Չեբուրեկ (ղրիմյան թաթարերենով` çiberek), մոնղոլական և թյուրքական ժողովուրդների ավանդական կերակրատեսակ։ Չեբուրեկ բառը վերցված է ղրիմյան թաթարերենից և թարգմանաբար նշանակում է «հում կարկանդակ» (çiy, չիյ - հում, börek, բյորեկ - կարկանդակ)։

Չեբուրեկ
Չեբուրեկի բաղադրիչները
Ղրիմաթաթարական խոհանոց[1]
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ, սննդամթերք և Արագ սնունդ
Առաջացման երկիրՂրիմ
Հիմնականմիս, բուսական յուղ, Կենդանական յուղ, ալյուր, սոխ, A. cepa և խորը տապակում
 Çiberek Վիքիպահեստում

Պատրաստման եղանակը Խմբագրել

Չեբուրեկն իրենից ներկայացնում է անեկ խմորից պատրաստված կարկանդակ, որի միջուկը ըստ ժամանակակից բաղադրատոմսի` մսի խճողակն է, իսկ ըստ ավանդական բաղադրատոմսի` մանր կտրատված միսը, զանազան համեմունքներով (հաճախ կծու)։ Ըստ ժամանակակից պատրաստման եղանակի, այն տապակում են ձեթի մեջ, իսկ ըստ ավանդական եղանակի` կենդանական ճարպով (հաճախ ոչխարի)[2]։ Որպես միջուկ` հաճախ օգտագործում են պանիր, կարտոֆիլ, սունկ, կաղամբ և սոխով ու բրնձով ձու։ Չեբուրեկը պատրաստում են առանց խմորիչի։ Խճողակը հիմնականում ոչխարի ճարպոտ միսն է, որին խառնում են սոխ և պղպեղ։ Այն տապակում են 200 °C-ի հասնող մեծ քանակությամբ ձեթի մեջ։ Մատուցվում է տաք վիճակում։

Չեբուրեկը տարածված է նաև կովկասյան ազգերի մոտ[3]։ Թուրքերեն այն կոչվում է çiğ börek, մոնղոլերեն` хуушуур, ադրբեջաներեն` ət qutabı:

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. https://books.google.com/books?id=ZXz2okCSfq8C&pg=PA100
  2. Словарь кулинарных терминов. — 2012.
  3. «Чебуреки»։ калории.info։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2013-12-21