Գրեգ Ջոն Թեյլոր (անգլ.՝ Greg John Taylor, նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1], Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Սելտիկ» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի պաշտպան։ 2020 և 2024 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Գրեգ Թեյլոր
անգլ.՝ Greg Taylor
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Գրինոկ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 175 սանտիմետր
Դիրք եզրային պաշտպան
Պատանեկան կարիերա
2008—2014 Շոտլանդիա Ռեյնջերս
2014—2016 Շոտլանդիա Կիլմարնոկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016—2019 Շոտլանդիա Կիլմարնոկ 111 (1)
2019— Շոտլանդիա Սելտիկ 128 (6)
Ազգային հավաքական
2017—2018 Շոտլանդիա Շոտլանդիա (մինչև 21) 12 (0)
2019— Շոտլանդիա Շոտլանդիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 03.06.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 08.06.2023

Ակումբային կարիերա

խմբագրել

Թեյլորը «Ռեյնջերս» և «Կիլմարնոկ» ակումբների սան է։ 2016 թվականի մայիսի 14-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում «Կիլմարնոկի» կազմում[2]։ 2019 թվականի մարտի 30-ին «Համիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Կիլմարնոկի» կազմում[3]։ Նույն թվականի ամռանը Թեյլորը տեղափոխվել է «Սելտիկ»՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։ Հոկտեմբերի 30-ին «Սենտ Միրենի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին իսլանդական «Ռեյկյավիկի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման խաղում Գրեգը խփել է իր առաջին գոլը «Սելտիկի» կազմում[6]։ Նույն թվականին նա դարձել է չեմպիոն և նվաճել Շոտլանդիայի գավաթը ։

Կարիերան հավաքականում

խմբագրել

2019 թվականի հունիսի 11-ին Բելգիայի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում Թեյլորը նշել է իր նորամուտը Շոտլանդիայի հավաքականի կազմում[7]։ 2021 թվականին Գրեգը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, սակայն մրցաշարում նա պահեստային է եղել և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային   «Սելտիկ»

  • Շոտլանդական Պրեմիեր լիգայի հաղթող (1) — 2019/20
  • Շոտլանդիայի գավաթակիր (1) — 2019/20

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Կիլմարնոկ VS. Դանդի Յունայթեդ 2:4» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  3. «Կիլմարնոկ VS. Համիլթոն Ակադեմիկալ 5:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  4. «Greg Taylor: Celtic clinch signing of Kilmarnock & Scotland left-back». BBC Sport. 2019 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Սելտիկ VS. Սենտ Միրեն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. «Սելտիկ VS. Ռեյկյավիկ 6:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ օգոստոսի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Բելգիա VS. Շոտլանդիա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել