Մորտեն Յուլման

20:17, 20 Հունիսի 2024 տարբերակ, Թրվանց Արա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մորտեն Յուլման (դան․՝ Morten Blom Due Hjulmand, հունիսի 25, 1999(1999-06-25)[1][2], Կաստրուպ, Կոպենհագեն շրջան, Դանիա[2]), դանիացի ֆուտբոլիստ, Սպորտինգ ակումբի և Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Մորտեն Յուլման
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1999(1999-06-25)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Կաստրուպ, Կոպենհագեն շրջան, Դանիա[2]
Հասակ 1,85 մետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

Յուլմանը եղեկ է «Կոպենհագեն» ակումբի սան[3]։ Նա 2018 թվականին պայմանագիր է կնքել ավստրիական «Ադմիրա» ակումբի հետ։ Հուլիսի 29-ին Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղում նա իր նորամուտը նշել է ավստրիական բունդեսլիգայում[4]։ Ակումբի կազմում ֆուտբոլիստն իր առաջին գոլը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին «Ռայնդորֆ Ալտախի» դեմ խաղում[5]։ 2021 թվականի սկզբին Յուլմանը տեղափոխվել է Իտալիա և չորս տարվա պայմանագիր կնքել «Լեչեի» հետ[6]։ Էմպոլիի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց իտալական Բ սերիայում։

2023 թվականի օգոստոսի 13-ին պորտուգալական «Սպորտինգ» ակումբը հայտարարեց ֆուտբոլիստի հետ հինգ տարով պայմանագիր կնքելու մասին[7]։

Կարիերան հավաքականում

2021 թվականին Յուլմանը Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հունգարիայում և Սլովենիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ֆրանսիայի, Իսլանդիայի և Ռուսաստանի դեմ խաղերին[8] [9]։

Վիճակագրություն

Յուլմանի հանդիպումները Դանիայի հավաքականի կազմում

Ընդհանուր` 7 խաղ / 0 գոլ. 5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FBref.com(բազմ․)
  3. Morten Hjulmand solgt til FC Admira Wacker Արխիվացված է Հունվար 15, 2021 Wayback Machine-ի միջոցով:, fck.dk, 13 May 2018
  4. «Адмира Ваккер Мёдлинг VS. Рапид Вена 0:3» (անգլերեն). soccerway.com. 2018-07-29. Արխիվացված օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  5. «Райндорф Альтах VS. Адмира Ваккер Мёдлинг 1:4» (անգլերեն). soccerway.com. 2019-10-19. Արխիվացված օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  6. «HJULMAND IN GIALLOROSSO» (իտալերեն). Lecce. 2021-01-16. Արխիվացված օրիգինալից 2021-02-27-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  7. «Sporting confirma chegada de Hjulmand por 18 milhões de euros» (պորտուգալերեն). publico.pt. 2023-08-13. Արխիվացված օրիգինալից 2023-08-14-ին. Վերցված է 2023-08-14-ին.
  8. «Франция (до 21) VS. Дания (до 21) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021-03-25. Արխիվացված օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-26-ին.
  9. «Дания (до 21) VS. Россия (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2021-03-31. Արխիվացված օրիգինալից 2021-10-26-ին. Վերցված է 2021-10-26-ին.

Ссылки