Կարմիր «Փոստ» (գերմ.՝ Potschta[1]), ֆիլատելիստական առաջին ստանդարտ դրոշմանիշի անուն, որը թողարկվել է Դրեզդենի գլխավոր փոստային տնօրենության կողմից (Արևմտյան Սաքսոնիա)։ Առաջին դրոշմանիշ, որը թողարկվել էր Գերմանիայի փոստային տնօրենության օկուպացված խորհրդային զոնայում[2]։

Նկարագրություն

Նամականիշի անվանական արժեքը՝ 12 պֆեննիգ (նկարը՝ «12» թիվը շրջանակի մեջ՝ շրջանակով սահմանափակված)։ Այդ փոստային նամականիշի վերևում և ներքևում համապատասխանաբար տրված է գերմաներեն և ռուսերեն գրություն («Post» и «Почта»)։ Դրոշմանիշը ատամնավոր է, տպագրված է սպիտակ թղթի վրա կարմիր ներկի երանգներով խոր տպագրության մեթոդով[2][3][4]։

Պատմություն

1945 թվականի հունիսին Դրեզդենի գլխավոր փոստային տնօրենությունը որոշում է կայացրել Արևմտյան Սաքսոնիայի համար փոստային դրոշմանիշների շարքի հրատարակության մասին։ Առաջինը պիտի լիներ 12 պֆենիգ դրոշմանիշի հրատարակությունն էր սովորական նամակներրի վճարման համար։ Թողարկումը պլանավորված էր հունիսի 21-ին ,երբ միաժամանակ շրջանառությունից պետք է դուրս հանվեին նախկին դրոշմանիշների սևացած հրատարակությունները՝ օգտագործված Սաքսոնիայի դաշնային տիրապետության տարածքում։ Համապատասխան թույլտվություն ստացվեց զինվորական հրամանատարությունից։ Թողարկման նախապատրաստական աշխատանքները իրականացվում էին Ա-20 փոստով։ Դրոշմանիշի նկարը նախապատրաստել էր Խեմնիցի փոստային ծառայողներից մեկը։ Տպագրությունը իրականացվում էր տեղական Վելցել և Դրեզդեն քաղաքների տպագրություններում։ Սկզբում այդ դրոշմանիշները տպագրվում էին բաց կարմիր գույնի այսպես կոչված ջրային ներկով ։ Այնուհանդերձ, տպագրության որակը ցածր էր, շատ թերթեր կպած էին մեկը մյուսին։ Ընդ որում բացահայտվեց, որ ամբողջ տպաքանակի համար ներկը չի հերիքի։ Վերջում ամբողջ տպաքանակը(100 հազար օրինակ) վերացվել է։ Մնացել է միայն մի քանի օրինակ արխիվի համար[3][4][5][6]։

Շուտով տեղ հասավ ավելի մուգ գույնի ներկ։ Տպագրման ընթացքը բարելավվեց և պատրաստեցին 1 030 500 օրինակ, որոնք փոխանցվեցին փոստային տնօրենությանը։ 1945 թվականի հունիսի 23-ին Արևմտյան Սաքսոնիայում ՝ Դրեզդենի Ա-16 փոստային բաժնում առաջին դրոշմանիշը հայտնվեց վաճառքում ։Չնայած ութ ժամից ավելի քիչ ժամանակում զինվորական ղեկավարությունը չեղարկեց իր թույլտվությունը , վաճառքը դադարեցվեց , իսկ դրոշմանիշները առգրավվեցին։ Հասցրին իրացնել 14 500 օրինակ, դրանց մի մասը օգտագործում էին ըստ նշանակության։ Տպագրաքանակի մնացած մասը վերացվեց։ Դրոշմանիշների առգրավումը հիմնված էր քաղաքական պատճառների վրա и դրա համար պատճառ դարձավ «փոստ» գրությունը ռուսերեն[2][3][4][5][6]։

Դերը ֆիլատելիայում

Այս դրոշմանիշը «Կարմիր փոստ» անունն է ստացել ֆիլատելիստների միջև։ Այդուհանդերձ դա շատ հազվադեպ հանդիպող է։ Գոյություն ունեն մի շարք կեղծ դրոշմանիշներ, որոնք պատրաստված են օֆսետ եղանակով[2]։

Փոստային դրոշմանիշների կատալոգներից «Սկոտտ» և«Միխել» տեսակների մաքուր օրինակները գնահատվում են 190 դոլարից մինչև 250 եվրո, իսկ մարած տեսակները համապատասխանաբար 575 դոլլարից մինչև 750 եվրո։ Դրանով հանդերձ մաքուր դրոշմանիշը չվնասված օրիգինալ սոսնձով արժի, համաձայն կատալոգի «Միխել» , 900 եվրո։

Ծանոթագրություններ

  1. «Potschta». Lexikon — Buchstabe "P" (գերմաներեն). Kamp-Lintfort, Germany: Phila-Lexikon; Gert W. F. Murmann — Статья «Почта» в словаре «Phila-Lexikon» Герта Мурманна (Германия). Արխիվացված է օրիգինալից 2012-08-12-ին. Վերցված է 2011-07-04-ին. {{cite web}}: no-break space character in |work= at position 8 (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Владинец Н. Судьба Красной «Почты» // Филателия. — 2001. — № 3. — С. 19.
  3. 3,0 3,1 3,2 Կաղապար:Книга:Владинец-Европа(Ստուգված է 24 Հունիսի 2011)
  4. 4,0 4,1 4,2 Восточная Саксония // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2 (Ստուգված է 24 Հունիսի 2011)
  5. 5,0 5,1 «East Saxony 1945—1946». Germany (անգլերեն). Jay T. Carrigan. Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին. Վերցված է 2011-06-24-ին.
  6. 6,0 6,1 Владинец Н. Послевоенные выпуски почтовых марок в Германии // Филателия СССР. — 1973. — № 3. — С. VI—VIII.