Վարդերի հեղափոխություն անգլ.՝ Roses Revolution մանկաբարձական բռնության դեմ միջազգային շարժում: Շարժումն ի սկզբանե հիմնադրվել է Իսպանիայում 2011 թվականին: Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման պայքարի միջազգային օրն է, որը հայտնի է նաև որպես Վարդերի հեղափոխության օր: Որպես բողոքի նշան կանայք վարդեր են դնում այն ծննդատների կամ հիվանդանոցների դիմաց, որտեղ ենթարկվել են ֆիզիկական կամ հոգեբանական բռնության:

Վարդ 2023 թվականի Վարդերի հեղափոխության օրը Վիեննայի գլխավոր հիվանդանոցի դիմաց

Նախապատմություն

ԱՀԿ-ն պնդում է, որ jուրաքանչյուր կին ունի առողջության ամենաբարձր չափանիշի իրավունք: Այն իր մեջ ներառում է արժանապատիվ և հարգալից առողջապահական ծառայությունների մատուցման իրավունքը, սակայն աշխարհում շատ կանայք ծննդաբերության ժամանակ անհարգալից և դաժան վերաբերմունքի են արժանանում: Նման վերաբերմունքը ոչ միայն խախտում է կանանց հարգալից խնամքի իրավունքը, այլև կարող է վտանգել նրանց կյանքի, առողջության, մարմնական անձեռնմխելիության և խտրականությունից ազատ լինելու իրավունքները։ Հետևաբար, ԱՀԿ-ն կոչ է անում ավելի մեծ գործողություններ, երկխոսություն, հետազոտություններ և քարոզչություն իրականացնել հանրային առողջության և մարդու իրավունքների այս կարևոր խնդրի վերաբերյալ[1]: «Վարդերի հեղափոխությունը» բռնության այս ձևի դեմ ուղղված մի քանի նախաձեռնություններից մեկն է ամբողջ աշխարհում:

Գործունեություն

Վարդերի հեղափոխությունը կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա լրացուցիչ ասպեկտ է։ Այս օրը նշվում է 1981 թվականից, իսկ 2000 թվականից՝ որպես ՄԱԿ-ի պաշտոնական իրազեկման օր։ Վարդերի հեղափոխության օրը կանայք վարդեր են դնում հիվանդանոցների և ծննդատների առաջ,որպես՝ ծննդաբերության ընթացքում ենթարկված ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դեմ բողոք[2]։ Վարդերի հեղափոխության մասին իրազեկությունը բարձրացրելու նպատակով կանայք տեղադրում են վարդերը սոցիալական ցանցերում, ինչպիսիք են Facebook-ը և Instagram-ը։2021 թվականին Վարդերի հեղափոխության Լյուքսեմբուրգի մասնաճյուղը հրապարակել է տեսանյութ կանանց մասին, ովքեր ենթարկվել են բռնության ֆրանսերեն և լյուքսեմբուրգերեն լեզուներով[3][4]։ Վարդերի հեղափոխության Հունգարիայի մասնաճյուղը մասնակցում է գենդերային բռնության դեմ 16 օրյա ակտիվիզմի տարածաշրջանային միջոցառումներին[5]։

Հիմնադրում և ընդլայնում

Իսպանացի ակտիվիստ Մարա «Հեսուսա» Ռիկոյը հիմնադրել է Roses Revolution-ը որպես «La Revolución de las rosas» 2011 թվականին: 2013 թվականի նոյեմբերի 4-ին Բելգիայի Բլանկենբերգե քաղաքում տեղի ունեցած «Մարդու իրավունքները ծննդաբերության ժամանակ» երրորդ համաժողովում շարժումը ներկայացվեց միջազգային մասնակիցներին: Երեք շաբաթվա ընթացքում դա հանգեցրեց գործողությունների Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Չեխիայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Կոլումբիայում: Այդպիսով Վարդերի հեղափոխությունը ակտիվացավ 30 երկրներում[6][7]։

Ճանաչում

«Վարդերի հեղափոխությանը» աջակցում է ՄԱԿ-ի Կանանց համար Գերմանիայի ազգային կոմիտեն[8]: Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դուբրավկա Շիմոնովիչի 2019 թվականի զեկույցը, որը վերնագրված է «Մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում կանանց նկատմամբ բռնության և բռնության վերարտադրողական առողջության ծառայություններում, կենտրոնանալով ծննդաբերության և մանկաբարձական բռնության վրա» անդրադարձել «Վարդերի հեղափոխությանը» և անվանել գլոբալ նախաձեռնություն[9]։ Ավստրիայի Առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունը «Վարդերի հեղափոխությունը» ներառել է «Կանանց առողջության մասին» 2022 թվականի զեկույցում՝ որպես տուժած կանանց համար հղման կետ[10]:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Prevention and elimination of disrespect and abuse during childbirth». 14 September 2014. Վերցված է 28 February 2024-ին.
  2. «Roses Against Violence». birthcultures.eu. Վերցված է 26 December 2023-ին.
  3. Sabine Flick, Franziska Marek, and Friederike M. Hesse (23 February 2022). «Cultures of birthing in transition». Ozs, Osterreichische Zeitschrift Fur Soziologie. National Library of Medicine. 47 (1): 1–8. doi:10.1007/s11614-022-00476-1. PMC 8864454. PMID 35221587.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Pleimelding, Shari (23 November 2021). «Gewalt bei der Gebuert: Sensibiliséierungsvideo vu Rose Revolution». moien-mental.lu (լյուքսեմբուրգերեն). Վերցված է 26 December 2023-ին.
  5. «Néma Tanúk – Mi a szülészeti erőszak?» [Silent Witnesses - What is obstetric violence?] (հունգարերեն). EMMA Egyesület. 2022. Վերցված է 27 February 2024-ին.
  6. scw (24 November 2017). «"Roses Revolution"» (գերմաներեն). Luzerner Zeitung. Վերցված է 21 February 2024-ին.
  7. «Roses Revolution - am 25. November 2023» (գերմաներեն). gerechte-geburt.de. Վերցված է 21 February 2024-ին.
  8. «Roses Revolution». unwomen.de (գերմաներեն). UN Women Germany. Վերցված է 26 December 2023-ին.
  9. Šimonović, Dubravka (11 July 2019). «A human rights-based approach to mistreatment and violence against women in reproductive health services with a focus on childbirth and obstetric violence» (PDF). United Nations General Assembly. Վերցված է 10 February 2024-ին.
  10. «Frauengesundheitsbericht 2022» [Women's Health Report 2022] (PDF) (գերմաներեն). 2023. էջ 95. Վերցված է 2 February 2024-ին.