Իվան Կամպո

իսպանացի ֆուտբոլիստ
13:42, 12 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Իվան Կամպո Ռամոս (իսպ.՝ Iván Campo Ramos, փետրվարի 21, 1974(1974-02-21)[1][2], Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Խաղացել է Իսպանիայի հավաքականում։

Իվան Կամպո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 21, 1974(1974-02-21)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Սան Սեբաստիան, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1,85 մետր
Դիրք կենտրոնական պաշտպան և հենակետային կիսապաշտպան

Կարիերա

Իվան Կամպոն «Լոգրոնես» ակումբի սան է։ 1992 թվականից հանդես է եկել ակումբի երկրորդ թիմում, բայց երբեք չի հրավիրվել հիմնական թիմ։ 1994 թվականին Կամպոն տեղափոխվել է «Ալավես», որը հանդես էր գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում։ Կամպոն «Ալավեսի» կազմում անցկացրել է 2 մրցաշրջան՝ մասնակցելով 45 հանդիպման և դառնալով 2 գոլի հեղինակ։ 1995 թվականին Կամպոն տեղափոխվել է «Վալենսիա», որը նրան արագ վարձավճարով ուղարկել է «Ռեալ Վալյադոլիդ»։ 1995 թվականի դեկտեմբերի 17-ին «Վալյադոլիդի» կազմում Կամպոն նշել է իր նորամուտը Պրիմերայում. այդ խաղում նրա ակումբը 3:5 հաշվով պարտվել է «Սարագոսային»: Ընդհանուր առմամբ «Վալյադոլիդի» կազմում Կամպոն մասնակցել է 24 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ, ինչով օգնել է ակումբին խուսափել Սեգունդա անցնելուց: Մրցաշրջանի ավարտից հետո Կամպոն վերադարձել է «Վալենսիա», սակայն չի կարողացել տեղ գտնել հիմնական կազմում՝ ակումբի կազմում խաղալով ընդամենը 7 խաղում:

1997 թվականի ամռանը Կամպոն տեղափոխվել է «Մալյորկա»՝ անձամբ հրավեր ստանալով թիմի գլխավոր մարզիչ Հեկտոր Կուպերից։

«Մալյորկայում» Կամպոն Մարսելինոյի հետ միասին կազմել է թիմի կենտրոնական պաշտպանների դուետը և օգնել ակումբին զբաղեցնել 5-րդ տեղը առաջնությունում, որում Կամպոն անցկացրել է 33 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: Նույն մրցաշրջանում նա հրավիրվել է Իսպանիայի հավաքական, որի կազմում իր նորամուտը նշել է 1998 թվականի մարտի 25-ին Շվեդիայի հետ խաղում, որը հաղթել են իսպանացիները 4:0 հաշվով: Նույն թվականին նա հավաքականի հետ մեկնել է աշխարհի առաջնություն։ Աշխարհի առաջնությունում նա անցկացրել է 1 հանդիպում, որում իսպանացիները պարտվել են Նիգերիային։

Աշխարհի առաջնությունից հետո ազատ գործակալի կարգավիճակով Կամպոն տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ»։ Այնտեղ նա անցկացրել է 4 մրցաշրջան՝ աշխատելով ամենատարբեր մարզիչների հետ։ Առավել հաճախ Կամպոն խաղացել է «Ռեալում» Ջոն Թոշակի ղեկավարության ժամանակ, ով ստեղծել է թիմի պաշտպանական եռյակը, որը կազմված է Մանոլո Սանչիսից, Այտոր Կարանկայից և Իվան Կամպոյից, մասնավորապես, 2000 թվականի մայիսի 24-ին այս երեք խաղացողները հանդես են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, որը հաղթել է «Ռեալը» նախկին Կամպոյի ակումբի՝ «Վալենսիայի» դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ Կամպոն բավական հաճախ էր հանդես գալիս «Ռեալի» կազմում, նա չէր վայելում թիմի երկրպագուների սերը, ովքեր կարծում էին, որ նա երբեմն կազմից դուրս է մղում ակումբի ավագ Ֆերնանդո Իեռոյին: Ընդհանուր առմամբ, «Ռեալի» կազմում Կամպոն անցկացրել է 92 հանդիպում (որից 69-ը Իսպանիայի առաջնությունում) և դարձել 1 գոլի հեղինակ:

2002 թվականի օգոստոսին Կամպոն վարձավճարով տեղափոխվել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս» ակումբ։ Այնտեղ նա դարձել է հիմնական կազմի խաղացող՝ խաղալով 31 հանդիպում և դառնալով 2 գոլի հեղինակ։ 2003 թվականի ամռանը Կամպոն որոշել է վերջնականապես տեղափոխվել «Բոլթոն»՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[3]։ «Բոլթոնի» կազմում Կամպոն խաղացել է հենակետային կիսապաշտպանի դիրքում՝ սկսելով իր թիմի գրոհները և գործելով իր տուգանային հրապարակից մինչև մրցակցի տուգանային հրապարակ: 2006 թվականի օգոստոսի 19-ին Կամպոն գոլի հեղինակ է դարձել 40 մետրից՝ գրավելով «Տոտտենհեմի» դարպասապահ Փոլ Ռոբինսոնի պաշտպանած դարպասը։ Հաջորդ տարի Կամպոն ցանկանում էր հեռանալ Անգլիայից՝ Իսպանիա վերադառնալու համար[4] կամ ավարտել կարիերան Քաթարում[5], սակայն մնաց ակումբում ևս 1 մրցաշրջան։ 2008 թվականի մայիսին Կամպոյին նոր պայմանագիր չի առաջարկվե[6]։ Դրանից մի քանի շաբաթ առաջ Իվանը հրաժեշտի նամակ է գրել «Բոլթոնի» երկրպագուներին, որում բացատրել է, որ հեռանում է ակումբից խաղի նախկին մակարդակը ցուցադրելու անհնարինության պատճառով[7]։

2008 թվականի օգոստոսի 11-ին Կամպոն պայմանագիր է կնքել անգլիական երկրորդ դիվիզիոնի «Իպսվիչ Թաուն» ակումբի հետ՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[8]։ Սեպտեմբերի 30-ին նա խփել է իր առաջին գոլը «Իպսվիչի» կազմում՝ գրավելով «Բարնսլիի» դարպասը[9]։ Մրցաշրջանի ավարտից հետո, խաղալով խաղերի միայն մեկ երրորդում, Կամպոն հեռացել է թիմից[10]։ 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, կես տարի առանց ակումբի մնալուց հետո, Կամպոն պայմանագիր է կնքել Կիպրոսի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող ԱԵԿ-ի հետ[11]։

Ձեռքբերումներ

«Ռեալ Մադրիդ»

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Профиль на 4thegame Արխիվացված 2008-10-10 Wayback Machine
  4. «Иван Кампо: «Хочу вернуться в Испанию»». Արխիվացված է օրիգինալից 2008-02-12-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Иван Кампо может продолжить карьеру в Катаре». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Campo goes as Bolton release trio». Արխիվացված է օրիգինալից 2021-01-20-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «An Open Letter To The Fans Of Bolton Wanderers by Ivan Campo». Արխիվացված է օրիգինալից 2020-09-04-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Иван Кампо перешел в «Ипсвич»». Արխիվացված է օրիգինալից 2008-08-16-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ipswich 3-0 Barnsley». Արխիվացված է օրիգինալից 2020-01-28-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Campo and Miller out». Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Иван Кампо подписал контракт с клубом второго кипрского дивизиона». Արխիվացված է օրիգինալից 2009-12-26-ին. Վերցված է 2010-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ