոգանք ընդունել նույն սեռի դասընկերների հետ: Սակայն վերջին տարիներին ԱՄՆ-ում հասարակական բողոքի ակցիաները և դատական ​​հայցերի սպառնալիքները հանգեցրել են նրան, որ դպրոցականների համար ցնցուղ ընդունելը լինի ցանկությամբ: 1987 թվականին տված հարցազրույցում ամերիկյան կրտսեր դպրոցներից մեկի տնօրենը փաստել է, դպրոցում պարտադիր ցնցուղ ընդունելու մասին բողոքների մեծ մասը, որ նա լսել է, գալիս է ոչ թե հենց երեխաներից, այլ նրանց ծնողներից[8]: Ամերիկյան մասնավոր գիշերօթիկ դպրոցների և ռազմական ակադեմիաների սաները ևս օգտվում են ընդհանուր ցնցուղներից[9], քանի որ ուսանողները այնտեղ են 24 ժամ, և նրանք պետք է պահպանեն հիգիենան և լողանան ամեն օր[10]: Այսպիսին են նաև պայմանները Եվրոպայի սկանդինավյան և գերմանալեզու երկրների մեծ մասում, նույնիսկ եթե սաունան համալիրի մի մասն է, որտեղ լողազգեստ կրելը պարտադիր է լողավազանի տարածքում[10]: Սաունաները շատ տարածված են ժամանակակից Ֆինլանդիայում, որտեղ յուրաքանչյուր երեք մարդուն բաժին է ընկնում մեկը [11]:

Գերմանիայում սաունաները չեն լինում առանձին տղամարդկանց և առանձին կանանց համար նախատեսված, այլ ընդհանուր է նույնիսկ ամբողջ ընտանիքների համար: Որոշ սաունաներում ամիսը մեկ անգամ հայտարարվում է «կանանց օր», երբ տղամարդկանց մուտքն արգելված է[12]:

Մերկություն տանը

 
ԱՄՆ-ի կանանց միայն 14%-ն է տանը մերկ քնում (իսկ Բրիտանիայում՝ 17 %)

Մեծ Բրիտանիայում տղամարդկանց 47%-ը և կանանց 17%-ը նախընտրում են ամբողջովին մերկ քնել (ըստ 1996թ. BBC-ի հարցման)[13]:

Կանադացիների 39%-ը տանը կարող է որոշակի ժամանակ անցկացնել ամբողջովին մերկ: Այս ավանդույթը եկել է շատ վաղ ժամանակներից[14]:

ԱՄՆ-ում տղամարդկանց 31%-ը և կանանց 14%-ը քնում են ամբողջովին մերկ (ըստ 2004թ. հարցումների)[15]:

Իրավական ասպեկտներ

Մեծ Բրիտանիայում 1986 թվականից գործում է «Հասարակական կարգի մասին» օրենքը, որն արգելում է «սպառնալից կամ վիրավորական» վարքագիծ դրսևորել այլ անձանց նկատմամբ (անգլ.՝ «threatening, abusive or insulting within the hearing or sight of a person likely to be caused harassment, alarm or distress»): Գործնականում դա նշանակում է, որ լողափում, որտեղ ընդունված է քայլել մերկ, ցանկացած մարդ կարող է ամբողջովին մերկ լինել, բայց եթե ինչ-որ մեկը, և ոչ միայն ոստիկանը, այլ թեկուզ կողքով անցնող ցանկացած մարդ պահանջում է ծածկել նրա մերկությունը, նա պարտավոր է դա անել, հակառակ դեպքում կարող է ձերբակալվել: Այս օրենքն ունի նաև այլ ենթակետ. ամենայն հավանականությամբ անձին պաշտոնական մեղադրանք չի առաջադրվի, եթե նա կարողանա ապացուցել, որ ինքը իր վարքով դիտավորյալ ցանկացել է ինչ-որ մեկին վիրավորել։

 
Մերկ աղջիկները Սիեթլի արվարձաններում փառատոնի ժամանակ, ԱՄՆ

Միացյալ Նահանգներում հանրային վայրում մերկ լինելը հիմնականում արգելված է օրենքով: Արգելվում է նաև մերկ լինել սեփականության տարածքում, եթե մերկ անձը տեսանելի է դրսից [16]:

 
Արգելված է մերկ պատկերների հրապարակային ցուցադրումը 1900 թվական

2015 թվականի դրությամբ ԱՄՆ հինգ նահանգներ (Նյու Յորք, Մեյն, Հավայան կղզիներ, Օհայո և Տեխաս) ընդունել են օրենքներ, որոնք բացահայտորեն թույլ են տալիս կանանց կիսամերկ լինել հասարակական վայրերում, որտեղ տղամարդկանց օրինականորեն թույլատրվում է դա անել:Երկրի մնացած մասում կնոջ կուրծքը մերկացնելը մինչ օրս համարվում է «անպարկեշտ մերկացում» և, հետևաբար, համարվում է քրեական հանցագործություն: Երեք նահանգներ նույնիսկ ունեն օրենքներ, որոնք բացահայտորեն նշում են, որ հասարակական վայրում (Արիզոնայում, ցանկացած վայրում այլ անձի ներկայությամբ) կնոջ մերկացումը քրեական հանցագործություն է:[16][17][18][19][20]:

Հոգեբանական ասպեկտներ

Հետազոտություններից մեկում մասնակիցները դիտարկել են երկու տիպի մարդկանց՝ ամբողջովին մերկ և հագուստով ամբողջովին ծածկված : Մերկները նրանց դիտարկմամբ գնահատվել են որպես պակաս խելացի, հավակնոտ, անգրագետ, բայց համարձակ: Իսկ մյուս խումբը գնահատվեց ավելի խելացի, գրագետ, բայց սահմանափակ։ Այս ուսումնասիրությունը հուշում է, որ մարդու մերկ մարմնի ընկալումը մի կողմ է մղում նրա անձի ընկալումը[21][22]:

Մեկ այլ հետազոտության մեջ, տեսնելով նույն մարդկանց հագած և մերկ, դիտորդները զգացել են նրանց հանդեպ կարեկցանքի տարբեր աստիճաններ. երբ տեսնում էին թեթև հագուստով մարդուն, կարեկցանքի մակարդակը միջանկյալ էր, իսկ մերկ մարդուն՝ կարեկցանքի ամենաբարձր մակարդակը: Սա նշանակում է, որ կարեկցանքի մակարդակը կախված է մարդու մերկության աստիճանից[21][22]:

Ամեն դեպքում, մարդկանց մտքերի և գործողությունների վրա այլ մարդկանց նկատմամբ, հաճախ անգիտակցաբար, ազդում է մարմնի որ մասերը և որքանով[22].

Ծանցանկ

  1. НАГОТА́ / Толковый словарь Ушакова. Д. Н. Ушаков. 1935—1940. Идеографический словарь русского языка НАГО́Й / Толковый словарь Ожегова. С. И. Ожегов, Н. Ю. Шведова. 1949—1992. «nudity – Definitions from Dictionary.com». Dictionary.reference.com. Արխիվացված է օրիգինալից 2018-12-25-ին. Վերցված է 2009-10-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Toups, M. A.; Kitchen, A.; Light, J. E.; Reed, D. L. Origin of clothing lice indicates early clothing use by anatomically modern humans in Africa(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — Oxford University Press, 2011. — Т. 28. — № 1. — С. 29—32. — doi:10.1093/molbev/msq234 — PMID 20823373.
  3. DER SPIEGEL. «Baring It All: Get Naked with the Germans - DER SPIEGEL - International» (անգլերեն). www.spiegel.de. Արխիվացված է օրիգինալից 2020-10-25-ին. Վերցված է 2020-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Taub, Gypsy (2012-11-23). «The naked truth about San Francisco's nudity ban | Gypsy Taub». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016-06-04-ին. Վերցված է 2020-03-07-ին.
  5. Reynolds, Eoin (2012-11-20). «San Francisco nudists warn of backlash if anti-naked law passes». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2016-04-26-ին. Վերցված է 2020-03-07-ին.
  6. «SAN ONOFRE: State begins citing nudists at beach». North County Times. 2010-03-23. Արխիվացված է օրիգինալից 2011-09-06-ին. Վերցված է 2015-12-18-ին.
  7. Alaimo, Stacy The naked word: The trans-corporeal ethics of the protesting body(անգլ.) // Women & Performance: a journal of feminist theory : journal. — 2010. — Т. 20. — № 1. — С. 15—36. — ISSN 0740-770X. — doi:10.1080/07407701003589253
  8. «Interview with John Pleacher 2/16/87». Արխիվացված է օրիգինալից 2005-03-17-ին. Վերցված է 2007-04-28-ին.
  9. ACLU of Washington. «ACLU-WA's Work for Student Rights». Արխիվացված է օրիգինալից 2007-04-03-ին. Վերցված է 2007-04-28-ին.
  10. 10,0 10,1 «text view of nakedness and the finnish sauna.txt». corz.org. Արխիվացված է օրիգինալից 2008-10-06-ին. Վերցված է 2020-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Seeking the real Finnish sauna» (անգլերեն). thisisFINLAND. 2013-06-07. Արխիվացված է օրիգինալից 2020-06-08-ին. Վերցված է 2020-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Илья Бруштейн (2014-02-11). «Парилка по-немецки: особенности бань в Германии». aif.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-07-31-ին. Վերցված է 2020-03-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. The Clothes Show Magazine, May 1996, BBC Magazines
  14. «1999 National Survey on Canadian Attitudes Towards Nudity - Survey Conclusions». Federation of Canadian Naturists. Ontario, Canada: Federation of Canadian Naturists. Արխիվացված է օրիգինալից 2013-12-05-ին. Վերցված է 2011-09-20-ին.
  15. «American Sex Survey» (PDF). abcnews. 2004. էջ 26. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-09-11-ին. Վերցված է 2009-09-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն) Short Analysis here Արխիվացված է Մարտ 3, 2016 Wayback Machine-ի միջոցով:
  16. 16,0 16,1 «Nudity and Public Decency Laws in America». HF.com. Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին. Վերցված է 2015-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «The Weird, Wild Legal History of Breasts and Nipples» (անգլերեն). Yahoo! Health. 2014-12-12. Արխիվացված է օրիգինալից 2016-01-24-ին. Վերցված է 2015-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Here's Where It's Legal for Women to Go Topless in the U.S.». TIME. 2014-04-24. Արխիվացված է օրիգինալից 2015-12-17-ին. Վերցված է 2015-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Why Are Women's Nipples Banned in Public and on Instagram, but Men's Nipples Aren't?» (անգլերեն). Men's Health. Արխիվացված է օրիգինալից 2015-12-23-ին. Վերցված է 2015-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Did You Know It Was Illegal For Men To Show A Nipple In Public In The 1930's» (անգլերեն). The Gaily Grind. Արխիվացված է օրիգինալից 2015-12-22-ին. Վերցված է 2015-12-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. 21,0 21,1 Pavperov, Alexey. Как нагота влияет на наше восприятие человека // Theory & Practice. — 2016. — 18 января.
  22. 22,0 22,1 22,2 Bloom, Paul. The Ways of Lust : [անգլ.] : [арх. 7 Օգոստոսի 2019] // The New Yourk times. — 2013. — 1 December. — [Publ. online Nov. 29, 2013].
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերկություն» հոդվածին։