Ֆրանկոպաններ (խորվ.՝ Frankapani (Frankopani)), խորվաթական ազնվականական ընտանիք։ Միջնադարան Խորվաթիայում տիրել են մեծ հողերի՝ հիմնականում հյուսիսային կղզիներում, Դալմաթիայի հյուսիսային ափամերձ հատվածում և Գորսկի Կոտարում։ Ակտիվ մասնակցություն են ունեցել երկրի քաղաքական կյանքում, Զրինսկիների տոհմի հետ եղել են 14-16-րդ դարերի խորվաթական ազդեցիկ տոհամական ընտանիքներից մեկը։ Ֆրանկոպանների ներկայացուցիչները բազմիցս դարձել են Խորվաթիայի բաներ՝ կառավարիչներ։

Ֆրանկոպաններ
Տեսակազնվական տոհմ
Երկիր Խորվաթիա,  Հունգարիայի թագավորություն և  Հաբսբուրգի միապետություն

Պատմություն խմբագրել

 
Ֆրանկոպանների ամրոցը Օգուլինում

Ֆրանկոպանների մասին առաջին վկայությունը վերաբերում է 1118 թվականին․ նրանք հիշատակվել են որպես Կըրկ կղզու ազդեցիկ սեփականատերեր։ Այդ թվականին Դույմ I Ֆրանկոպանը (Dujam I Frankopan) Վենետիկի հանրապետության հետ պայմանագիր է կնքել Կըրկ կղզում վասալական իշխանություն հաստետլու մասին։ Նրա նստավայրը՝ Գրադեցը, գտնվել է ժամանակակից Վրբնիկ (Vrbnik) քաղաքի մոտակայքում[1]։ Նրա ժառանգությունն անցել է որդիներին՝ Բարտոլ I-ին (Bartol I) և Վիդ I-ին (Vid I)։ Երրորդ որդին, որը հետո դարձել է Բարտոլ II, հոր մահվան պահին եղել է անչափահաս։ Այդ ժամանակից ի վեր Բարտոլ և Վիդ անունները Ֆրանկոպանների շրջանում տարածված ու սիրելի անուններից են եղել՝ ընդհում մինչև Բարտոլ IV և Վիդ V։

Տոհմի հզորություն ու հարստությունն անընդհատ աճել են․ 12-13-րդ դարերում Ֆրանկոպաններին է պատկանել ամբողջ Գորսկի Կոտարը և ափամերձ զգալի հատված՝ Սեն կենտրոնով։ Ֆրանկոպանների ամենամեծ տարածքների շրջանում դրանք ձգվել են մինչև Կարլովաց։ Մեզ է հասել արքայական փաստաթուղթը, որը 1193 թվականին տրվել է Բարտոլ Ֆրանկոպանին։ Դրանով հաստատվում է, որ հավերժ տնօրինման համար նրան է փոխանցվում Խորվաթիայի մերձափնյա ժուպանիան՝ բնակչութունից հարկեր հավաքելու և դատելու իրավունքով, ինչի համար Բարտոլն ու նրա ժառանգորդները պարտավորվում էին թագավորական բանակին որոշակի թվով զինվորներ հատկացնել[2]։ 1288 թվականին Ֆրանկոպանների հողերում կազմվել է խորվաթական օրենքների առաջին ժողովածուներից մեկը՝ Վիոնոդոլի օրենսգիրքը, որը գրված է սլավոնական առաջին այբուբենով (գլագոլիցա)։

Տոհմական նկատառումներից ելնելով և Ֆրանկոպանների կապիտալը միավորելու նպատակով Ֆրանկոպանների ներկայացուցիչները հաճախ են ամուսնացել խորվաթական մեկ այլ նշանավոր տոհմի՝ Զրինսկիների ներկայացուցիչների հետ, այսպես՝ Նիկոլայ Զրինսկին՝ Սիգետվարի ճակատամարտի հերոսը, ամուսնացել է Կատարինե Ֆրանկոպանի հետ։

Տոհմի անկումը սկսվել է 17-րդ դարում, երբ Զրիսկի-Ֆրանկոպանների հակահաբսբուրգյան պայմանավորվածությունը ձախողվել է, և գլխատվել է ընտանիքի առաջնորդը՝ Ֆրան Կրստո Ֆրանկոպանը, իսկ ընտանիքը ենթարկվել է հալածանքների։ Տոհմի գլխավոր ճյուղը կտրվել է այս իրադարձոթյուններից անմիջապես հետո, իսկ երկրորդական մի քանի ճյուղեր գոյատևել են մինչև 19-րդ դարը, երբ նույնպես աստիճանաբար մահացել են։

Ֆրանկոպանների նախկին տարածքներում պահպանվել են տոհմական բազմաթիվ ամրոցներ, պալատներ։ Դրանցից ամենահայտնիները գտնվում են Սենում, Նովի Վիոդոլսկիում, Սլունում, Կըրկում, Օգուլինում։ Ֆրանկոպանների ամրոցները հյուսիարևմտյան Խորվաթիայի ճարտարապետական ժառանգության կարևոր մասն են կազմում։

Նշանավոր ներկայացուցիչներ խմբագրել

 
Սենի ժուպան Նիկոլա VI Ֆրանկոպանի (1458-1523) գերեզմանը Տրսատի ամրոցի (Ռիեկա)
  • Իվան Ֆրանկոպան (մահացել է 1393 թվականին), Խորվաթիայի բան
  • Նիկոլա Ֆրանկոպա, Խորվաթիայի բան 1426—1432 թվականներին
  • Իվան Ֆրանկոպան, Խորվաթիայի բան 1432—1436 թվականներին
  • Նիկոլա Ֆրանկոպան, Խորվաթիայի բան 1456—1458 թվականներին
  • Ստեպան Ֆրանկոպան, Խորվաթիայի բան 1481 թվականին
  • Կրստո Ֆրանկոպան, Խորվաթիայի բան 1527 թվականին
  • Կատարինա Զրինսկա (ծնունդով՝ Ֆրանկոպան), Ֆրան Կրստո Ֆրանկոպանի խորթ քույրը և Պյոտր Զրինսկու կինը․ սպանվել են Ֆրանկոպան-Զրինսկիների պայմանավորվածության ձախողումից հետո։
  • Ֆրան Կրստո Ֆրանկոպան, բանաստեղծ, քաղաքական գործիչ։ Գլխատվել է դավադրության բացահայտումից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Մոսկվայի՝ Լոմոնոսովի անվան համալսարան, պատմության ֆակուլտետ, «Հարավային ու արևմտյան սլավոնների պատմություն» դասընթաց
  • «Ֆրանկոպաններ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Фрейдзон, В. И. История Хорватии. Краткий очерк с древнейших времён до образования республики. — Санкт-Петербург: Алетейя, 2001. — 318 с. — ISBN 5-89329-384-3
  • Матвеев Г.Ф. ред. История южных и западных славян. В 2-х томах. — 3-е. — Москва: Печатные Традиции, 2008. — Т. 1. — 1056 с. — ISBN 5-89329-384-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանկոպաններ» հոդվածին։