Պաստել (պորտ.՝ pastel, мн.ч. pastéis, также pastel de feira, pastéis de feira), տիպիկ բրազիլական արագ սնունդ՝ բարակ խմորից կիսաշրջանաձև կամ ուղղանկյունաձև պատրաստված կարկանդակների տեսքով՝ բուսայուղի մեջ տապակված տարբեր միջուկներով[1]։ Արդյունքում ստացվում է խրթխրթան տապակած կարկանդակ, որը հիշեցնում է չեբուրեկ: Դրա հայրենիքը համարվում է Սան Պաուլոն։

Պաստել
Ենթատեսակսննդամթերք
 Pastel de feira Վիքիպահեստում

Անվանում

Pastel-ը իսպաներեն և պորտուգալերեն բառ է, որը նշանակում է թխվածք (pastry), քաղցրավենիք։ Այս բառը օգտագործվում է տարբեր ուտեստների հետ այն երկրներում, որտեղ խոսվում է այդ լեզուներով: Օրինակ՝ կարող է լինել Պաշտե-դե-նատա աղանդերը:

Ծագումը

Պաստելի ամենատարածված լցոնումներն են աղացած միսը, մոցարելան, Բրազիլական փափուկ կատուպիրի պանիրը, արմավենու միջուկը, տրեսկան, սերուցքային պանիրը, հավի միսը և մանր ծովախեցգետինները: Կան նաև կարկանդակներ քաղցր միջուկներով, ինչպիսիք են գուավայի մածուկը Մինաս պանիրով, բանանով և շոկոլադով: Պաստելը բրազիլական խոհանոցում դասակարգվում է որպես Սալգադո (salgado, կծու նախուտեստ): Դրանք սովորաբար վաճառվում են փողոցներում, բաց շուկաներում կամ արագ սննդի պատրաստման հաստատություններում, որոնք հայտնի են որպես պաստելարիաներ (pastelarias): Սովորաբար ասում են, որ կարկանդակները ծագել է այն ժամանակ, երբ չինացի ներգաղթյալները իրենց ավանդական լցոնված նրբաբլիթները հարմարեցրել են բրազիլական համին՝ օգտագործելով տեղական բաղադրիչները:

Բաղադրատոմսը հետագայում տարածվեց ճապոնացի ներգաղթյալների կողմից, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փորձում էին ձևացնել, թե չինացի են, որպեսզի խուսափեն պատերազմի ընթացքում ճապոնացիների առջև դրված նախապաշարմունքներից: Ծագման մեկ այլ եղանակ է, որ ճապոնացի ներգաղթյալները հարմարեցրել են չինական տապակած վոնտոնները՝ ամենօրյա փողոցային շուկաներում որպես խորտիկ վաճառելու համար:

Տարածված ըմպելիքը, որը խմում են պաստեիսի հետ, շաքարով եղեգի հյութն է՝ Կալդո դե Կանանը[2][3]։

Ծանոթագրություններ

  1. «Другие шедевры бразильской кухни / Атлас стран мира. Самые колоритные и яркие места нашей планеты. — М.: Эксмо 2023». Արխիվացված է օրիգինալից 2023-02-15-ին. Վերցված է 2023-02-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 99 (օգնություն)
  2. Lira, Adriano (2016-01-20). «Conheça a história do pastel e aprenda receitas». Casa e Jardim. Արխիվացված օրիգինալից 2018-04-19-ին. Վերցված է 2018-04-18-ին.
  3. «A história do pastel do Beto». Correio Braziliense. 2015-07-06. Արխիվացված օրիգինալից 2018-04-19-ին. Վերցված է 2018-04-18-ին.

Աղբյուրներ