«127 ժամ» (անգլ.՝ 127 Hours)` Արոն Ռալսթոնի «Քարի և զնդանի արանքում» (անգլ.՝ Between a Rock and a Hard Place) գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ։ Նկարահանել են նախկինում «Միլիոնատերը ետնախորշերից» ֆիլմի վրա համատեղ աշխատած ռեժիսոր Դենի Բոյլն ու սցենարիստ Սայմոն Բյուֆոյը։ Միացյալ Նահանգներում էկրաններին է բարձրացել 2010 թ. նոյեմբերի 5-ին։

127 ժամ
անգլ.՝ 127 Hours
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական դրամա, դրամա, գրքերի էկրանավորում, կենսագրական ֆիլմ և ֆիլմ փրկվելու մասին
ՀիմքՔարի և զնդանի արանքում
Թվականնոյեմբերի 5, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Բոյլ
ՊրոդյուսերՔրիստիան Կոլսոն, Դեննի Բոյլ և Ջոն Սմիթսոն
Սցենարի հեղինակՍայմոն Բոֆոյ և Դեննի Բոյլ
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո, Քեյթ Մառա, Էմբեր Թեմբլին, Կլեմանս Պոեզի, Լիզի Կապլան, Քեյթ Բերթոն, Թրիթ Ուիլյամս, Պիտեր Ժան Բրյուգե և Արոն Ռալստոն
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ և Էնրիկե Չեդյակ
ԵրաժշտությունԱ․ Ռ․ Ռահման
ՄոնտաժՋոն Հարիս
Պատմվածքի վայրՅուտա
Նկարահանման վայրՍոլթ Լեյք Սիթի
ԿինոընկերությունFox Searchlight Pictures և Pathé
Տևողություն94 րոպե
Բյուջե18 000 000 $[2]
Շահույթ60 000 000 $[3] և 18 335 230 $[3]
Պաշտոնական կայքէջ
 127 Hours Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմում պատմվում է 2003 թվականի ապրիլի 25-ի ուրբաթ օրը տեղի ունեցած իրական դեպքի մասին, երբ լեռնագնաց և կանյոններ նվաճող Արոն Ռալսթոնը (Ջեյմս Ֆրանկո) որոշում է մեկ օր անցկացնել Յուտա նահանգի Քանյոնլենդ ազգային զբոսայգում։ Այն բանից հետո, երբ նրա ձեռքը սեղմված մնում է ավելի քան 300 կիլոգրամանոց քարի և ժայռի արանքում, նա այդտեղ մնում է համարյա վեց օր[4]։ Մինչև իր գնալը նա ոչ մեկին չէր ասել, թե ուր է գնում։ Իր հետ վերցրած փոքր քանակի ջուրն ու ուտելիքը սպառելուց հետո նա կտրում է իր ձեռքը, ինչի շնորհիվ կարողանում է դուրս գալ կանյոնից և գտնել նիդերլանդացի զբոսաշրջիկների, ովքեր կանչում են փրկարար ծառայության ուղղաթիռ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «127 ժամ» հոդվածին։