Գրեգ Թեյլոր
Գրեգ Ջոն Թեյլոր (անգլ.՝ Greg John Taylor, նոյեմբերի 5, 1997[1], Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 և 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։
Գրեգ Թեյլոր անգլ.՝ Greg Taylor | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1997[1] (26 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն | ||||||||
Հասակ | 175 սանտիմետր | ||||||||
Դիրք | եզրային պաշտպան | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
Թեյլորը «Ռեյնջերս» և «Կիլմարնոկ» ակումբների սան է։ 2016 թվականի մայիսի 14-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում «Կիլմարնոկի» կազմում[2]։ 2019 թվականի մարտի 30-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Կիլմարնոկի» կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Թեյլորը տեղափոխվել է «Սելտիկ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ Հոկտեմբերի 30-ին «Սենտ Միրենի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում[6]։ Նույն թվականին նա դարձել է չեմպիոն և նվաճել Շոտլանդիայի գավաթը ։
Կարիերան հավաքականում
2019 թվականի հունիսի 11-ին Բելգիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Թեյլորը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[7]։ 2021 թվականին Գրեգը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, սակայն մրցաշարում նա պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։
Ձեռքբերումներ
Թիմային «Սելտիկ»
- Շոտլանդական Պրեմիեր լիգայի հաղթող (1) — 2019/20
- Շոտլանդիայի գավաթակիր (1) — 2019/20
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Կիլմարնոկ VS. Դանդի Յունայթեդ 2:4» (անգլերեն). soccerway.com. 2016-05-14. Արխիվացված է օրիգինալից 2021-06-03-ին. Վերցված է 2018-06-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Կիլմարնոկ VS. Համիլթոն Ակադեմիկալ 5:0» (անգլերեն). soccerway.com. 2019-03-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Greg Taylor: Celtic clinch signing of Kilmarnock & Scotland left-back». BBC Sport. 2019-09-02. Արխիվացված է օրիգինալից 2020-10-20-ին. Վերցված է 2019-09-02-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Սելտիկ VS. Սենտ Միրեն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019-10-30. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Սելտիկ VS. Ռեյկյավիկ 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020-08-18. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Бельгия VS. Шотландия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019-06-11. Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2021-12-12-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)