Շերին Խանկան[3] (ի ծնե՝ էն Քրիստին Խանկան, անգլ.՝ Sherin Khankan,հոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1], Դանիա), Դանիայի (և Սկանդինավիայի) առաջին կին իմամը։ Կոպենհագենում կանանց կողմից ղեկավարվող մզկիթի հիմնադիրը: ԴանիայիՍկանդինավիայի) առաջին կին իմամը։ Կոպենհագենում կանանց ղեկավարած մզկիթի հիմնադիրը:

Շերին Խանկան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 13, 1974(1974-10-13)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԴանիա
Քաղաքացիություն Դանիա
Կրոնիսլամ
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան, debater, դասախոս, գրող, սոցիոլոգ, imam և քաղաքական գործիչ
ԱշխատավայրMariam Mosque?
Զբաղեցրած պաշտոններimam?
ԿուսակցությունDanish Social Liberal Party?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունForum for Critical Muslims? և The Exitcircle?[2]
 Sherin Khankan Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջան

Խանկանը ծնվել է Դանիայում 1974 թվականին սիրիացու և ֆիննի ընտանիքում։ Նրա հայրը քաղաքական փախստական էր և պրոֆեմինիստ։ Խանկանը սովորել է Դամասկոսում և Դանիա է վերադարձել 2000 թվականին։ Նա իրեն համարում է երկու աշխարհների միջև ծնված և իր նպատակն է համարում հակադրությունների հաշտեցումը[4]։

1992 թվականին նա սկսել է կրոն սովորել Կոպենհագենի համալսարանում՝ ուսումը լրացնելով արաբերենի դասընթացներով։ Չնայած հոր ծագմանը՝ արաբերենը նրա մայրենի լեզուն չէ։ 2002 թվականին ստացել է կրոնի և փիլիսոփայության սոցիոլոգիայի մագիստրոսի կոչում[5]։

Կարիերա

2016 թվականի փետրվարին Խանկանը Կոպենհագենում հիմնել է Մարիամ մզկիթը՝ Դանիայի առաջին մզկիթը, որը ղեկավարվում են կանայք։ Այնտեղ ծառայում են միայն կին իմամները[6]։ Մզկիթը բաց է հավատացյալ տղամարդկանց և կանանց համար, բացառությամբ ուրբաթօրյա աղոթքների, որոնք բաց են միայն հավատացյալ կանանց համար[7]։ Խանկանը, երբ բացել է այս մզկիթը, դարձել է Սկանդինավիայում առաջին կին իմամը[8]։

Խանկանը հիմնադրել է նաև Critical Muslims կազմակերպությունը, որը կապում է կրոնն ու քաղաքականությունը։

2007 թվականին նա հրատարակել է «Իսլամը և հաշտեցում՝ հանրային գործ» վերնագրով գիրքը:

Խանկանը նշում է, որ քրիստոնեական, հրեական և մահմեդական հաստատությունները դարձել են պատրիարքական, և նա կարծում է, որ կանանց ղեկավարած մզկիթները մարտահրավեր են նետում այս ավանդույթին: Նա ուներ որոշակի չափավոր ընդդիմություն, բայց ընդհանուր առմամբ, նա ասել է, որ ընդունելությունը բարենպաստ էր: Մզկիթը բացվել է 2016 թվականի փետրվարին, իսկ նույն թվականի օգոստոսին տեղի է ունեցել առաջին պաշտոնական ծառայությունը։ Խանկանը ազանի կոչ է արել, որին հավաքվել են 60 կին։ Մեկ այլ իմամ՝ Սալիհա Մարի Ֆեթեհը[3], մասնակցել է ծառայությանը՝ խոսելով իսլամում կանանց դերի մասին: Նոր մզկիթում մի քանի հարսանիք է անցկացվել։ Մզկիթում ամուսնանում են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, ինչը չի թույլատրվում բոլոր մզկիթներում:

Նա խորհրդարանում առաջադրվել է որպես Դանիայի սոցիալ-ազատական կուսակցության թեկնածու[4]։

Խանկանը ճանաչվել Է BBC-ի 2016 թվականի 100 կանանցից մեկը[9]։

Անձնական կյանք

Խանկանն ունի երկու դուստր և երկու որդի։ Նա ամուսնալուծված է:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://viaf.org/processed/SUDOC%7C221682961
  2. Vores teamThe Exitcircle.
  3. 3,0 3,1 Амина Умарова (2016-09-23). «Шерин Ханкан: «Пророк разрешал женщинам возглавлять намаз»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023-05-11-ին. Վերցված է 2023-05-11-ին.
  4. 4,0 4,1 Jensen, Sanni (2015-03-30). «Denmark's First Female Imam». Berlingske (Danish). Berlingske Media. Արխիվացված օրիգինալից 2016-10-15-ին. Վերցված է 2016-12-08-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Frydenlund, Sally (2022-05-11). «»Der er mange stereotyper om muslimer, men jeg har feminismen fra min far«». Uniavisen. Արխիվացված օրիգինալից 2022-07-14-ին. Վերցված է 2022-07-14-ին.
  6. Harriet Sherwood (2016-08-26). «Women lead Friday prayers at Denmark's first female-run mosque». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016-11-30-ին. Վերցված է 2016-12-02-ին.
  7. Agence France-Presse (2016-02-12). «Women-led mosque opens in Denmark». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2016-12-04-ին. Վերցված է 2016-12-02-ին.
  8. «Imam Sherin Khankan wants 'new narratives' on Islam – BBC News». BBC News. Արխիվացված օրիգինալից 2018-10-10-ին. Վերցված է 2018-10-10-ին.
  9. «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News. 2016-11-21. Արխիվացված օրիգինալից 2016-12-23-ին. Վերցված է 2016-12-08-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերին Խանկան» հոդվածին։