Կասպեր Յուլման
Կասպեր Յուլման (դան․՝ Kasper Hjulmand; ապրիլի 9, 1972, Օլբորգ, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Դաիայի հավաքականի գլխավոր մարզիչ։
![]() | |||
Քաղաքացիությունը | Դանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 9, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | Օլբորգ, North Jutland County, Դանիա | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ֆուտբոլիստի կարիերա
Յուլմանն իր ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1987 թվականին «Ռաններս Ֆրեյա» ակումբում, որտեղ նա անցկացրել է 4 տարի՝ մինչև 1992 թվականի ձմռանը «Խերլև» տեղափոխվելը։ Նրա հետ 3 մրցաշրջան խաղալուց հետո Յուլմանը 1995 թվականի ձմռանը տեղափոխվել է «Բ-93» ակումբ[1]։
Մարզչական կարիերա
Յուլմանն աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական «Լյունգբյու» ակումբում, մինչև 2006/2007 մրցաշրջանում նշանակվել է այդ ակումբի գլխավոր մարզիչ, որը այդ մրցաշրջանում հանդես է եկել Սուպերլիգայում[2][3]։
2008 թվականի հուլիսի 8-ին Յուլմանը պայմանագիր է ստորագրել «Նորշելլաննի» հետ՝ զբաղեցնելով օգնականի պաշտոնը և հեռանալով «Լյունգբյու» ակումբից՝ 10 տարի այնտեղ տարբեր պաշտոններում աշխատելուց հետո[4][5]։ 2011 թվականի հունիսին նա նշանակվել է Մորտեն Վիգորստի իրավահաջորդ՝ որպես գլխավոր մարզիչ «Նորշելլաննում»[6]։ Նրա ղեկավարությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:
2014 թվականի մայիսի 15-ին Յուլմանը դարձել է գերմանական «Մայնց 05» ակումբի գլխավոր մարզիչը՝ ստորագրելով 3 տարվա պայմանագիր[7]։ Այնուամենայնիվ, արդեն 2015 թվականի փետրվարի 17-ին դանիացին հեռացվել է ակումբի ոչ բավարար արդյունքների պատճառով, որը այդ պահին զբաղեցնում էր միայն 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում[8]։ Աշխատանքից ազատվելուց գրեթե մեկ տարի անց Յուլմանը վերադարձել է «Նորշելլանն»։
2020 թվականի օգոստոսի 1-ին Յուլմանը նշանակվեց Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարությամբ դանիացիները հանդես են եկել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում (որն անցկացվել է 2021 թվականին COVID-19-ի համավարակի պատճառով), ուր նրանք կարողացել են սենսացիա ստեղծել և հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ միայն լրացուցիչ ժամանակում պարտվել են Անգլիայի հավաքականին 1:2 հաշվով:
Ձեռքբերումներ
Մարզչական
- «Норшелланн»
- Դանիայի չեմպիոն․2011/12
Ծանոթագրություններ
- ↑ «Kasper Hjulmands Stats». Արխիվացված է օրիգինալից 2006-09-01-ին. Վերցված է 2013-07-30-ին.
- ↑ En stille drøm om sydens sol Արխիվացված 2012-04-20 Wayback Machine
- ↑ Kasper Hjulmand Skrevet af Lyngby Boldklub Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
- ↑ Kasper Hjulmand træner i FCN(չաշխատող հղում)
- ↑ «Kasper Hjulmand satte trænerakademiet igang». Արխիվացված է օրիգինալից 2014-05-12-ին. Վերցված է 2013-07-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Hjulmand bliver ny Cheftræner(չաշխատող հղում)
- ↑ «Hjulmand neuer Trainer von Mainz 05». Արխիվացված է օրիգինալից 2014-05-17-ին. Վերցված է 2014-05-15-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Майнц» уволил Каспера Хьюлманда