Բացել գլխավոր ցանկը

Ֆեռնանդո Իեռո

իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ

Ֆեռնանդո Ռուիս Եռո (իսպ.՝ Fernando Ruiz Hierro, մարտի 23, 1968 (51 տարեկան), Վելես-Մալագա, Իսպանիա)  - նախկին իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի Ռեալի ավագ, պաշտպան և կիսապաշտպան։ Նա Ռեալ Մադրիդի կազմում հինգ անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն և երեք անգամ նվաճել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթը: Ռեալ Մադրիդում 14 տարի անցկացնելուց հետո նա տեղափոխվել է Վալյադոլիդիդ և իր կարիերայի ընթացքում անցկացրել է ավելի քան 500 պաշտոնական հանդիպում: Նա նաև հանդես է եկել Կատարում և Անգլիայում:

Football pictogram.svg
Ֆեռնանդո Եռո
Fernando Hierro 2008.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆեռնանդո Ռուիս Եռո
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1968 (51 տարեկան)
Ծննդավայր Վելես-Մալագա, Իսպանիա Իսպանիա
Հասակ 1.88 սմ
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք Պաշտպան (ֆուտբոլ)
Պատանեկան կարիերա
1980-1984 թթ.
1984 թ.
1985-1987 թթ.
ԻսպանիաՎելեզ-Մալագա
ԻսպանիաՄալագա
ԻսպանիաՎելեզ-Մալագա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1987–1989 թթ.
1989–2003
2003–2004
2004–2005
ԻսպանիաՎալյադոլիդ
ԻսպանիաՌեալ Մադրիդ
ԿատարԱլ Ռայան
ԱնգլիաԲոլտոն
58 (3)
439 (102)
19 (3)
29 (1)
Ազգային հավաքական
1989-2002 Իսպանիա Իսպանիա 89 (29)
Մարզչական կարիերա
2018 Իսպանիա Իսպանիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Եռոն Իսպանիայի հավաքականում անցկացրել է մոտ 90 հանդիպում և մասնակցել չորս Աշխարհի գավաթի և երկու Եվրոպայի առաջնության: Նա մարզչական կարիերան սկսել է 2016 թվականին Օվիեդոյում, իսկ երկու տարի անց գլխավորել է ազգային հավաքականը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Վաղ տարիներ / Ռեալ ՄադրիդԽմբագրել

Եռոն ծնվել է Մալագա պրովինցիայի Վելես Մալագա քաղաքում: Ֆուտբոլային կարիերայի սկզբին նա հանդես է եկել տեղի Վելես Մալագա ակումբում, որից հետո փորձել է խաղալ հարևան քաղաքի Դեպորտիվո Մալագա ակումբ, սակայն այտեղ նրան ասացին, որ չունի անհրաժեշտ որակները և խորհուրդ տվեցին վերադառնալ տուն: Նա իր նորամուտը նշեց Լա Լիգայում Վալյադոլիդի կազմում, իսկ 1989 թվականին երկու հրաշալի մրցաշրջանից հետո նրան գնեց Ռեալ Մադրիդը:

Ռեալում Եռոն առաջին մրցաշրջանի 37 խաղերում դարձավ յոթ գոլի հեղինակ և ամրագրեց իր դիրքը հիմնական կազմում և շարունակեց իր հաջող խաղը հաջորդ մրցաշրջաններում` դառնալով 44 գոլի հեղինակ որից 21-ը 1991-92 մրցաշրջանում[1][2]: Տարիների ընթացքում նա հաջախ պաշտպանության կենտրոնում զուգակցում էր Մանուել Սանչիսին, ինչը նպաստեց Ռեալ Մադրիդի երեք Չեմպիոնների Լիգայի գավաթները նվաճելուն[3][4][5] և դարձավ թիմի ավագ Սանչիսի կարիերայի ավարտից հետո:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Un gol para un doble liderato» [One goal for a double first place]։ Mundo Deportivo (իսպաներեն)։ 9 March 1992։ Վերցված է 20 May 2016 
  2. «Hierro recibió el cariño y reconocimiento de todo el madridismo» [Hierro received the love and acknowledgement of the entire madridismo]։ La Nación (իսպաներեն)։ 21 May 2005։ Վերցված է 18 May 2018 
  3. «Juventus 0–1 Real Madrid»։ UEFA։ 20 May 1998։ Վերցված է 23 February 2015 
  4. «Real Madrid 3–0 Valencia»։ UEFA։ 24 May 2000։ Վերցված է 23 February 2015 
  5. «Madrid win ninth European crown»։ UEFA։ 15 May 2002։ Վերցված է 23 February 2015