Սայմոն Բոֆոյ (անգլ.՝ Simon Beaufoy, դեկտեմբերի 26, 1966(1966-12-26), Քիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն)[2], բրիտանացի սցենարիստ[3]։ Ծնվել է Քիտլիում, սովորել է Քրոս Հիլզի Մալսիս դպրոցում, Էրմիսթեդի գիմնազիայում և Սեդբերգի դպրոցում։ 1997 թվականին նա «Տղամարդկային մերկապար» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։ 2009 թվականին նա ստացել է «Օսկար» մրցանակ «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմի համար «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների[4]։

Սայմոն Բոֆոյ
Ծնվել էդեկտեմբերի 26, 1966(1966-12-26) (56 տարեկան)
ԾննդավայրՔիթլի, Բրադֆորդ, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍուրբ Պետրոսի քոլեջ, Arts University Bournemouth?, Sedbergh School? և Ermysted's Grammar School?
Մասնագիտությունսցենարիստ և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Որոշ ժամանակ առաջ Բոֆոյն ավարտել է Սթիվեն Հոլի «Սոված շնաձկան օրագրերը», Պոլ Տորդեի «Որսում եմ սաղմոն Եմենում» ֆիլմերի ադապտացիաները[5] և «Տղամարդկային մերկապարի» նոր ադապտացիան պիեսի տեսքով[6]։

2014 թվականի մարտին Spanner Films-ը հայտարարել է, որ Բոֆոյը լինելու է «Գաղտնիները» հեռուստատեսային նոր դրամայի սցենարիստը, որը ակտիվիստներին լրտեսոս գաղտնի ոստիկանների մասին է և կանանց, որոնք առանց իմանալու երկար ժամանակ կապ են ունեցել և անգամ երեխաներ լրտեսների հետ[7]։

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://web.archive.org/web/20190718184615/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-2009.64.0.html
  2. Witherow John, ed. (դեկտեմբերի 26, 2018)։ «Birthdays today»։ The Times (72727)։ էջ 33։ ISSN 0140-0460 
  3. McFarlane Brian։ «Beaufoy, Simon»։ Encyclopedia of British Film։ BFI Screenonline։ Վերցված է սեպտեմբերի 16, 2011 
  4. The New York Times
  5. «Telegraph.co.uk»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-23-ին։ Վերցված է 2020-02-14 
  6. The Full Monty on stage: the boys are back in town The Guardian, 10 February 2013. Retrieved 12 February 2013.
  7. «Spanner Films press release»։ մարտի 7, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-13-ին։ Վերցված է 2014-03-13 
  8. «'Everest' Release Date Pushed Back Seven Months»։ hollywoodreporter.com։ Hollywood Reporter։ մարտի 21, 2014։ Վերցված է մարտի 24, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել