Bandai Namco Entertainment Inc. (BNEI), ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչայի խաղերի մշակմաբ և հրապարակմամբ, ինչպես նաև զբաղվում է տեսանյութերի և երաժշտության թողարկմամբ։ Bandai Namco Entertainment-ը համարվում է Bandai Namco Holdings (BNHD)-ի մասնաճյուղը։ Այն զբաղվում է ընկերության մենեջմենտով և տեսախաղերի վաճառքով, այն ժամանակ երբ Bandai Namco Studios մասնագիտացված է դրանց մշակման համար։ Ընկերությունը սկիզբ է առել Bandai Namco Group ստրատ ափից[1]։

Bandai Namco Entertainment
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող և համակարգչային խաղերի հրատարակիչ
Հիմնադրված էմարտի 31, 2006
ՀիմնադիրMasaya Nakamura?
ՎայրՏոկիո, Ճապոնիա և Տոկիո, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունBandai Namco Holdings?
Դուստր ընկերություններCellius? և Bandai Namco Studios?
ՆախկինNamco Tales Studio? և Namco
ՍեփականատերBandai Namco Holdings?
Կայքbandainamcoent.com և bandainamcoent.co.jp(ճապոներեն)
 Bandai Namco Entertainment Վիքիպահեստում

Bandai Namco Entertainment ընկերությունը ստեղծվել է 2006 թվականի մարտին Namco և Bandai ընկերությունների միավորումից։ Ընկերությունը սկզբնական շրջանում կրել է Namco Bandai Games անունը, սակայն 2014 թվականին անվանափոխվել է դառնալով Bandai Namco Games[2], իսկ արդեն 2015 թվականի ապրիլին ընկերությունը հանդես եկավ Bandai Namco Entertainment անունով։

Bandai Namco Games-ը իր արադրանքը տարածում է ամբողջ աշխարհում այլ ընկերությունների շնորհիվ։ Bandai Namco Games America-ն զբաղվում է Հյուսիսային Ամերիկայում խաղերի տարածմամաբ, Bandai Namco Games Europe՝ Եվրոպայում, Bandai Namco Games Asia՝ Ասիայում, Bandai Namco Games New Zealand-ը տարածում է խաղերը Օվկիանիայում։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սինահավայում[3]։

Պատմություն խմբագրել

2005 թվականի սկզբին Namco Ltd. և Bandai Co. Ltd. հայտարարեցին ընկերությունների միացման մասին[4]։ Սեպտեմբերի 29-ին ընկերությունները պաշտոնապես միացվեցին, սակյան առաջին վեց ամիսը շարունակում էին անկախ աշխատել Namco Bandai Holdings-ի համար։

2016 թվականի մարտի 31-ին տեսախաղերով մշակմամբ զբաղվող Bandai բաժինը միացվեց Namco-ի հետ և կազմեցին Namco Bandai Games[5][6]։

2008 թվականի ապրիլի 1-ին տեսախաղերով զբաղվող Banpresto մասաճյուղը անցավ Namco Bandai Games-ի կազմի մեջ[7]։ 2009 թվականի ապրիլի 1-ին Bandai Networks-ը, որը զբաղվում էր բջջային հավելվածների մշակմամբ նույնպես անց կացավ Namco Bandai Games կազմը[8]։

2011 թվականի սկզբին Namco Networks-ը անցավ Namco Bandai Games America-ի կազմի մեջ, որով էլ ձվավորվեց հատուկ ենթաբաժին, որը զբաղվում էր բջջային և խաղային համակարգերի համար նախատեսված խաղերի թողարկմամբ[9]։

2010 թվականին Namco Bandai Games-ը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես ընկերությունը, որը թողարկել է ամենաշատ գովազդային հոլովակները մեկ ապրանքանիշի համար՝ Solatorobo: Red the Hunter խաղի համար։ Թողարկվել է ավելի քան 100 գովազդային հոլովակ[10]։

2012 թվականի ապրիլի 2-ին Namco Bandai Games-ը առանձնացրեց բոլոր ենթաբաժիները, որոնք զբաղվում էին խաղերի մշակմամբ և ստեղծեց նոր ընկերություն Namco Bandai Studios անունով։ Այս ստուդիայում աշխատում էր ավելի քան 1000 մարդ, որոնք արդեն իսկ աշխատում էին Namco Bandai-ում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Strategic Business Units».
  2. Goldfarb, Andrew. «Namco Bandai Changing Name to Bandai Namco». IGN. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  3. «Corporate Overview» Արխիվացված 2015-02-26 Wayback Machine.
  4. Feldman, Curt. «Bandai, Namco to merge». GameSpot. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  5. «株式会社バンダイナムコホールディングス 2005年度事業報告書» (PDF). Namco Bandai Holdings. 2006. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  6. Karlin, David. «Bandai and Namco Finalize Merger Details». 1UP.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Banpresto absorbed by Namco Bandai». Siliconera. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  8. «KatanaXtreme.com — Namco Bandai Games Inc. to Take Over Bandai Networks Co., Ltd». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  9. «Namco Bandai Games America/Namco Networks merger».
  10. «Most TV commercials for the same product (8 hrs) – regional/Free-to-air». Guinness World Records. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  11. Gilbert, Ben. «Namco spins off internal dev studios into 'Namco Bandai Studio'». Joystiq. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել