Յոզեֆ Շմիդտ (գերմ.՝ Jozef Schmidt, մարտի 28, 1935(1935-03-28)[1], Miechowice, Բիտոմ, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա - հուլիսի 29, 2024(2024-07-29)[2], Zagozd, Gmina Drawsko Pomorskie, Drawsko County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան, գերմանական ծագմամբ լեհ թեթևատլետ, եռացատկորդ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն։

Յոզեֆ Շմիդտ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝գերմ.՝ Josef Schmidt
Բնօրինակ անուն՝լեհ.՝ Józef Szmidt
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Լեհաստան և  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 28, 1935(1935-03-28)[1]
Ծննդավայր՝Miechowice, Բիտոմ, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 29, 2024(2024-07-29)[2] (89 տարեկան)
Մահվան վայր՝Zagozd, Gmina Drawsko Pomorskie, Drawsko County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան
Ակումբ՝Śląsk Wrocław?
184 սանտիմետր
Քաշ՝77 կիլոգրամ

Կենսագրություն

Յոզեֆ Շմիդտը ծնվել է 1935 թվականին Գերմանիայի Վերին Սիլեզիա նահանգի Միեխովիցե քաղաքում (այժմ՝ Բիտոմի մաս)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածքը դարձել է Լեհաստան մաս, և Շմիդտը ստացել է Լեհաստանի քաղաքացիություն։

Շմիդտի անունը դասվել է լեհ նշանավոր մարզիկների շարքում։ Նա 13 անգամ դարձել է Լեհաստանի չեմպիոն՝ 10 անգամ եռացատկում (1958, 1960, 1962, 1963, 1965, 1966, 1967, 1969, 1970 և 1971 թթ.), 1 անգամ հեռացատկում (1961 թ.), 2 անգամ փոխանցումավազքում (4x100 մ, 1959 և 1960 թթ.)։ 1960 թվականին Օլշտինի մարզադաշտում նա եռացատկում ցուցաբերել է 17,03 մ՝ դառնալով աշխարհում առաջինը մարզիկը, որը հաղթահարել է 17 մ[3]։ Լեհական «Przegląd Sportowy» մարզական շաբաթաթերթը երկու անգամ (1960 և 1964 թվականներին) նրան ճանաչել է «տարվա մարզիկ»։ 2010 թվականին նա արժանացել է Օլշտինի պատվավոր քաղաքացու կոչման[4][5]։

1958 և 1962 թվականներին Շմիդտը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 1960 և 1964 թվականներին՝ եռացատկի օլիմպիական չեմպիոն[6]։

1975 թվականին Շմիդտը գաղթել է Գերմանիա։ 1992 թվականին վերադարձել է Լեհաստան, բնակություն հաստատել Դրաւսկո-Պոմորսկիե քաղաքում, ձեռք բերել հողատարածք և զբաղվել հողագործությամբ։ Յոզեֆ Շմիդտը մահացել է քաղցկեղից, 2024 թվականի հուլիսի 29-ին՝ 89 տարեկան հասակում[7]; Նրա մահից մեկ շաբաթ առաջ մահացել էր նրա կինը[7]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 ie żyje Józef Schmidt, legenda polskiej lekkoatletyki (польск.)
  3. «Triplo, una storia italiana» (իտալերեն). fidal.it. Վերցված է 17 March 2013-ին.
  4. «Jak „śląski kangur" Honorowe Obywatelstwo Olsztyna odbierał». Olsztyn24 (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.
  5. S (2024-07-29). «Legendary Polish Athlete Józef Szmidt Passes Away at 89». PolandDaily24.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-29-ին.
  6. «Nie żyje Józef Schmidt, legenda polskiej lekkoatletyki». sport.interia.pl (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.
  7. 7,0 7,1 «Nie żyje wybitny polski lekkoatleta Józef Szmidt». www.tvp.info (լեհերեն). Վերցված է 2024-07-29-ին.

Արտաքին հղումներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Շմիդտ» հոդվածին։