Հարրի Ջորջ Փիթեր (անգլ.՝ Harry George Peter, մարտի 8, 1880(1880-03-08)[1][2], Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 1, 1958(1958-01-01), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ)[5], թերթերի ամերիկացի նկարազարդող և ծաղրանկարիչ, որը հայտնի է «Հրաշք կինը» կոմիքսների վրա և Բադ Ֆիշերի համար «Սան Ֆրանցիսկո քրոնիկլ»-ում իր աշխատանքով։

Հարրի Փիթեր
Ծնվել էմարտի 8, 1880(1880-03-08)[1][2]
ԾննդավայրԿալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 1, 1958(1958-01-01) (77 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, կոմիքսների արտիստ, նկարազարդող և գծանկարիչ
ԹեմաներԿոմիքս[3]
Ուշագրավ աշխատանքներՀրաշք կին
Պարգևներ

Կենսագրություն

Հարրի Ջորջ Փիթերը ծնվել է Սան Ռաֆայելում, Կալիֆոռնիա, 1880 թվականին, երեք երեխաներից երրորդն էր[6]: Ծնողները՝ Լուիս և Լուիզա Փիթերները ծնվել են Ֆրանսիայում, և նրա հայրը դերձակ է աշխատել[6]։ Քսան տարեկանում նա թերթի նկարազարդումներ է նկարել Հ. Ջ. Փիթեր կեղծանունով՝ միաժամանակ արձագանքելով «Հարի» կամ «Փիթ» մականուններին[7]։ Աշխատելով «Սան Ֆրանցիսկո քրոնիկլ»-ում, նա հանդիպել է Ադոնիկա Ֆուլթոնին, Սան Ֆրանցիսկոյի տեղեկագրի նկարչուհուն, ով սովորել էր Մարկ Հոփկինսի արվեստի ինստիտուտում: 1907 թվականին Նյու Յորք միասին տեղափոխվելուց հետո, Չարլզ Դանա Գիբսոնով ոգեշնչված, նրանց՝ թանաքով նկարազարդումները խմբագրական աշխատանք են ապահովել նրանց այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են New York American-ը և Judge-ը: 1912 թվականին նրանք ամուսնացել են[8]։

Նրա առաջին աշխատանքը կոմիքսների համար եղել է Լլոյդ Ժաքեի կոմիքսների խանութում, Funnies ընկերությունում, որտեղ նա նկարազարդել է այնպիսի կենսագրություններ, ինչպիսին է գեներալ Ջորջ Սի Մարշալի կենսագրությունը True Comics #4-ում (1941թ. սեպտեմբեր)։ Նրա առաջին սուպերհերոսը Մետաղե Մարդն էր Reg'lar Fellers Heroic Comics-ում (հուլիս, 1941)[9]:

Նրա ամենատևական աշխատանքը եղել է այն ժամանակ, երբ 61-ամյա նկարիչը 1941 թվականի հոկտեմբերին կենդանացրել է Ուիլյամ Մուլթոն Մարսթոնի ամազոնուհի սուպերհերոսուհուն՝ Հրաշք կնոջը կոմիքսների էջերում (չնայած որ Փիթերը շարունակում էր չհիշատակվել նրա ստեղծման մեջ): Փիթերը նկատելի փոխել է իր՝ Գիբսոնի տեխնիկան մոդեռն ծաղրանկարային ոճի նոր սերիայի համար։ 1942 թվականի ապրիլին նա բացել է իր սեփական ստուդիան Մանհեթենի 42-րդ փողոց,130 հասցեում։ 1944 թվականի մարտին «Հրաշք կինը» կոմիքսների և թերթերի հաջողությունը հանգեցրել է Marston Art Studio-ի բացմանը Մեդիսոն պողոտա 331 հասցեում, 43-րդ փողոցում[10]։ Մարսթոնի գրասենյակից մեկ հարկ բարձր տասնչորսերորդ հարկում գտնվող ստուդիան ղեկավարոլ է գրասենյակի մենեջեր Մարջորի Ուիլքս Հանթլին, ով նույնպես իր ներդրումն է ունեցել նկարազարդման և դրոշմման գործում: Ջոյ Համելը Մարսթոնի օգնականից անցել էր կոմիքսի համար ամբողջական սցենարներ գրելուն՝ դառնալով "Հրաշք կնոջ" միակ սցենարիստը Ոսկե դարաշրջանում։ Մինչ Փիթերը մատիտով նկարում էր պատմությունները, շապիկները և ժապավենները, և ներկում հիմնական կերպարները, նրան աջակցում էին մի խումբ կոմերցիոն նկարիչ կանայք, ովքեր նկարազարդումում էին ետին պլանը[11]: Անձնակազմում ընդգրկվել էին նաև Հելեն Շեպենսը որպես գունազարդող, իսկ Ջիմ և Մարգարեթ Գրեթենները՝ որպես դրոշմանկարիչներ[12], որոշ դրոշմեր արվել են հարսի՝ Լուիզա Մարսթոնի կողմից[11]:

Թեպետ Մարսթոնը մահացել էր 1947 թվականին, Փիթերը շարունակել է նկարել «Հրաշք կնոջը» մինչև իր մահը՝ 1958 թվականին[13]։

Ժառանգություն

 
Հ․ Փիթեր, ծաղրանկար, Judge Magazine, փետրվարի 6, 1915.

Մարսթոնը և Փիթերը 20-րդ դարի սկզբի սուֆրաժիստների և ֆեմինիստների կողմնակիցներն ու աջակիցներն էին: Մարսթոնը՝ ծնելիության վերահսկման շարժման ակտիվիստներ Մարգարեթ Սենգերի և Էթել Բիրնի հեռավոր ազգականն էր, հաճախ գրել, դասախոսել և դասավանդել է ի պաշտպանություն կանանց հավասարության, իսկ Փիթերը և նրա կինը՝ Ադոնիկա Ֆուլթոնը, հաճախ ծաղրանկարներ են նկարել աջակցող ամսագրերում[14], ինչպիսիք են Judge[15], որն ունեցել է «ժամանակակից կին» էջը 1912-1917 թվականներին[16]: Մարսթոնը հայտարարում էր, որ իր կարծիքով, իրենց աշխատանքի նպատակը «նոր տեսակի կնոջ հոգեբանական քարոզչությունն էր, որը, կարծում եմ, պետք է կառավարի աշխարհը»[17]:

1972 թվականին Ms. ամսագիրը կազմել է կոշտ կազմով ժողովածու՝ վերահրատարակելով Մարսթոնի և Փիթերի Ոսկե դարի «Հրաշք կնոջ» պատմությունները: Գլորիա Սթայնեմն ընտրել է պատմությունները և գրել դրանց մասին. «Հրաշք կինը խորհրդանշում է կանացի մշակույթի արժեքներից շատերը, որոնք այժմ ֆեմինիստները փորձում են ներկայացնել որպես հիմնական ուղղություն՝ ուժ և ինքնավստահություն կանանց համար, քույրություն և փոխադարձ աջակցություն կանանց միջև, խաղաղություն և հարգանք մարդկային կյանքի նկատմամբ, և՛ «տղամարդկային» ագրեսիայի նվազում, և՛ այն համոզմունքի, որ բռնությունը հակամարտությունները լուծելու միակ միջոցն է»[18]: Հրաշք կինը նաև Ms. Magazine-ի առաջին համարի շապիկին էր (հունվար 1972) «Հրաշք կինը՝ նախագահ» կարգախոսով[19], ուղիղ հղում Մարսթոնի և Փիթերի «Հրաշք կինը՝ նախագահ» շապիկին,«Հրաշք կինը» #7 (1943թ. գարուն): Սա կրկնվել և թարմացվել է 2012 թվականին 40-րդ հոբելյանական թողարկման համար[20]: Այս ազդեցիկ ժամանակահատվածում DC Comics-ը նաև վերադարձրել է Հրաշք կնոջ զգեստը, ուժը և ամազոնուհիների ժառանգությունը՝ կենտրոնանալով նրա 1940-ականների սկզբաղբյուրներին[21]:

1975 թվականի «Հրաշք կնոջ նոր արկածները» հեռուստասերիալն, որի իրադարձությունները տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում ուղղակիորեն արտացոլել է Ms. գրքի ներազդեցությունը՝ և ներածական մակագրերը հիմնվել են հավաքածույում վերատպված Հարրի Փիթերի նկարների վրա։

Թրինա Ռոբինսը դարձավ առաջին կինը, ով պաշտոնապես նկարեց Հրաշք կնոջը The Legend of Wonder Woman մինի-սերիալում 1986 թվականին, նրա նկարազարդելու և պատմելու ոճը ուղղակիորեն հարգանքի տուրք էին Հ.Ջ. Փիթերին և Մարսթոնին[22]:

Ադամ Հյուզի Wonder Woman #184 (հատոր 2, 2002 թ.հոկտեմբեր) շապիկին պատկերված է նրա ժամանակակից Հրաշք կինը, որը հանդիպում է Հ. Ջ. Պիթերի 1940-ականների Հրաշք կնոջ հետ:

Հարվարդի պատմաբան, պրոֆեսոր Ժիլ Լեպորի «Հրաշք կնոջ գաղտնի պատմությունը» (Knopf, 2014) գիրքի շապիկին պատկերվել է Հ. Ջ. Փիթերի Հրաշք կնոջ նկարը[23]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Lambiek ComiclopediaLambiek, 1999.
  2. 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
  3. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.comic-con.org/awards/eisner-award-recipients-2010-present
  5. «Obituaries: Cartoonist Harry Peter Dies In N.Y.». էջ 8.
  6. 6,0 6,1 «1880 United States Federal Census [database on-line]». Ancestry.com. Վերցված է March 14, 2015-ին.
  7. Lepore, Jill (2014). The Secret History of Wonder Woman. New York: Alfred A. Knopf. էջ 192. ISBN 9780385354042.
  8. Lepore, 2014, էջ 192
  9. Lepore, 2014, էջ 190
  10. Lepore, 2014, էջ 246
  11. 11,0 11,1 Daniels, Les (2000). Wonder Woman: The Complete History. San Francisco, California: Chronicle Books. էջ 47. ISBN 0-8118-3121-3.
  12. Stewart, Bbob. "Wroten on the Wind", Potrzebie, Sept. 8, 2011.
  13. Hanley, Tim (2014). Wonder Woman Unbound: The Curious History of the World's Most Famous Heroine. Chicago, Illinois: Chicago Review Press. էջ 13. ISBN 978-1-61374-909-8.
  14. Lepore, 2014, էջեր 193–194
  15. Lepore, 2014, էջ 194
  16. Sheppard, Alice (1994). Cartooning for Suffrage. Albuquerque, New Mexico: University of New Mexico Press.
  17. Lepore, 2014, էջ 191
  18. Steinem, Gloria and Chesler, Phyllis. "Wonder Woman". Bonanza Books. p. ii–iii. 1972. Library of Congress Catalog Number 72-89654.
  19. «Ms Magazine - Issue #1». WonderWomanCollectors.com - The Ultimate Wonder Woman Collectors Guide. Արխիվացված է օրիգինալից September 6, 2017-ին.
  20. «Ms. Turns 40-And Wonder Woman's Back On Our Cover! - Ms. Magazine Blog». msmagazine.com. October 1, 2012. Վերցված է September 22, 2017-ին.
  21. Daniels, 2000, էջեր 132–133
  22. «"Q & A with Trina Robbins – first woman to draw Wonder Woman comics (with video)"». Արխիվացված է օրիգինալից 2015-11-03-ին. Վերցված է 2014-12-14-ին.
  23. Lepore, 2014, էջ Front Cover

Արտաքին հղումներ