NotAllMen
#NotAllMen (հայերեն՝ ՈչԲոլորՏղամարդիկ), ֆեմինիստական հեշթեգ, որը դարձել է ինտերնետային մեմ[1][2]։ «Ոչ բոլոր տղամարդիկ են այդպիսին» (անգլ.՝ «not all men are like that») արտահայտության կրճատ տարբերակը, որը երբեմն նաև գրվում է որպես «ՈԲՏԵԱ» (անգլ.՝ «NAMALT»): Սա ծաղրական պարոդիա է այն արգումենտների համար, որոնք օգտագործվում են տղամարդկանցից ուշադրությունը շեղելու համար[3] սեռական բռնության, տղամարդկանց և կանանց վարձատրության տարբերության քննարկման ժամանակ և ֆեմինիստական այլ խնդիրների[4]։
Ծագումնաբանություն և տարածում
խմբագրելՖեմինիստական դիսկուրսին արձագանք
խմբագրելՈչ բոլոր տղամարդիկ են այդպիսին արտահայտությունը ինտերնետում սկսել է տարածում գտնել 2000-ականների կեսերից՝ որպես տղամարդկանց ընդհանուր պաշտպանություն[5]։ Այն դարձել է արտահայտություն տղամարդկանց իրավունքների շարժման (MRA) ակտիվիստների շրջանում՝ ի պատասխան կնատյացության կամ սեռական բռնության վերաբերյալ առցանց քննարկումների, որոնցում նրանք մեղադրում էին բոլոր տղամարդկանց որպես մեղավորների[6]։
Ջես Զիմերմանը գրել է, որ մինչև 2013 թվականը «ոչ բոլոր տղամարդիկ» թեման բացակայել է ֆեմինիստական դիսկուրսներին, հակառակը կային այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «իսկ տղամարդի՞կ» և «պատրիարքությունը վնասում է նաև տղամարդկանց»[3]։ Զիմերմանը նաև ուշադրություն է դարձրել Ջոաննա Ռասի «Աստծո դեմ գործադուլ» վեպում 1985 թվականին թվագրվող արտահայտության օգտագործմանը, որտեղ կերպարներից մեկը ասում է[3]․
Այս արտահայտության ավելի վաղ օգտագործումը հիշատակվել է Չարլզ Դիքենսի կողմից 1836 թվականին գրված[7] The Awl-ի համար իր հոդվածում Ջոն Հերմանը մեջբերում է այս արտահայտության լրացուցիչ գործածությունների ցանկը՝ սկսած 1863 թվականից[5][8]։
Մասսայականացում որպես մեմ
խմբագրելՔելսի ՄաքՔինին Vox-ում գրում է, որ «ոչ բոլոր տղամարդիկ» արտահայտությունը ընդունվել է ֆեմինիստների կողմից և վերածվել մեմի, որը կոչված է ծաղրելու նրա տարածվածությունն ու անազնվությունը[5]։ Ե՛վ արտահայտությունը, և՛ «#NotAllMen» հեշթեգը օգտագործվել են որպես ծաղրական պատասխան տղամարդկանց պաշտպանական արձագանքների վերաբերյալ[6]: Հանրաճանաչ լրատվամիջոցներում մեմի առաջին հայտնվելը եղել է 2013 թվականին Շաֆիքա Հադսոնի ծաղրական թվիթը, որն արագորեն դարձել է վիրուսային[5]։
ԵՍ։ Տղամարդիկ և տղաները սովոր են չլսել մեզ։ Նրանց սովորեցնում են ընդհատել մեզ, երբ մենք- ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ։ Ներողություն։ Ոչ բոլոր տղամարդիկ[5][9]։ |
ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we– RANDOM MAN: Excuse me. Not ALL men." |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ferdy, Tom (2014 թ․ հուլիսի 2). «Is there a misogynist inside every man?». The Daily Telegraph. London. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Plait, Phil (2014 թ․ մայիսի 27). «#YesAllWomen». Slate.com. New York. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Zimmerman, Jess (2014 թ․ ապրիլի 28). «Not All Men: A Brief History of Every Dude's Favorite Argument». Time. New York. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Denton, Michelle (2020). Feminism and Gender Equality. Cavendish Square Publishing, LLC. էջ 85. ISBN 978-1-5026-5746-6.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 McKinney, Kelsey (2014 թ․ մայիսի 15). «Here's why women have turned the 'not all men' objection into a meme». Vox. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ 6,0 6,1 Zimmer, Benjamin; Solomon, Jane; Carson, Charles E. (2015). «Among the New Words» (PDF). American Speech. 90 (2): 214, 218–220. doi:10.1215/00031283-3130335 – via Academia.edu.
- ↑ In Dickens's 1836 novel The Pickwick Papers, Miss Wardle says, "Men are such deceivers", to which Mr. Tupman replies, "They are, they are [...] but not all men." Կաղապար:EmdashDickens, Charles (1837). The posthumous papers of the Pickwick Club. London: Chapman and Hall. էջ 74. OCLC 28228280.
- ↑ Herrman, John (2014 թ․ ապրիլի 29). «The Adventures of Not All Men». The Awl. Արխիվացված է օրիգինալից 2022-08-03-ին. Վերցված է 2024-07-03-ին.
- ↑ Fiqah [@sassycrass] (February 21, 2013). «ME: Men and boys are socially instructed to not listen to us. They are taught to interrupt us when we- RANDOM MAN: Excuse me. Not ALL men» (Թվիթ). Արխիվացված օրիգինալից 5 June 2014-ին – via Թվիթթեր.
Գրականություն
խմբագրել- Jaffe, Sarah (2014 թ․ մայիսի 30). «Don't Tell Me It's 'Not All Men'». Rewire News Group.