Կառլ Ռինգել

գերմանացի ֆուտբոլիստ
16:49, 20 Հուլիսի 2024 տարբերակ, Արարատ Թրվանց (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կառլ Ռինգել (գերմ.՝ Karl Ringel,սեպտեմբերի 30, 1932(1932-09-30)[1], Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն - մայիսի 4, 2024(2024-05-04)[2], Նոյնկիրխեն, Սաարլանդ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող, հանդես է եկել Սաարի և Գերմանիայի ազգային հավաքականների կազմում։

Կառլ Ռինգել
գերմ.՝ Karl Ringel
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1932(1932-09-30)[1]
Ծննդավայր Ֆյուրտ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Վայմարյան Հանրապետություն
Մահվան ամսաթիվ մայիսի 4, 2024(2024-05-04)[2] (91 տարեկան)
Մահվան վայր Նոյնկիրխեն, Սաարլանդ, Գերմանիա
Դիրք հարձակվող

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Կառլ Ռինգելը ֆուտբոլով սկսել է խաղալ «Գրոյտեր Ֆյուրտ» ակումբում։ 1953 թվականին նա պայմանագիր է կնքել Նոյնկիրխենի«Բորուսիա» ակումբի հետ, որտեղ խաղացել է ավելի քան 10 տարի։

Ազգային հավաքական

Կառլ Ռինգելն իր նորամուտը Սաարի ազգային հավաքականի կազմում նշել է 1956 թվականի հունիսի 3-ին, Պորտուգալիայի երկրորդ ազգային հավաքականի հետ ընկերական խաղում։ Երեք օր անց նա կրկին խաղադաշտ է դուրս եկել Նիդեռլանդների հավաքականի հետ ընկերական խաղում և 86-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ՝ սահմանելով վերջնական հաշիվը՝ 3:2 հօգուտ Հոլանդիայի։ Այդ հանդիպումը Սաարի ազգային հավաքականի պատմության մեջ եղել է վերջինը, և Կառլ Ռինգելն այսպիսով դարձել է ազգային թիմի վերջին գոլի հեղինակը։

Համաձայն 1956 թվականի Լյուքսեմբուրգի պայմանագրի և 1955 թվականի հոկտեմբերի 23-ի հանրաքվեի արդյունքների, Սաարը դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մաս։ 1958 թվականի դեկտեմբերի 28-ին Ռինգելը իր միակ հանդիպումն է անցկացրել Արևմտյան Գերմանիայի հավաքականի կազմում։ Նա խաղադաշտ է դուրս եկել Եգիպտոսի հավաքականի հետ ընկերական խաղում, որում 62-րդ րոպեին փոխարինել է Ուլրիխ Բիսինգերին։

Կառլ Ռինգելը մահացել է 2024 թվականի մայիսի սկզբին 91 տարեկան հասակում Նոյնկիրխենում[3]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Borussia trauert um ihren EhrenspielführerBorussia Neunkirchen, 2024.
  3. Frisch, Jo (2024-05-04). «Borussia trauert um ihren Ehrenspielführer». Borussia Neunkirchen (գերմաներեն). Վերցված է 2024-05-09-ին.

Արտաքին հղումներ