#NotAllMen (հայերեն՝ ՈչԲոլորՏղամարդիկ), ֆեմինիստական հեշթեգ, որը դարձել է ինտերնետային մեմ[1][2]: «Ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին» (անգլ.՝ «not all men are like that») արտահայտության կրճատ տարբերակը, որը երբեմն նաև գրվում է որպես «ՈԲՏԵԱ» (անգլ.՝ «NAMALT»): Սա ծաղրական պարոդիա է այն արգումենտների համար, որոնք օգտագործվում են տղամարդկանցից ուշադրությունը շեղելու համար[3] սեռական բռնության, տղամարդկանց և կանանց վարձատրության տարբերության քննարկման ժամանակ և ֆեմինիստական այլ խնդիրների[4]։

Ծագումնաբանություն և տարածում

Ֆեմինիստական դիսկուրսին արձագանք

Ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին արտահայտությունը ինտերնետում սկսել է տարածում գտնել 2000-ականների կեսերից՝ որպես տղամարդկանց ընդհանուր պաշտպանություն[5]: Այն դարձել է արտահայտություն տղամարդկանց իրավունքների շարժման (MRA) ակտիվիստների շրջանում՝ ի պատասխան կնատյացության կամ սեռական բռնության վերաբերյալ առցանց քննարկումների, որոնցում նրանք մեղադրում էին բոլոր տղամարդկանց որպես մեղավորների[6]։

Ջես Զիմերմանը գրել է, որ մինչև 2013 թվականը «ոչ բոլոր տղամարդիկ» թեման բացակայել է ֆեմինիստական դիսկուրսներին, հակառակը կային այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «իսկ տղամարդի՞կ» և «պատրիարքությունը վնասում է նաև տղամարդկանց»[3]։ Զիմերմանը նաև ուշադրություն է դարձրել Ջոաննա Ռասի «Աստծո դեմ գործադուլ» վեպում 1985 թվականին թվագրվող արտահայտության օգտագործմանը, որտեղ կերպարներից մեկը ասում է[3]

  ...ոչ բոլոր տղամարդիկ են ավելի շատ գումար վաստակում, քան բոլոր կանայք, բայց միայն մեծամասնությունը: Ոչ բոլոր տղամարդիկ են բռնաբարողներ, միայն ոմանք, ոչ բոլոր տղամարդիկ են անկարգ մարդասպաններ, միայն ոմանք, ոչ բոլոր տղամարդիկ են վերահսկում կոնգրեսը, նախագահությունը, ոստիկանությունը, բանակը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, իրավագիտությունը, գիտությունը, բժշկությունը, ճարտարապետությունը և տեղական ինքնակառավարումը, այն նրանցից մի քանիսը։  

Այս արտահայտության ավելի վաղ օգտագործումը հիշատակվել է Չարլզ Դիքենսի կողմից 1836 թվականին գրված[7] The Awl-ի համար իր հոդվածում Ջոն Հերմանը մեջբերում է այս արտահայտության լրացուցիչ գործածությունների ցանկը՝ սկսած 1863 թվականից[5][8]։

Մասսայականացում որպես մեմ

Քելսի ՄաքՔինին Vox-ում գրում է, որ «ոչ բոլոր տղամարդիկ» արտահայտությունը ընդունվել է ֆեմինիստների կողմից և վերածվել մեմի, որը կոչված է ծաղրելու նրա տարածվածությունն ու անազնվությունը[5]։ Ե՛վ արտահայտությունը, և՛ «#NotAllMen» հեշթեգը օգտագործվել են որպես ծաղրական պատասխան տղամարդկանց պաշտպանական արձագանքների վերաբերյալ[6]: Հանրաճանաչ լրատվամիջոցներում մեմի առաջին հայտնվելը եղել է 2013 թվականին Շաֆիքա Հադսոնի ծաղրական թվիթը, որն արագորեն դարձել է վիրուսային[5]։

  ԵՍ: Տղամարդիկ և տղաները սովոր են չլսել մեզ: Նրանց սովորեցնում են ընդհատել մեզ, երբ մենք- ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ: Ներողություն։ Ոչ բոլոր տղամարդիկ[5][9]։  
  ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we– RANDOM MAN: Excuse me. Not ALL men."  

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Ferdy, Tom (2 July 2014). «Is there a misogynist inside every man?». The Daily Telegraph. London. Վերցված է 15 July 2014-ին.
  2. Plait, Phil (27 May 2014). «#YesAllWomen». Slate.com. New York. Վերցված է 12 June 2014-ին.
  3. 3,0 3,1 3,2 Zimmerman, Jess (April 28, 2014). «Not All Men: A Brief History of Every Dude's Favorite Argument». Time. New York. Վերցված է July 15, 2014-ին.
  4. Denton, Michelle (2020). Feminism and Gender Equality. Cavendish Square Publishing, LLC. էջ 85. ISBN 978-1-5026-5746-6.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 McKinney, Kelsey (15 May 2014). «Here's why women have turned the 'not all men' objection into a meme». Vox. Վերցված է 17 July 2014-ին.
  6. 6,0 6,1 Zimmer, Benjamin; Solomon, Jane; Carson, Charles E. (2015). «Among the New Words» (PDF). American Speech. 90 (2): 214, 218–220. doi:10.1215/00031283-3130335 – via Academia.edu.
  7. In Dickens's 1836 novel The Pickwick Papers, Miss Wardle says, "Men are such deceivers", to which Mr. Tupman replies, "They are, they are [...] but not all men." Կաղապար:EmdashDickens, Charles (1837). The posthumous papers of the Pickwick Club. London: Chapman and Hall. էջ 74. OCLC 28228280.
  8. Herrman, John (April 29, 2014). «The Adventures of Not All Men». The Awl.
  9. Fiqah [@sassycrass] (February 21, 2013). «ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we- RANDOM MAN: Excuse me. Not ALL men» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 5 June 2014-ին – via Թվիթթեր.

Գրականություն

Արտաքին հղումներ