The Ecstasy of Gold

14:04, 11 Հուլիսի 2024 տարբերակ, Մերի9 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

«The Ecstasy of Gold», Էննիո Մորիկոնեի գործիքային ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Սերջո Լեոնեի «Լավը, վատը, չարը» ֆիլմի սաունդթրեքի համար։ Թեմատիկ երգը հնչում է, երբ ֆիլմի հերոսներից մեկը՝ Տուկոն (Էլի Ուոլլակ), գերեզմանոցում որոնում է այն գերեզմանը, որտեղ 200,000 դոլար ոսկի է թաղված։ Կոմպոզիցիայի վոկալ մասը, որը կատարել է իտալացի սոպրանո երգչուհի Էդդա Դելլ'Օրսոն, խորհրդանշում է ոսկին[2]։ «The Ecstasy of Gold»-ը Մորիկոնեի ամենահայտնի երաժշտական ​​թեմաներից մեկն է։

«The Ecstasy of Gold»
Էնիո Մորիկոնեի երգը
ԺանրՖիլմի երաժշտություն
Լեզուառանց լեզվական բովանդակության
ԿոմպոզիտորԷնիո Մորիկոնե[1][1]

Կոմպոզիցիայի այլ կիրառումներ

1983 թվականից ամերիկյան Metallica խումբը պարբերաբար օգտագործել է «The Ecstasy of Gold»-ը որպես իրենց համերգների բացման երաժշտություն[3]։ Այն հայտնվում է խմբի կենդանի ալբոմներում՝ Metallica: Through the Never, S&M և Live Shit: Binge & Purge: 2007 թվականին հարգանքի տուրքի «We All Love Ennio Morricone» ալբոմում թողարկվել է երգի քավեր տարբերակը, որը ձայնագրել է Metallica-ն իրեն բնորոշ մետալ ոճով (Ջեյմս Հեթֆիլդը կատարում է վոկալը և նվագակցում կիթառով)։ Այս քավեր տարբերակը առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի «Լավագույն ռոք գործիքային կատարում» անվանակարգում։ Կոմպոզիցիայի օրիգինալ տարբերակը հնչել է Guitar Hero: Metallica խաղի թրեյլերում[4]։

1975 թվականի «Ռոքի Հոհորի սարսափների շոու» ֆիլմում հնչում է մեղեդու մի հատված, երբ գլխավոր հերոսը մահացած դոկտոր Ֆրենկ էն Ֆուրտերին տանում է RKO աշտարակ[5]։ Բացի այդ, կոմպոզիցիան հնչում է «Սիմփսոնները» անիմացիոն սերիալի 26-րդ սեզոնում (դրվագ «Super Franchise Me») և «Սամուրայ Ջեկ» անիմացիոն սերիալի 5-րդ սեզոնում (դրվագ «XCIII»)[6]։ Բացի այդ, թրեքը հնչում է «Հիմարներ» ֆիլմի սկզբում, երբ գլխավոր հերոսները փախչում են ցլերի երամակից[7]։ Նաև կոմպոզիցիան հնչում է «Սպունգ Բոբը 3D», «Կյանքի գիրքը» մուլտֆիլմում և Blur տեսախաղում[8]։

Ռեփ երաժիշտ Ջեյ Զին ընտրել է կոմպոզիցիայի մեղեդին իր «Blueprint2» երգի համար, որը թողարկվել է The Blueprint 2: The Gift & The Curse ալբոմում։ Մեկ այլ ռեփ կատարող՝ Immortal Technique-ը, ընտրել է կոմպոզիցիայի մի մասը իր «Land of the Gun» թրեքի համար։ Ռեմիքսը հնչում է նաև Modelo Especial գարեջրի գովազդում[9].

Գոյություն ունի նաև կոմպոզիցիայի տարբերակը, որը տերմենվոքսով կատարել է գերմանացի երաժիշտ և երաժշտության ուսուցչուհի Կարոլինա Էյքը[10]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 SIAE repertory
  2. Charles Leinberger Ennio Morricone's The Good, The Bad And The Ugly: A Film Score Guide. — Scarecrow Press, 2004. — P. 79. — 137 p. — ISBN 9780810851320
  3. «We All Love Ennio Morricone». Metallica.com. Արխիվացված է օրիգինալից 2015-01-24-ին. Վերցված է 2007-03-11-ին.
  4. «Guitar Hero Metallica Reveal Trailer» (անգլերեն). YouTube. Արխիվացված է օրիգինալից 2019-05-08-ին. Վերցված է 2018-01-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Cletus Hunnicutt (2015-07-19), The Rocky Horror Picture Show (1975) - Super 8mm Digest - Film Print from the 1970s? (2 of 2), Արխիվացված օրիգինալից 2017-04-06-ին, Վերցված է 2017-03-19-ին «Источник». Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Fashwath _07 (2017-03-18), Samurai Jack Season 5 Episode 2 - XCIII, Արխիվացված օրիգինալից 2017-04-06-ին, Վերցված է 2017-03-19-ին{{citation}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) «Источник». Արխիվացված է օրիգինալից 2017-04-06-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Movie connections for Jackass Number Two (2006)». Imdb.com. Արխիվացված է օրիգինալից 2008-04-28-ին. Վերցված է 2007-11-13-ին.
  8. «Clip from 'Sponge Out of Water'». Արխիվացված է օրիգինալից 2020-07-06-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Modelo Especial commercial». Արխիվացված է օրիգինալից 2017-04-07-ին. Վերցված է 2018-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Ennio Morricone - The Ecstasy of Gold - Theremin & Voice». Արխիվացված է օրիգինալից 2022-01-01-ին. Վերցված է 2022-01-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)